Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Միաժամանակ փաստական հիմքերով ցույց տրվի Ալիեւի՝ Արցախը հայաթափելու նպատակները

Հոկտեմբերի 14, 2021
Հանրապետություն
Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հանդիպումներ նախատեսված են. առնվազն պայմանավորվածություններ ձեռք են բերվել գործընթացը (Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացը.-խմբ.) շարունակելու եւ նոր հանդիպումներ կազմակերպելու առումով»,- այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում այլ հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման, այդ հարթակում կառուցողական եւ հայանպաստ օրակարգի շուրջ բանակցման եւ Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացը շարունակելու հանգամանքը իսկապես կարեւոր է եւ բխում է մեր նպատակներից ու շահերից։ Սակայն առաջնային կարեւորություն ունի այն, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, որի վերաբերյալ շարունակ շեշտադրումներ են արվում, Մինսկի խումբը շարունակի ունենալ արցախյան հակամարտությունը համապարփակ եւ կայուն լուծման տանելու, բանակցային գործընթացն ուղղորդելու հնարավորություն եւ մանդատ։ Այդ մանդատի հիմքում պետք է լինի նաեւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Հայկական կողմը հստակ պետք է դնի իր նպատակները, որոնցից մեկը, զրուցակցիս դիտարկմամբ, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի եւ նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման խնդիրն է։ Ուստի կարծում է, որ բացի հումանիտար խնդիրներից Մինսկի խումբը պետք է ունենա նաեւ քաղաքական խնդիրներն ուղղորդելու եւ բանակցային գործընթացն այդ ճանապարհով տանելու մանդատ։ «Սա է մեզ համար կարեւոր եւ առաջնահերթ։ Հետաքրքրական է, որ ձեւաչափերի վերաբերյալ բազմաթիվ այլ առաջարկներ են արվում, եւ, ըստ էության, Ադրբեջանը չի մերժում բանակցային գործընթացի այլ ձեւաչափը, միեւնույն ժամանակ որեւէ առարկայական խոսակցություն չի տանում, այլ ընդակառակը՝ մանեւրում է այդ գործընթացների միջեւ»,- ասաց ադրբեջանագետը։

Անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոնի հայտարարությանը, թե՝ Ֆրանսիան Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ աշխատում է Արցախի վերաբերյալ «տեւական համաձայնագրի կնքման ուղղությամբ», Հայրապետյանը շեշտեց, որ նրա խոսքը տեղավորվում է Մինսկի խմբի քաղաքական լուծումներ փնտրելու մանդատ ունենալու տրամաբանության մեջ, միաժամանակ շեշտադրվում է, որ նպատակը ի վերջո, համապարփակ լուծման հասնելն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ միասին։ «Սա առնվազն Ֆրանսիայի կողմից նշան է, որ Մինսկի խումբը դիտարկում են ոչ թե զուտ հումանիտար խնդիրներ լուծելու հարթակ, այլ հենց քաղաքական գործընթացներ ուղղորդելու մանդատ ունեցող ձեւաչափ։ Դրանով ցույց է տրվում, որ վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, թե պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ձեւաչափը, ընդունելի չէ, եւ հենց Մինսկի խմբի ձեւաչափն են դիտարկում որպես ընդունելի հարթակ։ Սա բխում է հայկական կողմի շահերից եւ հետապնդած նպատակներից, ուղղակի մեր օրակարգային հարցերը պետք է հստակ դրվեն այս հարթակում»,- հավելեց զրուցակիցս։ 

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, իսկ երեկ կայացել էր հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Հայրապետյանի գնահատմամբ՝ Մոսկվայում հոգեւոր առաջնորդների մակարդակով հանդիպումը հետաքրքրական է՝ հաշվի առնելով այն, որ այսպիսի եռակողմ ձեւաչափով է ստորագրվել նաեւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը: Կարծում է, որ համապատասխան գործընթացների արդյունքում հնարավոր է հասնել արդյունքների. «Սա եւս դիվանագիտական հարթակ է եւ հնարավորություն է մեզ համար՝ հասնելու կարեւոր խնդիրների արձանագրմանը, ինչու չէ նաեւ դրանց լուծմանը։ Իհարկե, հրապարակումներից դժվար է այս պահին դատողություններ անել, բայց կարծում եմ, որ մշակութային ժառանգության հետ խնդիրները եւս կլինեն օրակարգում, այդ թվում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ այդ ժառանգության «ալբանականացման» հետ կապված գործընթացի կասեցումը։ Այստեղ ռուսական կողմը կարող է իր միջնորդական առաքելությամբ մեծապես օգտակար լինել»։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական «La Repubblica» հրատարակությանը տված երեկվա հարցազրույցում գոհունակություն էր հայտնել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Սակայն դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահի անմիջական ներկայությամբ մի քանի օր առաջ սպանվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը։ Մեր այն դիտարկմանը, որ սա երկդիմի խաղ է, երբ մի կողմից՝ աշխարհին ներկայանում է խաղաղասերի դիմակով, իսկ մյուս կողմից՝ հետեւողականորեն քայլեր է իրականացնում Արցախը հայաթափելու նպատակով, ադրբեջանագետը հավաստեց, որ իրապես Ալիեւի գործողությունները հստակ են. նա նպատակ ունի դելեգիտիմացնել ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում, նաեւ հայաթափել Արցախը, եւ իր այդ մտադրությունն արտահայտում է տարբեր ձեւերով։ «Թեեւ շեշտադրումները փորձում է տանել «խաղաղության» օրակարգի ներքո, բայց դրանց տակ դնում է իր հետապնդած նպատակներն ու բովանդակությունը։ Վերջերս հայտնի դարձավ, որ հրաման է տվել մշակել իբր «Ղարաբաղի հայերի ինտեգրման» հետ կապված ծրագիր, որի տակ իրականում շարունակում է իրականացնել հայատյաց քաղաքականությունը։ Մեր միջազգային գործընկերներին պետք է ցույց տանք, որ Ալիեւի նպատակները բնավ միտված չեն խաղաղության հաստատմանը։ Դրա համար մենք բավականին ուժեղ փաստական հիմքեր ունենք, եւ ճիշտ աշխատանքի դեպքում վստահաբար միջազգային գործընկերները կտեսնեն Ալիեւի հետապնդած իրական նպատակները»,- ասաց Հայրապետյանը։

Թեգեր: Արարատ ՄիրզոյանԱրցախԵԱՀԿՀադրութՀՀ ԱԳՆՇուշի
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Նոր կարգավորման նպատակը

Նոր կարգավորման նպատակը

Ֆիզիկոս էր դառնալու…

Ֆիզիկոս էր դառնալու...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist