Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու են փակվում «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները

ԱՆ-ն հարցը դիտարկում է նաեւ ֆինանսների արդյունավետ գործածման տեսանկյունից

Հոկտեմբերի 29, 2021
Հանրապետություն
Ինչու են փակվում «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այս որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց։

Գործադիրը որոշեց 2022 թ. հունվարի 1-ից դադարեցնել այդ 2 ՔԿՀ-ների գործունեությունը եւ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (իսկ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից) 10-օրյա ժամկետում ապահովել դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը։ Դրա ստեղծումից հետո 1-ամսյա ժամկետում կներկայացվեն առաջարկներ հիմնարկների համապատասխան փաստաթղթերի, անշարժ եւ շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպեսեւ տնօրինման ու հետագա պահպանության մասին։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կկրճատվեն «Կոշի» հաստիքային միավորները  եւ, ըստ անհրաժեշտության, դրանք կվերաբաշխվեն այլ ՔԿՀ-ների եւ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջեւ։ Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներ) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կգրանցեն կադրերի համապատասխան ռեզերվում։

Ինչ վերաբերում է «Հրազդանին», ապա դարձյալ երկամսյա ժամկետում կկրճատվեն այս հիմնարկի հաստիքային միավորները, եւ պաշտոնից ազատված ծառայողները նույնպես կգրանցվեն կադրերի ռեզերվում։ Երկամսյա ժամկետում կկրճատվեն նաեւ նշյալ երկու հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները, եւ դրանք կհատկացվեն այս ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղակայված ստորաբաժանմանը։

Ըստ արդարադատության նախարարության՝ մինչեւ 2022 թ. հունվար պետք է ապահովել՝ 1. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, 2. պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։

Ինչո՞վ է բացատրում արդարադատության նախարարությունը «Կոշի» եւ «Հրազդանի» փակման անհրաժեշտությունը։ Ըստ պետական այս գերատեսչության՝ կառավարության 2019 թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ այդ հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսված է հետեւյալը՝ 1. Փակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները, որի հետեւանքով Երեւանի տարածքում կկառուցվի շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ընդգրկելով նաեւ ստացիոնար հիվանդանոց: Երեւանի կենտրոնից (մամուլի շենքի հարեւանությամբ) կհանվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։ 2. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք։ 3. «Հրազդան» ՔԿՀ-ն լուծարել եւ «Սեւան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների եւ կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք։ 4. «Արմավիր» ՔԿՀ-ում ապահովել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, եւ կառուցել օդափոխության համակարգ:

Ըստ արդարադատության նախարարության՝ «հատկանշական է, որ ուսումնասիրությունների եւ առկա հիմնախնդիրների համատեքստում» իրենք իրականացրել են աշխատանքներ՝ ՔԿՀ-ների օպտիմալացման պլանի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես՝ դիտարկվել է ՔԿՀ-ների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է նշյալ ռազմավարությամբ, եւ, ի թիվս այլնի, դիտարկվել է «Կոշի» փակման նպատակահարմարության հարցը:

Այսպես՝ «Հրազդան» ՔԿՀ-ն նախատեսված է 215 անձի պահման (80 կալանավորված անձ եւ 135 դատապարտյալ համար։ Ներկայում այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, որից 69-ը՝ կալանավորված անձինք եւ 88-ը՝ դատապարտյալներ (28 դատապարտյալներ պահվում են փակ, 57 դատապարտյալներ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկներում, իսկ 3 դատապարտյալներ՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված պայմաններում)։ Հիմնարկի համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի շուրջ 73 տոկոսը: Սակայն «Հրազդանը» խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսանկյունից, որ հարեւան բնակելի շենքերից ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Բացի այդ, շենքային սահմանափակ պայմանները թույլ չեն տալիս ունենալ վերասոցիալականացման միջոցառումների համար նախատեսված սենյակներ։ Այս մասին, ԱՆ-ի տվյալների համաձայն, բարձրաձայնում են թե՛ միջազգային կառույցները, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ հասարակական կազմակերպությունները:

Ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար «Հրազդան» ՔԿՀ-ն ունի 120 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան՝ 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, մինչդեռ այս դեպքում հավասարակշռությունը որոշ չափով խախտված է, ինչը չի բխում նաեւ ՔԿՀ-ների միջեւ հաստիքների համաչափ ու օբյեկտիվ բաշխվածության տեսլականից:

Ընդ որում՝ դարձյալ ԱՆ-ի տվյալների համաձայն, այս հիմնարկի պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 497.501.586 դրամ։ «Հարկ է արձանագրել, որ հիմնարկի գործունեության դադարեցումը անհրաժեշտություն է նաեւ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- նշում է ԱՆ-ն։

«Կոշ» ՔԿՀ-ի մասով. այս հիմնարկը  նախատեսված է 640 անձի պահման համար (ունի երկու տիպի ուղղիչ հիմնարկ՝ կիսաբաց (615 մարդու համար) եւ բաց (25 մարդու համար)): Ներկայում այստեղ պահվում է շուրջ 66 անձ (բոլորը պահվում են կիսաբաց ուղղիչ հիմնարկում), այսինքն՝ համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի 10.3 տոկոսը: Ընդ որում՝ ըստ ԱՆ-ի, համալրվածության նման ցածր տոկոսի առկայությունն ունի կայուն բնույթ վերջին տարիների ընթացքում: Ընդամենը 66 անձի համար նախատեսված գործառույթների պատշաճ իրականացման համար «Կոշն» ունի 167 հաստիքային միավոր: «Կոշի» պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 677.078.900 դրամ։ «Կոշի» գործունեության դադարեցումը ԱՆ-ն դարձյալ դիտարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ գործածման տեսանկյունից։

Արդարադատության նախարարությունը հավելում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության փուլային սկզբունքով՝ հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը:

Թեգեր: ԿոշՀրազդանՔԿՀքրեակատարողական հիմնարկներֆինանսներ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լռությունը  երկար չի տեւի

Լռությունը երկար չի տեւի

Աջակցում են քաշաթաղցիներին

Աջակցում են քաշաթաղցիներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist