Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վանաձորի խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ջեռուցման համակարգ կունենա

Իսկ հրաձգության հանրապետական մարզադպրոցի մի մասնաշենքը կվերանորոգվի

Հոկտեմբերի 22, 2021
Հանրապետություն
Վանաձորի խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ջեռուցման համակարգ կունենա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխել 29,915.0 հազար դրամ։

Այս գումարից  7,915.0 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին» հոդվածով): Իսկ  22,000.0 հազար դրամը, դարձյալ դրամաշնորհային պայմանագրի հիմամբ, կհատկացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 2021 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին հեռավար կրթություն կազմակերպելու նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշում է, որ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը մինչ օրս ջեռուցումն իրականացնում է գազի վառարանների միջոցով. «Եվ դասապրոցեսը ձմեռվա ցուրտ օրերին ավելի բարենպաստ պայմաններում կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել անցկացնել լոկալ ջեռուցման համակարգ»:

Համաձայն կազմված եւ «Վանարխ» ՍՊԸ-ի կողմից ստացված ու փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները իրականացնելու  ընդհանուր արժեքը կազմում է հենց 7,915.0 հազար դրամ:

Կառավարության նույն որոշմամբ՝ առողջապահության նախարարի 2020 թ. սեպտեմբերի 18-ի հրամանով սահմանված՝ ռիսկային խմբում գտնվող աշխատողների եւ սովորողների համար ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՈՒԿ-ի միջոցով կազմակերպվում է հեռավար կրթություն: Եվ, ըստ այդմ, անհրաժեշտ է 30 ուսուցիչներին վարձատրելու համար ամսական 180.0 հազար դրամ դրույքաչափով։ Յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ կլինի 6 մլն 480 հազ. դրամ (30x180000x1.2=6480000)՝ ներառյալ հարկերը։ Մանկավարժներին մինչեւ տարեվերջ վարձատրելու համար անհրաժեշտ 25,920.0 հազար դրամ գումարից 3,920.0 հազար դրամը «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կիրականացնի կազմակերպության կանխատեսվող խնայողությունների հաշվին, ուստի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ 22 մլն դրամ։

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերից մեկն էլ վերաբերում էր հրաձգության հանրապետական մարզադպրոցին։ Ըստ ԿԳՄՍ նախարարության, այս մարզադպրոցի հիմնական նպատակը «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումն է, ազգային եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձեւավորումը, ընտրած մարզաձեւում պարապողների մարզական ընդունակությունների կատարելագործումը, հատուկ մարզական պատրաստության միջոցով ՀՀ ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը եւ համալրումը, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը»:

Այժմ մարզադպրոցի 10 մարզիչ-մանկավարժ 18 խմբում մարզում են շուրջ 150 սանի, որոնք ՀՀ տարբեր տարիքային հավաքական թիմի անդամներ են:

Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի «Անշարժ գույքի հետ վերցնելու եւ ամրացնելու մասին» որոշմամբ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող երկհարկանի ուսումնական մասնաշենքի մի մասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ին։ Այս անշարժ գույքը ներկայումս ոչ բարվոք վիճակում է, եւ մարզադպրոցի բնականոն աշխատանքն ու ուսումնամարզական գործընթացը բարելավելու նպատակով անհրաժեշտ է կատարել վերանորոգում, ներքին հարդարում, ձեռք բերել համապատասխան գույք ու սարքավորումներ, մարզական գույք, ինչպեսեւ՝ կատարել այլ անհրաժեշտ ծախսեր: Հիմա առաջարկվում է կատարել վերաբաշխում եւ 2021 թ. պետբյուջեով նախարարությանը հատկացված գումարներից 20847.6 հազար դրամ հատկացնել մարզադպրոցին։

Թեգեր: բյուջեԿառավարությունՀՀ ԿԳՄՍՎանաձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Աճել է կենտրոն հաճախողների թիվը

Աճել է կենտրոն հաճախողների թիվը

«Էս սարը իմն է, էս ծառը իմն է…»

«Էս սարը իմն է, էս ծառը իմն է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist