Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններից տարածքներ վերցվեցին

Եվ անհատույց հանձնվեցին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին»

Հոկտեմբերի 8, 2021
Հանրապետություն
Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններից տարածքներ վերցվեցին
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
560
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում «Գորիսի բժշկական կենտրոնի» եւ «Կապանի բժշկական կենտրոնի» կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու եւ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին» անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու որոշում կայացրեց։ Եվ դա պայմանավորեց Սյունիքի մարզում դատաբժշկական գործունեության իրականացման համար տարածքների հատկացման անհրաժեշտությամբ: 

Համապատասխան տեղեկանքի համաձայն՝ ներկայում Սյունիքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Գորիսի բժշկական կենտրոնի եւ Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերում՝ սպասարկելով ամբողջ Սյունիքի մարզի բնակչությանն ու իրավապահ մարմիններին։ Օգտագործվող մասնաշենքերի շենքային պայմաններն իրենց չափանիշներով չեն համապատասխանում դատաբժշկական փորձաքննությունների կատարման պայմաններին ու պահանջներին, հատկապես խիստ անմխիթար է Կապանի ԲԿ-ի մասնաշենքը:

Սյունիքում դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված խնդիրները հատկապես ցայտուն ի հայտ եկան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, քանի որ Արցախում զոհված զինծառայողների մարմիններն ու մասունքները հիմնականում Հայաստան էին տեղափոխվում մարզի տարածքով՝ գործածելով Գորիսի եւ Կապանի բժշկական կենտրոնների դիահերձարանների մասնաշենքերը, որտեղ կատարվում էին նաեւ դիակների ու մասունքների արտաքին զննություններ եւ փորձաքննություններ։  Մասնավորապես՝ 2020 թ. Սյունիքում կատարվել են շուրջ 1000 ողջ անձանց եւ շուրջ 1030 դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ 2021 թ. առաջին կիսամյակում կատարվել են շուրջ 670 ողջ անձանց եւ շուրջ 480 դիակների փորձաքննություններ։

Հիմա առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության Սյունիքի մարզի Գորիսի եւ Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների գործունեության բնականոն աշխատանքի արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է բաժինների համար առանձնացնել տարածքներ՝ դրանք տրամադրելով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Առողջապահության նախարարությունը նշում է, թե «ելնելով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Սյունիքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժիններում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում իրականացվող կենդանի անձանց եւ դիակների դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման եւ անցկացման առանձնահատկություններից, ոլորտում առկա մի շարք խնդիրներից, դրանց շուրջ բնակչության եւ փորձաքննությունները նախաձեռնող՝ վարույթ իրականացնող մարմինների բազմաթիվ բանավոր եւ գրավոր միջնորդությունների վերլուծությունից՝ ոլորտի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է բաժիններին հատկացնել տարածքներ Գորիսի եւ Կապանի բժշկական կենտրոններին սեփականության իրավունքով պատկանող շինություններից»։

Մասնավորապես՝ առաջարկվում է Գորիսի եւ Կապանի բժշկական կենտրոնների սեփականությունը համարվող համապատասխան անշարժ գույքով վճարել ՀՀ-ին պատկանող՝ ընկերությունների կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց՝ ՀՀ-ից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով։ Համապատասխանաբար նվազեցնելով նաեւ բժշկական կենտրոնների կանոնադրական կապիտալները։

Այս որոշումը, ըստ առողջապահության նախարարության, անմիջականորեն բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, քանզի նախատեսվում է արդիականացնել մարզային առողջապահական համակարգն ու բարելավել դատաբժշկական ծառայության շենքային պայմանները։

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Թեգեր: բժշկական կենտրոնգորիսԿապան
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Իրանի ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա միշտ պետք է բաց լինի»

«Իրանի ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա միշտ պետք է բաց լինի»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist