Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բնական դաշնակիցների ցանկը գծագրվում է

Աշխարհաքաղաքական խզվածքներում ավելանալու են հիբրիդային պատերազմները

Հոկտեմբերի 15, 2021
Հանրապետություն
Բնական դաշնակիցների ցանկը գծագրվում է
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, որոնք ազդեցություն ունեն գրեթե բոլոր պետությունների վրա։ Նոր ձեւավորվող քաղաքական, տնտեսական քարտեզը կյանքի է կոչվում ինչպես փափուկ ուժի, այնպես էլ՝ կոշտ ուժի օգնությամբ, այսօր արդեն՝ հիբրիդային պատերազմների միջոցով։ Մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց ունեցած հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի հետ։

-Հոկտեմբերի 12-13-ը առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում էր Հնդկաստանի ԱԳ նախարարը։ Ո՞րն էր Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի նպատակը։

-2020 թ. 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց, տարածաշրջանում ուժերի վերադասավորում տեղի ունեցավ։ Այս հանգամանքն իր ազդեցությունը թողեց Կոսովոյից մինչեւ Կենտրոնական Ասիա, այսինքն՝ այս տարածքներում մեծացավ Թուրքիայի ազդեցությունը։ Եվ Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը պետք է դիտարկել այս պրիզմայով։ Հնդկաստանը խնդիրներ ունի իր անմիջական հարեւան Պակիստանի հետ, որը տարբեր ձեւերով օգնեց Ադրբեջանին եւ ուղղակիորեն մասնակցեց 44-օրյա պատերազմին։ Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժությունը նպատակ ուներ մեծացնել Պակիստանի դերը եւ քաղաքական կշիռը Պարսից ծոցում, ինչը հակասում է Հնդկաստանի պետական շահերին։ Ուստի տրամաբանական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու Հնդկաստանի ցանկությունը։

-Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Հնդկաստանը։ Որո՞նք են այս պետության շահերը մեր տարածաշրջանում։

-Երկրների հարաբերությունները կառուցվում են աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ քաղաքակրթական շահերի հիման վրա։ Միջազգային հարաբերություններում գնահատում եւ արժեւորում են քաղաքական եւ ռազմավարական կշիռ ունեցող երկրներին։ Հայաստանը մինչեւ 44-օրյա պատերազմն ուներ այդ կշիռը։ Ինչպես արդեն նշեցի, պատերազմից հետո Թուրքիան փորձում է Պակիստանի քաղաքական կշիռը մեծացնել Պարսից ծոցում՝ Մեծ Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ից ավելի մեծ դերակատարման թույլտվություն ստանալու նկատառումով։ Պակիստանի հզորացումը եւ քաղաքական կշռի մեծացումը ուղիղ համեմատական են Հնդկաստանի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքական կշռի թուլացմանը։ Իսկ հզոր Հայաստանը կարող է զբաղեցնել Թուրքիային Անդրկովկասում ու հեռու պահել Պակիստանում կամ Աֆղանիստանում որոշակի «խաղեր տալուց»։

-Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը սեպտեմբերի 15-ին համատեղ հայտարարություն հրապարակեցին պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Ի՞նչ է այս եռակողմ գործակցությունը եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։

-Այս եռակողմ պայմանագիրը տրամաբանական շարունակությունն է դեռեւս 2000-ականներից մեկնարկած գործընթացի՝ Չինաստանի սանձազերծման, որի նպատակը այդ եւ նրա հարեւան երկրներում քաոսային իրավիճակ ստեղծելն է։ AUKUS պայմանագիրը նաեւ հարված էր ԱՄՆ-ի եւ Անգլիայի տնտեսական մրցակից Ֆրանսիային եւ Գերմանիային։ Այս պայմանագրի հիմքում ընկած է ԱՄՆ-ի ուժերի կենտրոնացումը Չինաստանի շուրջ, ինչը նշանակում է ԱՄՆ-ի նահանջ Միջին Արեւելքից։ Հետեւաբար՝ Միացյալ Նահանգները փնտրում է վստահելի ու հավատարիմ գործընկեր, որը կփոխարինի իրեն։ Այդ դերն այսօր ամեն կերպ փորձում է ստանձնել Թուրիքան՝ սեփական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Վերջապես չմոռանանք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր ԿՀՎ-ի ծրագիրն է եղել Թուրքիայի հզորացմամբ թուլացնել Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը։ Ու այսօր էլ Էրդողանի գլխավոր խորհրդականների կողքին կարող ենք տեսնել ԿՀՎ-ի փորձագետների։

-Իրան-Ադրբեջան սահմանում լարվածության սրացումից առաջ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Աֆղանստանում։ Որքանո՞վ է Աֆղանստանում տեղի ունեցածը փոխկապակցված Իրանի շուրջ լարվածության աճի հետ։

-Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը անակնկալ էր միայն աֆղան ժողովրդի համար, իրենք մինչեւ վերջին վայրկյանը չէին հավատում, որ ԱՄՆ-ը մի գիշերվա մեջ դուրս կգա իրենց երկրից։ Թուրքիան համոզել էր ԱՄՆ-ին, որ իրենց ուժերը թալիբների հետ լավ հարաբերություններ ունեն եւ ի վիճակի կլինեն Բագրամ միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովել, բայց չկարողացան։ Այնպես որ, Աֆղանստանում աշխարհաքաղաքական խաղերը նոր են սկսվում, իսկ այդ երկրում Թուրքիայի դերակատարումը ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության վրա։

-Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում նախատեսում է այցելել Երեւան եւ Բաքու։ Ո՞րն է լինելու, ըստ Ձեզ, այցի նպատակը, ի՞նչ օրակարգի շուրջ է նախատեսում Իրանը երկխոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ։

-Ինչպես ասացի, Իրանը հիմա փորձում է արագություն վերցրած գնացքի հետեւից վազել, եւ Իրանի ԱԳ նախարարի այցը պետք է մեկնաբանել որպես Իրանը տարածաշրջանային մրցություններում գործոն դարձնելու փորձ։ Սակայն գործոն դառնալու համար Իրանը ստիպված է ավելի կոնկրետ քայլեր իրականացնել։

-Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում խաղաղություն չհաստատվեց։ Այսօր խիստ լարված է իրավիճակը Իրան-Ադրբեջան սահմանին, նաեւ Նախիջեւանի հատվածում։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում այս մասով։ Արդյոք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր են ռազմական բախումներ։ Ի՞նչ դերակատարություն ունի այստեղ Թուրքիան, ի՞նչ խնդիրներ է լուծում։

-44-օրյա պատերազմը փոխեց Անդրկովկասում խաղացող եւ աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը։ Այդ պատերազմի հետեւանքով Թուրքիայի դերակատարումն ու ազդեցությունը մեծացան, եւ թուլացան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը։ Այսօր թուլացած Հայաստանի պարագայում Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում բացատրվում է միայն Հայաստանի գոյությամբ։ Ռուսաստանը Հայաստանում իր դիրքերը զիջելով՝ սկզբում նահանջելու է մինչեւ այսօրվա իր սահմանները, իսկ երկարատեւ հեռանկարում հայտնի չէ, թե մինչեւ ուր։ Իրանը 44-օրյա պատերազմի ծավալից ու տեւողությունից անակնկալի եկավ։ Դրա վառ ապացույցը Իրանի քաղաքական եւ կրոնական ղեկավարների ելույթներն էին՝ հօգուտ Ադրբեջանի, ինչն ավելի սանձազերծեց ադրբեջանցիների պահվածքը։ Պատերազմից հետո Թուրքիան ավելի բաց խաղաց, ինչի արդյունքում ընդամենը օրեր անց Իրանը հասկացավ, որ տարածաշրջանից դուրս է մղվում եւ ձեռնարկեց իր դիրքերը վերականգնելու փորձեր։ Առայժմ Իրանը վազում է իրադարձությունների հետեւից։ Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրան պատերազմի հավանականությանը, ապա դա ներկա դրությամբ գրեթե անհավանական է։ Ադրբեջանը ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ այլ բնագավառներում ի վիճակի չէ Իրանի հետ պատերազմ մղելու, իսկ այդպիսի պատերազմի պարագայում հաստատ Թուրքիան ուղղակիորեն չի միջամտի։ Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին կապող բազում տեսանելի ու անտեսանելի թելեր կան։ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ուղղակիորեն, Իսրայելն անուղղակիորեն փորձում են Ադրբեջանի միջոցով պարզել Իրանի հակազդեցության ձեւ ու չափը տարբեր իրավիճակներում։

-Որքանո՞վ է մեծացել ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկը ամբողջ աշխարհում։

-Այսօր միջազգային բոլոր ուժերը գիտեն, որ իրենց միջեւ ուղիղ բախումը կբերի աշխարհի կործանման, ուստի որեւիցե մեկը այդ ձգանը չի սեղմի։ Ուղղակի բոլոր աշխարհաքաղաքական խզվածքներում ավելանալու են հիբրիդային կամ պրոքսի պատերազմները, որտեղ գերպետություններն իրենց կուտակած էներգիան մաշեցնելու են։ Բացառված չէ, որ եկող տարիներին ականատես լինենք պատերազմների սրացման՝ Հնդկական օվկիանոսից մինչեւ Աֆրիկա ու Միջին Արեւելք, մինչեւ Անդրկովկաս եւ Կենտրոնական Ասիա։

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆդաշնակիցներԹուրքիաՀայաստանՎազգեն Պետրոսյանվերլուծաբան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան փորձում է հասնել հեռացող ամերիկյան գնացքին

Թուրքիան փորձում է հասնել հեռացող ամերիկյան գնացքին

Ներդրում անողները ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կստանան

Ներդրում անողները ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կստանան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist