Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայը մշտապես ապրելու է իր բնօրրանում

Եվ բացառվում է ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ Հայաստանը նվաճելու թուրք-ադրբեջանական ծրագիրը

Հոկտեմբերի 8, 2021
Հանրապետություն
Հայը մշտապես ապրելու է իր բնօրրանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
413
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի լրատվական, փորձագիտական շրջանակները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես անդրադառնում են Ադրբեջանի նախագահի հայատյաց քաղաքականությանն ու ագրեսիվ հռետորաբանությանը։ Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի վերջերս ֆրանսիական «France TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի այն հատվածը, որում Բաքվի բռնապետը խոսում է Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած պահանջների մասին՝ այդ ամենը «փաթեթավորելով» կեղծ պատմագրությամբ։ Մասնավորապես՝ պաշտոնական Բաքուն նկրտումներ ունի Գեղարքունիքի, Սյունիքի, անգամ Երեւանի նկատմամբ՝ դրանք համարելով իրենց «պատմական հողերը», որտեղ, ըստ այդ երկրի ղեկավարի, պետք է «վերադառնան» ադրբեջանցիները: Իսկ վերադառնալ նրանք պատրաստվում են բոլորովին այլ ճանապարհով, քան ռազմականն է, չնայած Ալիեւն այդ տարբերակն էլ չի բացառում: «Համոզված եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով: Եթե խաղաղության համաձայնություն ձեռք բերվի իրավիճակի կարգավորումից հետո, ինչո՞ւ չվերադառնալ: Սա մեր օրինական իրավունքն է»,- ասել է նա։

Ի՞նչ է նշանակում «վերադառնալ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով»։  Պատասխանն ակնհայտ է, նպատակն է մեծ խմբերով, ընտանիքներով բնակություն հաստատել Հայաստանում՝ երկիրը ներսից նվաճելու համար։ Հաշվի առնելով կովկասյան թաթարների բնական աճի բարձր ցուցանիշը՝ նպատակ է դրված արմատապես փոխել մեր երկրի ժողովրդագրական պատկերը, ինչն անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնեցնելու հայերիս մեր իսկ պետության մեջ։ Հայերի եւ «ոտքով, մեքենաներով, ինքնաթիռներով» եկածների միջեւ քանակական փոփոխությունը հօգուտ վերջինների սպառնալիքի տակ է դնելու մեր ապրելու հնարավորությունը հայրենիքում։

Մեր հայրենիքի տարբեր շրջաններից մեզ վտարելու եւ տարածքի ժողովրդագրական պատկերն արմատապես փոխելու օրինակները բազմաթիվ են, սակայն պատմական անդրադարձ կատարենք Նախիջեւանի լիակատար հայաթափմանը։ Նախիջեւանը, որպես Հայկական աշխարհի մաս, մշտապես բնակեցված է եղել հայերով։ Ռուս-պարսկական վերջին պատերազմից եւ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրից հետո Նախիջեւանի խանությունն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։ 1828-ին 3656 բնակչից 1632-ը, այսինքն՝ 44.7 տոկոսը, հայեր էին, 1831-ին 30.507-ից 13.342-ը կամ 43.7 տոկոսն է հայ եղել: Ըստ ռուսական կայսրության պաշտոնական վիճակագրության՝ 20-րդ դարի սահմաններում կովկասյան թաթարները շրջանի բնակչության 57, իսկ հայերը՝ 42 տոկոսն են կազմել։ Միեւնույն ժամանակ Շարուր-Դարալագյազ գավառում, որի տարածքը կազմում էր ժամանակակից Նախիջեւանի հյուսիսային մասը, կովկասյան թաթարները բնակչության 70.5 տոկոսն էին, իսկ հայերը՝ 27.5 տոկոսը։ 1917 թ. հայ բնակչությունը կազմում էր 40 տոկոս կամ 53900 բնակիչ, իսկ կովկասյան թաթարներինը՝ մոտ 60 տոկոս։

Խորհրդային տարիներին Նախիջեւանում ժողովրդագրական զգալի տեղաշարժ է տեղի ունեցել. հայ բնակչությունն աստիճանաբար նվազել է, շատերը բնակություն են հաստատել Հայկական ԽՍՀ-ում։ Եթե 1926 թ. հայերը մարզի բնակչության 11.3 տոկոսն էին, ապա ըստ 1979 թ. տվյալների՝ հայկական բնակչության թիվը նվազել է՝ հասնելով 1.4 տոկոսի, իսկ 1989-ին՝ 0.6 տոկոսի։ Արդեն 1999-ին Նախիջեւանի 354072 բնակիչներից ընդամենը 17-ն են հայ եղել։ Մինչդեռ կովկասյան թաթարների թվաքանակը զգալիորեն ավելացել է ծնելիության, ինչպես նաեւ ներգաղթի հետեւանքով։

Նման վիճակագրության կարելի է հանդիպել գրեթե բոլոր այն տարածքներում, որոնք ակտիվ հակամարտության գոտի են։ Ազգերի եւ ժողովուրդների դեմոգրաֆիկ պատկերը շատ անգամ չի համընկնում պետությունների քաղաքական քարտեզի հետ, բայց այն հզոր գործիք է դառնում նվաճողական ձգտումներ ունեցող ուժերի ձեռքին։ Հաճախ քաղաքական քարտեզի փոփոխությունը հանգեցնում է ժողովրդագրական լուրջ տեղաշարժերի, եւ ընդհակառակը՝ այդ շարժերը հիմքեր են ստեղծում քաղաքական քարտեզի վերաձեւման, աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտների վերաբաշխման համար։ Փաստացի մեր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայկական արեալի փոքրացումը տեղի է ունեցել տարբեր ժամանակներում այլ պետությունների կազմում հայտնվելու եւ հատկապես՝ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում իրականացված ցեղասպանության հետեւանքով։

Այսօր այդ գործընթացը նոր թափ է ստացել Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով, առավել եւս, որ ամենահիմնավոր կասկածները կան պնդելու, որ Արցախի բռնազավթած տարածքներում եւս դեմոգրաֆիկ պատկերը փոխելուն ուղղված գործուն քայլեր են իրականացվում։ Սրանք ապագային միտված ցեղասպան գործողություններ են, քանի որ նրանք լավ գիտակցում են, որ Հայկական հարցը կկարողանան փակել միայն տարածաշրջանի լիակատար հայաթափման պարագայում։ Եվ քանի դեռ հայն ապրում է իր բնօրրանում, պահանջատիրության հարցը դամոկլյան սրի պես կախված է լինելու երկու ցեղասպան պետությունների գլխին։

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանպատերազմՕսմանյան կայսրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բաքուն ձգտում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ

Բաքուն ձգտում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ

Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններից տարածքներ վերցվեցին

Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններից տարածքներ վերցվեցին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist