Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սիգի որսի սոցիալական հետեւանքների լուծումները

Ձկնորսությամբ զբաղվողների ավանդական բողոքները հիմնարար լուծում են պահանջում

Հոկտեմբերի 22, 2021
Հանրապետություն
Սիգի որսի սոցիալական հետեւանքների լուծումները
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
665
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեւանա լճի հարակից բնակավայրերի բնակիչները, օրերս փակելով Սեւան-Երեւան մայրուղին, պահանջում էին իրենց թույլ տալ շարունակել լճում սիգ որսալ, այն դեպքում, երբ գործադիրի թույլատրած 300 տոննա սիգի արդյունագործական որսի ծավալներն արդեն սպառվել են, որսաշրջանի ժամկետն էլ ավարտվել է հոկտեմբերի 15-ին: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ ձկնորսությամբ զբաղվողների բողոքի նման ցույցերը նոր երեւույթ չեն, կարելի է ասել՝ դրանք ավանդական բնույթ են կրում:

Ընթացիկ տարում շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրեց սիգի փորձարարական որսի երկրորդ փուլը: 2020 թ. գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հաշվառման տվյալների համաձայն՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա էր, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Ձկնորսության համար կնքվել էր 303 պայմանագիր 221164 կգ սիգի որս իրականացնելու համար։ Ձկան արդյունագործական որսն սկսվեց 2021 թ․մայիսի 14-ից՝ որսի համար սահմանված եւ կահավորված 25 կետերից օգտագործելով 17-ը։ Որսաշրջանի մեկնարկի 25-րդ օրվա՝ հունիսի 9-ի դրությամբ 169 կնքված պայմանագրով արդեն որսացվել էր 21855,5 կգ սիգ տեսակի ձուկ։ Որսը թույլատրված էր մինչեւ սեպտեմբերի 1-ը, սակայն օգոստոսի 31-ի դրությամբ առկա էր պայմանագրերով նախատեսված շուրջ 20 տոննա սիգ, որը ձկնորսները չէին հասցրել որսալ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը: Մյուս կողմից էլ սահմանված 250 տոննա չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար մայիսին հայտեր չէին ներկայացվել:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սեպտեմբերի 7-ին կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ հոկտեմբերի 15-ը մնացած 49 տոննայից բացի եւս  50 տոննա սիգի որսի թույլտվություն տալ: Ստացվում էր, որ սիգի որսաշրջանը փակվելու էր հոկտեմբերի 15-ին՝ կապված ձկան ներեստի (ձվադրման) շրջանի մեկնարկի հետ: Գիտական առումով այդ ժամկետը հիմնավորված է, քանի որ հենց հոկտեմբերի կեսերից է սիգը սկսում ձվադրման վտառներ ձեւավորել, մոտենալ լճի ափերին, այդ պատճառով էլ ավելի հեշտ է որսվում, ինչը էական ազդեցություն է ունենում բուն ձվադրման ընթացքի վրա: Սակայն հոկտեմբերի 15-ին սիգի որսն արգելելու որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեին ոչ միայն գիտական հիմքերը, որոնք միշտ էլ հրապարակվել են եւ կախված այդ տարվա եղանակային պայմաններից՝ 10 օր ուշ կամ շուտ էին հայտարարում վտառների ձեւավորման սկիզբը, այլ պետք էր հաշվի առնվեր նաեւ նախկին փորձը:

Նախորդ տարիների փորձն ուսումնասիրելիս կարելի է արձանագրել, որ Սեւանում ձկնորսության արգելքը գրեթե միշտ սկսվել է դեկտեմբերի սկզբից, մինչեւ նախատոնական օրերը՝ դեկտեմբերի 25-26-ը, եւ որոշ տարիներին նաեւ դրանից հետո՝ հունվարի 6-ից մինչեւ այդ ամսվա վերջ էր վերսկսվում որսի արգելքը: Նույնիսկ դեկտեմբերին սկսված երեք շաբաթվա արգելքը ոստիկանության, բնապահպանական տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ ուժերով միշտ էլ դժվարությամբ է ապահովվել: Նախորդ տարիներին ձկան որսի նույնիսկ այդ արգելքի կարճ ժամանակահատվածում վերոնշյալ կառույցները սիգի ապօրինի որսի եւ վաճառքի համար տասնյակ միլիոն դրամի վարչական տուգանքներ էին սահմանում:

Հետեւաբար՝ լիովին կանխատեսելի էր, որ արդյունագործական որսի ժամկետի՝ հոկտեմբերի 15-ից մի քանի օր անց արդեն ձկնորսները բողոքի ակցիա կազմակերպեցին: Ակցիաները կանխատեսելի էին այն առումով, որ սիգի որսը եւ վաճառքը Սեւանա լճի ափամերձ հատվածի բնակիչների մի ստվար զանգվածի ապրուստի միակ միջոցն են, եւ նրանք չեն պատկերացնում, որ կարող են ամիսներով զրկվել դրանից:

Ստեղծված իրավիճակում նախ պետք է Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին հասցվի այն պարզ ճշմարտությունը, որ լիճը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է, այլ ոչ թե միայն տեղաբնակներինը, եւ երկրորդ՝ ձվադրման ընթացքում արգելքի պահպանումը կնպաստի լճում արդյունագործական պաշարների ավելացմանը, ինչը հենց իրենց՝ ձկնորսների շահերից է բխում:

Ստեղծված իրավիճակի լուծում կարող է լինել տարբեր ժամանակահատվածի համար սիգի որսի թույլտվության չափաբաժիններ սահմանելը՝ հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում եւս անհամեմատ փոքր որսի քվոտաներ սահմանելով, այլ ոչ թե ընդհանրապես արգելել որսը, այլ հարց է, թե քաղաքացիների պահանջներն օրինական են, թե ոչ: Նկատենք, որ հերթական բողոքի ցույցի հանգուցալուծումը եղավ սիգի որսի ժամանակավոր թույլտվությունը՝ մինչեւ պատկան մարմինների վերջնական լուծման հանգելը: Մասնագետների շրջանում կարծիք կար, որ ձկնորսները կարող էին որսաշրջանում որսված սիգի մի մասը պահել սառնարաններում եւ արգելքի շրջանում վաճառել, բայց ակնհայտ է, որ մոտ 170 որսի պայմանագիր ստորագրած ձկնորսների ճնշող մեծամասնությունը չունեն սառնարանային հնարավորություններ:

Արդեն ավանդական դարձած այս հիմնահարցի լուծման տարբերակներից է նաեւ որսի արգելքի շրջանում ձկնորսներին որոշակի փոխհատուցում տալը՝ դրանով նրանց հետ պահելով սիգի ձվադրման փուլը խաթարելու գործընթացից: Ըստ ձկնաբանների եւ ոլորտի մասնագետների՝ միայն երկու տարվա ընթացքում որսի արգելքի լիարժեք պահպանումը կարող է մի քանի անգամ բազմապատկել լճում սիգի արդյունագործական պաշարների ծավալները:

Թեգեր: ՍեւանսիգՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Դուշանբեն արդյո՞ք գրանցվում է որպես Անկարայի դաշնակից

Դուշանբեն արդյո՞ք գրանցվում է որպես Անկարայի դաշնակից

Վանաձորի խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ջեռուցման համակարգ կունենա

Վանաձորի խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ջեռուցման համակարգ կունենա

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist