Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական պետությունների հզորացման գրավականները

Ծնելիության աճ, մարդկային կապիտալ եւ տնտեսության առաջընթաց

Նոյեմբերի 3, 2021
Հանրապետություն
Հայկական պետությունների հզորացման գրավականները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. առաջին կիսամյակի ամփոփված տվյալներով` Հայաստանում ծնվել է 17.211 երեխա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 15.893 էր: Աճն էական է եւ շատ նշանակալի նախորդ՝ ճգնաժամային տարվա երկրորդ կիսամյակից հետո: Հայաստանից արտագաղթի որոշակի հոսքի պայմաններում նման ցուցանիշի գրանցումը խոստումնալից ու ուրախացնող հանգամանք է: Նշանակալից է նաեւ մեկ այլ ցուցանիշ` այս տարվա  8 ամիսներին արձանագրվել է 14.359 ամուսնություն:

Այս թվերն առաջին հերթին վկայում են մեր ժողովրդի ամուր կամքի եւ պայքարող ոգու մասին, հաստատում 44-օրյա պատերազմից հետո արարելու եւ նորովի հզոր Հայաստան կառուցելու վճռականությունը: Պետության հզորացումն այլընտրանք չունի, եւ ինչ իրավիճակ էլ ստեղծվի, միեւնույն է, Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Այս կարեւոր առաքելությունն իրականացնելու համար պետք է ոտքի կանգնի նախ Հայաստանը եւ զուգահեռ էլ ոտքի կանգնեցնի Արցախի Հանրապետությունը:

Իսկ այսօր հայկական երկու պետությունների առջեւ ծառայած առանցքային խնդիրներից են ժողովրդագրական հիմնահարցերը: Մարդկային կապիտալը բոլոր ժամանակներում էլ եղել է զարգացած երկրների առաջնային ցուցանիշը, դրանով է պայմանավորվում պետությունների զարգացածության մակարդակը: Այդ խնդիրն առաջատար պետությունները լուծում են ծնելիության խթանմամբ եւ միգրացիոն ներհոսքը խրախուսելու գործողություններով: Մարդկային կապիտալն է, որ ապահովում է տնտեսության զարգացումը՝ նպաստելով նաեւ ներքին սպառման ծավալների մեծացմանը:

Հայաստանում արձանագրված այս վերջին ցուցանիշների հատկանշական կողմն այն է, որ, չնայած երկրից մեկնողների զգալի թվին, Հայաստանում ծնունդներն ավելանում են: Սա խոսում է այն մասին, որ մեկնողների այդ քանակը պայմանավորված է ժամանակավոր, ավելի շուտ՝ արտագնա աշխատանքի համար երկիրը լքողներով, որոնք միշտ էլ եղել են՝ նույնիսկ խորհրդային տարիներին:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նախորդ տարվա սահմանափակումներից հետո արտագնա աշխատանքի մեկնողների նման հոսքը լիովին կանխատեսելի էր: Սակայն 2022 թ. խոստանում է այս առումով բավականին բարենպաստ լինել: Բանն այն է, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսել է աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումների ծրագիր` այն հատում է 400 մլրդ դրամի շեմը: Նման թվեր չեն եղել նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այդ ծրագրերի մեծ մասն ընդգրկելու է կապիտալ շինարարությունը: Այս պայմաններում, բնականաբար, մեծ է լինելու աշխատուժի պահանջարկը: Գործադիրն առաջնային խնդիր է դրել իրականացնել կապիտալ ծախսերի ողջ ծավալը: Աչքի առաջ ունենալով նախորդ տարիների փորձը, երբ հնարավոր չէր լինում բյուջեով նախատեսած կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնել, գործադիրն առաջիկա տարվա համար մի քանի էական քայլեր է իրականացնում:

Առաջին՝ արդեն այսօր կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական կառույցներին հանձնարարել է սկսել հաջորդ տարվա կապիտալ շինարարության մրցույթների նախապատրաստումն ու անցկացումը: Փորձը ցուց է տվել, որ պետական կապիտալ ծախսերը թերակատարվել են հիմնականում շինարարական ծրագրերի տենդերների կազմակերպման գործընթացում ուշացումների եւ որոշ անկատարությունների պատճառով: Եվ արդյունքում շինարարական շատ ծրագրեր հետաձգվում են՝ փոխանցվելով հաջորդ տարի:

Երկրորդ՝ կապիտալ ներդրումների չկատարման խրոնիկ դեպքերը բացառելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունում ձեւավորվել է հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի միջոցով կտրուկ բարձրացվելու է կապիտալ ծախսերի իրագործման տոկոսը՝ նաեւ բոլոր ծախսերը մի համակարգով մոնիթորինգ անելու միջոցով: Նման ծավալի պետական ներդրումը նաեւ աննախադեպ քանակով աշխատուժի կարիք կզգա, ինչն էականորեն կնվազեցնի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, նաեւ որոշակիորեն կկանխի արտագաղթը, որը Հայաստանի ժողովրդագրության հիմնական հարցն է:

Ծնելիության նման տեմպերը եւ ներքին աշխատուժի պահանջարկի մեծացումը էականորեն կնպաստեն հանրապետության ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Ծնելիության նման աճը պայմանավորված է ոչ միայն Արցախյան պատերազմով, քանզի հայտնի ճշմարտություն է, որ պատերազմներից հետո երկրներում ծնելիության աճ է գրանցվում, այլեւ այն խթանող մի քանի ծրագրերով, որոնք ընդունել է գործադիրը: Իսկ առավել արդյունավետ խթանող միջոցը յուրաքանչյուր նորածնի համար համապատասխան դրամական նպաստների հատկացումն է, որի ուղղությամբ եւս քայլեր արվում են:

Թեգեր: երեխաներծնելիություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչներից

Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչներից

Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել

Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist