Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հաջորդ տարվանից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

Նոյեմբերի 9, 2021
Հանրապետություն
Հաջորդ տարվանից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Հաշվի առնելով, որ պոլիէթիլենային տոպրակների տեսականին բազմազան է, փորձենք հասկանալ, հատկապես ինչի՞ մասին է խոսքը եւ, այնուամենայնիվ, ի՞նչ է ենթադրում օրենքի նորմը չկիրառելը։

Մինչ այդ` կարեւոր մեկ փաստ. մասնագիտական գրականությունը հուշում է, որ պոլիէթիլենային տոպրակների գործածման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ այն քայքայվում է 100-400 տարում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ մեր երկրի գետերը, լճերը, հանգստավայրերը ու, ընդհանրապես, ամբողջ տարածքը աղտոտված է պոլիէթիլենային տոպրակների մնացորդներով։ Իսկ արեւի ճառագայթների ազդեցությամբ (եւ) ինքնայրման հետեւանքով այդ աղբն արտազատում է դիօքսին եւ ֆուրան գազեր։ Դիօքսինը, այսպես կոչված, «կեղտոտ տասնյակի» մեջ է մտնում: Դա խոշոր վտանգավոր եւ կայուն օրգանական աղտոտիչների խումբ է: Մասնագետները հաստատել են, որ հենց այս թունավոր նյութերի խումբն է ազդում մարդու մի շարք համակարգերի եւ օրգանների վրա: Մարմին մտնելուց հետո դիօքսինները ի վիճակի են շատ երկար մնալ դրա մեջ՝ բարձր քիմիական դիմադրողականությամբ, ինչպես նաեւ ճարպային հյուսվածքներով կլանելու ունակությամբ պայմանավորված: Դիօքսինի կես կյանքը մարդու բջիջներում գնահատվում է 7-10 տարի: Թունավոր այս նյութն արտանետվում է պոլիմերային նյութերի, տերեւների աղբի ու կենցաղային թափոնների այրման ժամանակ: Մի խոսքով, դիօքսին եւ ֆուրան գազեր. եթե հակիրճ, ապա ունեն քաղցկեղածին ազդեցություն։

Նախորդ տարի, երբ քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թ. նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքում լրացումների կատարելու մասին օրինագիծը, թիվ նշվեց, թե պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում փաթեթավորման համար պլաստիկ արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք 44-ն են: Ըստ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ 12 հազ. տոննա պոլիէթիլենային փաթեթ։ Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 տոկոսը:

Ինչեւէ, գանք հաջորդ տարեսկզբից արգելքին. 30 հազ. դրամ տուգանք է նախատեսված պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում (տեղեկությունը` ըստ ՇՄ նախարարության)։ 2020 թ. ապրիլի 17-ին ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենք, ըստ որի առեւտրի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 ապրանքային դիրքում գտնվող՝ թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը (իրացնելը) արգելվում է: Եթե ավելի պարզ, ապա սրանք այն տոպրակներն են, որոնցով գնորդը  ապրանքը վերցնում է արդեն դրամարկղի մոտից՝ հիմնականում վճարելով հատի համար 10, 15, երբեմն՝ 20 դրամ՝ գնումներն ամբողջությամբ տեղափոխելու համար։

Օրենքը բացառություն ունի՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերն ու երկրորդային հումքից արտադրված պարկերն ու տոպրակները։ Այսինքն՝ չեն արգելվելու այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն, գործածվում են սանիտարական նպատակով՝ սնունդ փաթեթավորելու համար։ Այդ պարկերը դեռ մնալու են գործածության մեջ, քանզի դրանց համար այլընտրանքային տարբերակներ այս պահին չկան:

Իսկ պոլիէթիլենային տոպրակներին կարող են փոխարինել կտորե տոպրակները, 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակները, կենսաքայքայվող պլաստիկ հումքից տոպրակները, որովհետեւ սրանք, ըստ ՇՄ նախարարության, կարճ ժամանակահատվածում վերածվում են շրջակա միջավայրի համար անվնաս նյութերի։

Թեգեր: սպառողական շուկաՏնտեսություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Հաղթող դպրոցի օրինակով

Հաղթող դպրոցի օրինակով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist