Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ներդրում անողները ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կստանան

Ծրագիրը կմեկնարկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եւ կգործի 5 տարի ժամկետով

Հոկտեմբերի 15, 2021
Հանրապետություն
Ներդրում անողները ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կստանան
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
466
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչեւ 3 հեկտար հողատարածքներում կաթիլային, անձրեւացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կտրվի։ 

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց համապատասխան ծրագիրը եւ ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ-եր) առաջարկեց՝ 1. hաշվետու տարվա  ֆինանսական հոսքերում առանձնացնել եւ պլանավորել ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները՝ քանակային եւ արժեքային արտահայտությամբ, 2.  հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ ՋՕԸ-երի եւ ՋՕԸ-երի միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին։

Ջրային կոմիտեն հաստատված ֆինանսական հոսքերի հիմամբ ֆիննախին պետք է ներկայացնի ՋՕԸ-երի եւ ՋՕԸ-երի միությունների՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի եւ յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերը: Ֆիննախը պետք է ապահովի այդ ընկերություններին եւ միություններին փոխհատուցման գումարների հատկացումները։

Էկոնոմիկայի նախարարին էլ հանձնարարվեց մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը  մշակել եւ ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային, անձրեւացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու  ռեժիմները։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից, ծրագիրը կմեկնարկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եւ կգործի 5 տարի ժամկետով:

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ է ենթադրում ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։ Բանն այն է, որ, ըստ ՏԿԵ նախարարության, մեր երկրում կան գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավելի է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրեւացման ոռոգման արդի համակարգերն «իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն», այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչեւ 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրեւացման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ. խմ ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 4.0 հազ. խմ ջուր, իսկ նախնական տվյալներով՝ ծրագրի շրջանակներում կանխատեսվող կաթիլային, անձրեւացման համակարգ ներդրողները 22.0 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն խմ ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր.  կաթիլային, անձրեւացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով: Եվ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները, որոնք ընդգրկված են ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում՝ բացառությամբ  ջերմատների եւ ջերմոցային տնտեսությունների, այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ովքեր ՋՕԸ-երի անդամներ են, եւ ովքեր մինչեւ 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրեւացման ոռոգման արդի համակարգերում կկատարեն ներդրում, կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում՝ 5 տարի ժամկետով:

Ծրագրի շահառու դառնալու նախապայմանն է կաթիլային կամ անձրեւացման ոռոգման համակարգեր ներդրած շահառուների կողմից դիմումի ներկայացումը։

Ծրագրին մասնակցելու համար կաթիլային, անձրեւացման ոռոգման համակարգ ներդրած գյուղատնտեսությամբ զբաղվող անձը դիմում պետք է ներկայացնի այն ՋՕԸ-ին, որի անդամ է։ Ստանալով դիմումը՝ ՋՕԸ-ն կուսումնասիրի դրա համապատասխանությունը ծրագրին եւ եզրակացություն կկազմի։ Որպես ծրագրից օգտվելու նախապայման՝ շահառուն պարտավորվում է սահմանազատման կետում տեղադրել առցանց հաղորդող ջրաչափ սարքավորում՝ առցանց վերահսկելու համար, մուտքի բանալին (կոդը) տրամադրում է ՋՕԸ-ին եւ ջրային կոմիտեին:

Գանք ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման կարգին։ Յուրաքանչյուր ՋՕԸ իր ընկերության սպասարկման տարածքի ծրագրի շահառուներին մատակարարած ոռոգման ջրի վարձավճարի մասին կկազմի ամփոփ տեղեկատվություն եւ մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը կներկայացնի ջրային կոմիտե։ Վերջինս, ամփոփելով բոլոր ՋՕԸ-երից ստացված տեղեկատվությունը, մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը կմշակի եւ կներկայացնի կառավարության որոշման նախագիծ՝ վարձավճարների փոխհատուցման մասին։

Հավելենք, որ ջրօգտագործողին, ըստ պահանջի, կարող է տրամադրվել տեղեկանք կամ անդորրագիր փոխհատուցման մասին՝ ՋՕԸ-երի կողմից միջինացված սակագնի եւ ջրօգտագործողների օգտագործած ծավալների փաստացի չափով։

Թեգեր: գյուղատնտեսությունՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում

Միջազգային ահաբեկիչները՝ Հայաստանի եւ Իրանի իրավապահների թիրախում

Հում կարիճներ ուտողի ճակատագիրը

Հում կարիճներ ուտողի ճակատագիրը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist