Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան

Միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել նման աղետների կրկնություններից

Նոյեմբերի 9, 2021
Հանրապետություն
Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
356
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի Դաշնության ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել թյուրքական պետությունների հերթական հանցագործ ոտնձգությունը հայ ժողովրդի հանդեպ: Իր հազարամյա բնօրրանում ազատ ապրելու, կառուցելու, ստեղծագործելու, այլ կերպ ասած՝ արարելու Արցախի ժողովրդի քաղաքակիրթ ձգտմանը թյուրքական երկու պետությունները պատասխանեցին աննախադեպ բարբարոսական ռազմական ագրեսիայի հրահրմամբ, որի ժամանակ իրականացրեցին պատերազմական հանցանքներին բնորոշ բազմաթիվ գործողություններ: Պատերազմը հրահրվեց հայ ժողովրդի բնական կենսագործունեության պատմական տարածքներ՝ արդեն որերորդ դար ներխուժած Թուրքիայի նախաձեռնությամբ, որը մեկ նպատակ ունի եւ դարեր շարունակ իրականացնում է միեւնույն ձեռագրով՝ տեղաբնակ ժողովուրդներին բնաջնջելով եւ իրենց պատմական հայրենիքից դուրս մղելով զավթել հերթական տարածքները:

Ադրբեջանը նման ծավալի ագրեսիայի չէր կարող գնալ, ինչի մասին վկայում են երկու անհաջող փորձերը՝ նախորդ դարի 90-ականների սկզբի արցախյան առաջին ազատամարտում կրած ջախջախիչ պարտությունը եւ 2016 թ. ապրիլյան քառօրյան: Նախորդ պատերազմների դառը փորձը թերեւս ստիպեց, որ փոքր Արցախի դեմ պատերազմը հրահրի եւ անմիջական մասնակցություն ունենա Թուրքիան՝ ոչ միայն իր զինված ուժերի հրամանատարական կազմով, «Բայրաքթար»-ների օպերատորներով եւ հատուկ ջոկատայիններով, այլեւ Սիրիայից տեղափոխած վարձու ջիհադիստներով, ինչպես նաեւ իր գործընկեր Պակիստանի հատուկ ստորաբաժանումների զինյալներով: Ագրեսորները, չնայած տարբեր երկրների զինված ուժերի մեծ ծավալների մեկտեղման, չկարողացան հաղթել հայ ժողովրդին, սակայն հաջողվեց կրկնել նախորդ դարի 20-ականներին Բաքվում եւ Շուշիում հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունները:

Այս անգամ թյուրքական պետություններին, նախորդ դեպքերի նման, չհաջողվեց ավարտին հասցնել իրենց ոճրագործական ծրագրերը, եւ դրանում ոչ միայն Ռուսաստանի որոշիչ միջնորդության, այլեւ միջազգային հանրության ճնշման գործոնը կար: Միանշանակ է, որ 21-րդ դարում հերթական պատմական հայկական տարածքի հայաթափումը Թուրքիային եւ Ադրբեջանին չէին ներվելու: Սակայն սա չի նշանակում, թե հայ ժողովրդին եւ, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհին չեն սպառնում թյուրքական նման ոտնձգությունները, ինչն արդեն տեսել են նաեւ Լիբիայի եւ Սիրիայի ժողովուրդը, իրաքյան Քրդստանը:

Ինչքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի հերքելու իր ներգրավվածությունը հայ ժողովրդի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայում, այն թաքցնել հնարավոր չէ: Պատերազմի նախաշեմին, ընդամենը օգոստոսին Ադրբեջանի կողմից գնված «Բայրաքթար»-ները ադրբեջանցի օպերատորները չէին կարող արդեն կառավարել սեպտեմբերին հրահրած պատերազմում, եւ պատահական չէր, որ Արցախի պաշտպանության բանակին ԱԹՍ-ներով հասցված հարվածների տեսանյութերն առաջինը հայտնվում էին թուրքական սոցիալական տիրույթներում: Պատերազմում թուրքական օպերատորների ներգրավվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ հրադադարից միայն 3 ամիս անց Թուրքիայի բանակի համապատասխան ստորաբաժանումների զինվորական մասնագետները «Բայրաքթար»-ների կառավարման ուսումնական դասընթացներ անցկացրեցին ադրբեջանցի զինծառայողների համար: Բացի այդ, սիրիական վարձկանները Ադրբեջան են հասցվել Թուրքիայի տարածքով եւ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման շնորհիվ: Ավելին՝ արցախյան պատերազմում զոհվել են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ, որոնց հուղարկավորությունների տեղեկությունները  սպրդել էին սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում:

Որպեսզի հետագայում մարդկությունը խուսափի Արցախի ժողովրդի դեմ իրականացված բարբարոսական դրսեւորումներից նաեւ աշխարհի այլ անկյուններում, պետք է գնահատական տրվի այս աննախադեպ ագրեսիային, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենն իրերն իրենց անուններով կոչել: Պատերազմը հրահրելու եւ դրանում անմիջական ներգրավվելու, պատերազմական հանցանքներ գործելու, ավելին՝ նաեւ վարձու ահաբեկիչների ներգրավելու գործողությունների համար Անկարան պետք է պատասխան տա միջազգային իրավունքի ատյաններում եւ կառույցներում: Համաձայնել Անկարայի հայտարարություններին, թե վերջինս միայն բարոյական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, նշանակում է` ազատել Թուրքիայի ձեռքերը հերթական ոճրագործության համար: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման գործողությունների համար վերջինիս պոտենցիալ ուղղություններից է նաեւ Եվրոպան, որտեղ դա կարող է արվել հիբրիդային պատերազմների տեսքով, իսկ Ուկրաինայում արդեն այն ստանում է ռազմական բախումների տեսք:

Թեգեր: Արցախկարգավիճակպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հաջորդ տարվանից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

Հաջորդ տարվանից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist