Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-ռուսական զորավարժություններ

Սյունիքի սահմանային անվտանգության համար

Հոկտեմբերի 26, 2021
Հանրապետություն
Հայ-ռուսական զորավարժություններ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ շաբաթ հայ-ռուսական միասնական ռազմական խմբավորման շրջանակներում Սյունիքի մարզում անցկացվեցին տակտիկական զորավարժություններ: Դրանց մասնակցել են ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները:

Զորավարժությունների հիմնական նպատակն է եղել ներդաշնակեցնել երկու երկրների ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների համատեղ հավանական ռազմական գործողությունները: Հատկանշականն այն է, որ զորավարժության հիմնական սցենարով չեզոքացվում են ՀՀ սահմանը հատած թշնամական ռազմական կազմավորումները: Մեկ շաբաթ տեւած զորավարժությունների ժամանակ խաղարկվել են մի քանի գործողություններ: Տակտիկական զորավարժություններում շեշտը դրվել է նաեւ հրամանատարական կազմի փոխգործողությունների համադրման վրա՝ խաղարկելով դաշնակից երկրների զինվորական ստորաբաժանումների գործողությունների միասնական հրամանատարության տարբերակը: Սյունիքում անցկացված մասշտաբային վարժանքներին ներգրավվել էին բոլոր հիմնական զորատեսակները, ներառյալ՝ ավիացիան եւ հրետանին:

Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, հայտարարել է, որ հիմնական խնդիրը երկու երկրների զինված ուժերի ներդաշնակ գործողություններն էին, ինչին հնարավոր է եղել հասնել զորավարժությունների ժամանակ, եւ զինծառայողների առջեւ դրված բոլոր խնդիրները լուծվել են բարձր արդյունավետությամբ:

Նման համատեղ զորավարժություններն անհրաժեշտություն են Սյունիքի սահմանի հարակից հատվածներում թուրք-ադրբեջանական զորավարժությունների հաճախակի անցկացման իրողության պայմաններում: Ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Սյունիքի հարավային սահմանների մոտ զորավարժություններ էր սկսել Իրանը, որի լայնամասշտաբ ավիացիոն փուլն ավարտվեց նախորդ շաբաթվա վերջում: Այսօր Հայաստանից բացի նաեւ Իրանի եւ Ռուսաստանի առաջնային խնդիրներից են Արցախի Հանրապետության օկուպացված շրջաններում տեղակայված ահաբեկչական կազմավորումները, որոնց մի մասն այնտեղ են մնացել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, եւ վերջերս նրանց թիվը համալրվել է Աֆղանստանի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմավորման թուրքամետ խմբավորումների զինյալներով:

Միանշանակ է, որ եւ՛ Իրանի հյուսիսում կազմակերպված աննախադեպ ծավալի զորավարժությունները, եւ՛ Սյունիքի մարզում կազմակերպված ռուս-հայկական զորվարժությունների թիրախը նույնն է՝ Անդրկովկասում հայտնված ահաբեկչական կազմավորումների զինյալները, իսկ Հայաստանի եւ Արցախի համար անվտանգային հարց է նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, որը 44-օրյա պատերազմի պատճառ դարձավ:

Ստեղծված աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու եւ արձագանքելու համար օրինաչափորեն պահանջված ձեւաչափ է նաեւ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան զորավարժությունների կազմակերպումը: Այս տարի Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանն իրենց համագործակցությունը սերտացնում են նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Բացի այդ Իրանն արդեն ունի Ռուսաստանի հետ համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելու փորձ, մյուս կողմից էլ այդ պետությունները սերտորեն համագործակցում են Կասպից ծովի կոնվենցիայի շուրջ: Իրանը եւ Ռուսաստանը ռազմական համագործակցության հաջող փորձ ունեն նաեւ Սիրիայում:

Տարածաշրջանային մարտահրավերները վերոհիշյալ եռյակին ստիպում են համագործակցել նաեւ Հյուսիս-Հարավ տարանցիկ առեւտրատնտեսական ճանապարհի գործարկման ուղղությամբ: Այս նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը, որը նաեւ դրա նախաձեռնողն է՝ Հնդկաստանը, լուրջ վերապահումներ ունի Ադրբեջանի մասնակցության մասով, քանի որ վերջինս մեծ թափով սերտացնում է ռազմաքաղաքական համագործակցությունը Դելիի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Պակիստանի հետ: Այս կարեւոր ուղու ծովային տարբերակը կարող է անցնել Իրանի տարածքով եւ Կասպից ծովով, սակայն ցամաքային ուղու նախընտրելի տարբերակը Իրան-Հայաստան-Վրաստան-ՌԴ ուղղությունն է: Դա կարող է լինել այս եռյակի ռազմական համագործակցության լրացուցիչ խթան, քանի որ ենթակառուցվածքային նման ուղին նաեւ անվտանգային լուրջ միջոցառումներ է պահանջում:

Հայաստանը կարող է իր տարածքում եռակողմ ձեւաչափով զորավարժությունների նախաձեռնությամբ հանդես գալ, որն առաջին հերթին բխում է մեր անվտանգային առաջնահերթություններից, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի եւ Իրանի շահերից: Համենայնդեպս, քանի դեռ մեր արեւելյան ու արեւմտյան սահմանակից պետությունները շարունակում են խոսել ուժի դիրքերից եւ առնվազն ամսական հաճախականությամբ իրականացնում են երկկողմ, եռակողմ զորավարժություններ՝ Հայաստանի կողմից համարժեք գործողությունների դիմելը պարտադրված է:

Թեգեր: ԵԱՏՄԻրանՀայաստանպահեստազորայիններՌուսաստանՍյունիք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայ-իտալական կրթահամալիրն անակնկալներ է խոստանում

Հայ-իտալական կրթահամալիրն անակնկալներ է խոստանում

«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին

«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist