Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել

ԱԷՄԳ-ի կրկնակի առաքելությունը ՀԱԷԿ-ում էր

Նոյեմբերի 3, 2021
Հանրապետություն
Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
468
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները քառօրյա այցով Հայաստանում էին։ Տեղեկացանք, որ հոկտեմբերի վերջին ԱԷՄԳ-ի կողմից Հայկական ատոմակայանում անցկացվել է «Շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ասպեկտները» (SALTO) կրկնակի առաքելությունը։

Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ ստուգումներ են արվել, ո՞ր ուղղություններով: «ՀՀ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից։

«Այո, ԱԷՄԳ-ի կողմից մեզ մոտ անցկացվել է «Շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ասպեկտները» կրկնակի առաքելությունը. այն անվտանգության համընդհանուր ստուգում է, բայց՝ ոչ տեսչական, եւ ուսումնասիրում է ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացման ռազմավարությունն ու հիմնական փուլերը»,- ասաց Մովսես Վարդանյանը:

Հատկանշական է, որ առաքելությունն անցկացվեց այս տարի, երբ Հայկական ԱԷԿ-ում իրականացվեցին անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ, եւ արդյունքում նախատեսվում է էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026 թ.:

Ըստ Հայկական ատոմակայանի տնօրենի՝ քառօրյա այցի ընթացքում փորձագետների խումբն իրականացրել է ստուգումներ մի շարք ուղղություններով՝ հաշվի առնելով շահագործման ժամկետի երկարացման հետ կապված ծրագրերի, միջոցառումների կազմակերպումն ու դրանց համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին եւ SALTO նախորդ առաքելությունների (2013, 2016 եւ 2018 թթ.) առաջարկներին: Հենց 2018-ին էլ եղել է տեսչական ստուգումը։ Սա, այսպես ասենք, արդեն հերթական, ստուգողական ստուգում է, թե ինչպես ենք կատարել իրենց խորհուրդները, առաջարկները, որ փուլում ենք եւ այլն։ «Այս անգամ որեւէ նոր խորհուրդ չի տրվել»,- հայտնեց Մ. Վարդանյանը։

            Թիմային աշխատանքներից բացի նրանք նաեւ շրջել են կայանի տարածքում, տեղում ծանոթացել բլոկի կառավարման վահանակի, ինչպեսեւ ռեակտորի կառավարման եւ պաշտպանության համակարգի արդիականացված ու նոր սարքավորումներին, իսկ հսկվող գոտում՝ ռեակտորի անվտանգ շահագործման համար պատասխանատու արդիականացված համակարգերին:

            Կարեւոր փաստ. նախորոշված ուղղություններով թիմային աշխատանքների ընթացքում փորձագետները փաստել են, որ հիմնվելով նախորդ՝ 2018 թ. առաքելության արդյունքների եւ եզրակացությունների վրա՝ ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում:

            «Մեր անելիքները, ինչ խոսք, այդքանով չեն ավարտվում,- շեշտեց ատոմակայանի տնօրենը,- կայանը շարունակում է հետեւողականորեն իրականացնել անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները»:

Հավելենք, որ առաքելության արդյունքներով կորոշվեն ՀԱԷԿ-ի առջեւ դրված այն խնդիրներն ու առաջադրանքները, որոնք անհրաժեշտաբար պետք է լուծել՝ ծերացման կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին առավել համապատասխանեցնելու համար:

Առաքելության ավարտին փորձագետների թիմը նախնական հաշվետվություն է ներկայացրել ատոմակայանի ղեկավարությանը եւ ՀՀ կարգավորող մարմնին. այն ենթակա է վերանայման: Հնարավոր փոփոխություններից, առաջարկներից եւ հիմնավորումներից հետո փաստաթղթի վերջնական տարբերակը 3 ամսվա ընթացքում կներկայացվի ՀԱԷԿ, ՀՀ միջուկային անվտանգության կոմիտե եւ կառավարություն:

Թեգեր: ՀԱԷԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գրականության ընթացքը վստահաբար անխախտելի հունով կշարունակվի

Գրականության ընթացքը վստահաբար անխախտելի հունով կշարունակվի

Հունաստան-Թուրքիա մրցակցությունը շարունակվում է

Հունաստան-Թուրքիա մրցակցությունը շարունակվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist