Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Ներդրումների ընդհանուր գումարը 1.65 մլրդ դրամ է

Նոյեմբերի 5, 2021
Հանրապետություն
Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
205
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի կամ նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը կառավարության երեկվա նիստում բավարարվեց։

Ըստ էկոնոմիկայի նախարարության, նշյալ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի կամ նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի է։ Մալուխների, ուժային տրանսֆորմատորի, արեւային կայանը կրող կոնստրուկցիայի ծագման երկիրը Չինաստանն է, ընդհանուր արժեքը` 312 մլն 630 հազ. դրամ:

«Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսված են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան կառուցելու համար։ Կայանի կառուցման եւ սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ «Risen Energy» ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ, որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Նախագծում օգտագործվելու են «Huawei» ընկերության արտադրության ինվերտորներ (փոխակերպիչներ): Արեւային վահանակների շարժական կրող կոնստրուկցիան կներմուծվի «Arctech» ընկերությունից։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին։ Կա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված՝ էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիան։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, ներդրումների մոտ 80 տոկոսը կատարված է, այդ թվում՝ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել են շինարարություն, նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250 հազ. դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը, ինչպես ասացինք, կազմում է 312.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը 30.6 մլն դրամ է: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նախարարությունը հայտնում է, որ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «3.4 Էներգետիկա» կետից։ «Արտոնության առկայությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար, ինչպես նաեւ կնպաստի, որ մինչեւ 2030 թ. արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցվի առնվազն 15 տոկոսի»։

Այս որոշմամբ պայմանավորված պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ամփոփաթերթի համաձայն, Պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ընկերությունը (գրանցված 29.03.2017 թ.) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2021 թ. ապրիլ ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկի, ունի 1 հարկման բազա ունեցող վարձու աշխատող, որի հարկման բազան կազմում է 343 հազ. դրամ: Ինչ վերաբերում է ընկերության շրջանառությունից ստացված տարեկան հասույթներին, ապա ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2019-2020 թթ. իրացման շրջանառություն չի հայտարարագրվել, իսկ դիմումին կից ներկայացված 2021 թ. վերաբերող տեղեկատվությունը չի համընկնում հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ, «ուստի վերջինս հարկային գաղտնիք է եւ ենթակա չէ տրամադրման», իսկ 2021 թ. հունիսի 1-ի դրությամբ ընկերությունը չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն:

Թեգեր: էլեկտրաէներգիաՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները

Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները

Հավատա՞լ, թե՞ մտածել, կանխարգելել, գործել

Հավատա՞լ, թե՞ մտածել, կանխարգելել, գործել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist