Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու է Հայաստանը դուրս մնում «GSP+» արտոնյալ համակարգից

Եվ ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա

Նոյեմբերի 13, 2021
Հանրապետություն
Ինչու է Հայաստանը դուրս մնում «GSP+» արտոնյալ համակարգից
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
509
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ի գիտություն ԵՄ երկրներ արտահանող կազմակերպությունների՝ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմից։ Ինչո՞ւ է մեր երկիրը դուրս մնում այս համակարգից, արդյոք ՀՀ-ն համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, ինչի պատճառով էլ այլեւս չի կարող օգտվել այդ ռեժիմից, եւ ի՞նչ ազդեցություն կունենա դա մեր տնտեսության վրա. «ՀՀ»-ն պարզաբանումներ է ստանում տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանից։

Մասնագետը նախ անդրադարձավ GSP+ համակարգի «տրամաբանությանը», որպեսզի պարզ դառնա, թե ինչու Հայաստանը հաջորդ տարեսկզբից չի կարող օգտվել այդ ռեժիմից։ Բանն այն է, որ այս համակարգը ԵՄ կողմից տրամադրվող՝ արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ է։  Եվ այն նախատեսում է ոչ կայուն եւ թույլ զարգացող երկրներից ԵՄ շուկա մտնող  ապրանքների համար մաքսատուրքերից ազատում։ Սա օգնում է այդ երկրներին հաղթահարել աղքատությունը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել կայուն տնտեսական աճ։

«Հայաստանը 2008 թ. վերջին պաշտոնապես դիմել է Եվրոպական հանձնաժողովին, եւ  2009 թ. հունվարի 1-ից  մեր երկիրն օգտվում է կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգից» (GSP+): Այս արտոնյալ առեւտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան  6200 ապրանքատեսակ  արտահանել ԵՄ 28 երկրի միասնական շուկա՝ շուրջ 500 միլիոն սպառողներով, զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Այժմ Հայաստանը GSP+ օգտագործում է հետեւյալ ոլորտներում. մետաղներ եւ հանքանյութեր՝ 80 տոկոս, տեքստիլ՝ 17 տոկոս, խեցգետիններ, հյութեր, մուրաբաներ եւ այլ մշակված սնունդ՝ 1.5, ծխախոտ՝ 0.8, ժամացույցներ՝ 0.4 տոկոս»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Համաձայն «GSP+»  կանոնակարգի 4-րդ հոդվածի՝ այս արտոնությունից օգտվում են Համաշխարհային բանկի դասակարգմամբ մեկ շնչին բաժին ընկնող միջինից ցածր եկամուտ ունեցող երկրները,  այսինքն՝  այդ եկամտի չափը պետք է լինի 1.036-ից մինչեւ  4.045 դոլարի միջակայքում։ Ինչ վերաբերում է միջինից բարձր եկամուտների դասակարգմանը, ապա այն կազմում է 4.046-ից մինչեւ 12.535 դոլար մեկ շնչի հաշվով։

Հայաստանում, մեր զրուցակցի տվյալներով, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները՝ նույն ՀԲ հրապարակված տվյալների համաձայն, վերջին  տարիներին կազմել են՝ 2017 թ.՝ 3915 դոլար, 2018 թ.՝ 4212 դոլար, 2019 թ.՝ 4623 դոլար եւ 2020 թ.՝ 4267 դոլար: «Փաստացի, ինչպես տեսնում ենք, վերջին 3 տարվա ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով դասվել ենք միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին: Այդ իսկ պատճառով 2021 թ. համարվել է անցումային տարի՝ ըստ հիշյալ կանոնակարգի, եւ արդեն 2022-ից արտոնյալ պայմանները մեր երկրի համար չեն կիրառվելու»,- տեղեկացրեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսության վրա այդ արտոնյալ ռեժիմից դուրս մնալու հետեւանքով ազդեցությանը, ապա, ըստ Կ. Սարգսյանի պարզաբանման, բնականաբար, սա սկզբնական շրջանում բացասական ազդեցություն կունենա դեպի ԵՄ մեր երկրում թողարկված ապրանքների արտահանման վրա, քանի որ այն մրցունակությունը, որն ունեին այդ ապրանքները, այլեւս չի լինի: Ուստի,  տնտեսավարողները պետք է փորձեն մրցունակության բարձրացման այլ միջոցներ փնտրել, մասնավորապես՝ ինքնարժեքի նվազեցում, որակական հատկանիշների ավելի բարելավում. «Մի կողմից թվում է, թե նշված արտոնյալ ռեժիմից դուրս մնալը վատ է, սակայն միեւնույն ժամանակ նման կարգավորումները երկարաժամկետ հատվածում չեն նպաստում տնտեսական արդյունավետության բարձրացմանը, տնտեսավարողները նորարարություններին հակված չեն լինում, ինչը բերում է լճացման եւ տնտեսական զարգացման վրա բացասաբար է անդրադառնում: Այս մեկ տարի անցումային շրջանը հենց դրա համար էր նախատեսված, որպեսզի գործարարները բարելավեն իրենց մրցակցային դիրքը, նոր շուկաներ փնտրեն։ Եվ այստեղ մեծ դերակատարում ունի պետությունն այն առումով, որ կարճաժամկետ հատվածում ներքին որոշակի արտոնություններ տրամադրի այդ ընկերություններին, մինչեւ վերջիններս կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը»:

Կարեն Սարգսյանը միաժամանակ հավելեց, թե Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան եւ Նորվեգիան: Բացի այդ, կա ԵԱՏՄ միասնական շուկան, որտեղ բոլոր անդամ երկրների համար գործում են արտոնյալ առեւտրային պայմաններ:

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաեւ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։

Գանք նշյալ զարգացած երկրների կողմից Հայաստանին տրվող հնարավորությանը։

Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ, օրինակ, Կանադայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկը ներառում է գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրվում է մրցակցային առավելություն: Այդ ցանկում են նաեւ մի շարք զգայուն ապրանքներ, որոնց թվում են տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական եւ մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանք։

Ճապոնիան Արտոնությունների ընդհանրացված համակարգը տրամադրում է գյուղատնտեսական մի շարք ապրանքների, ձկնամթերքի (337 ապրանք) եւ արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար (3141 ապրանք)։ Բոլոր արդյունաբերական ապրանքները հիմնականում օգտվում են զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից։ Նորվեգիայի կողմից GSP-ի շրջանակներում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների համար կիրառվում է 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ։ Տեքստիլ արտադրանքի համար միջին մաքսատուրքի դրույքաչափը տատանվում է 5-15 տոկոսի սահմաններում։

Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների եւ մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա։ Որոշ արդյունաբերական արտադրանք Հայաստանից Շվեյցարիա արտահանվում է առանց մաքսատուրքի դրույքաչափի կիրառման, բացառությամբ տեքստիլ արտադրանքի եւ հագուստի, որոնց համար գործում է արտոնյալ զեղչ՝ սովորական դրույքաչափի 50 տոկոսի չափով, որոշ այլ ապրանքների համար տրվում է որոշակի արտոնյալ զեղչ։ Իսկ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկում ներառվում են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքներ եւ ձկնամթերք։

Թեգեր: GSPՀայաստանՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մասնագիտական հայացք հայ-թուրքական հարաբերություններին

Մասնագիտական հայացք հայ-թուրքական հարաբերություններին

Սեւրի դաշնագիրն է այն գաղափարը, դեպի որը պետք է գնանք

Սեւրի դաշնագիրն է այն գաղափարը, դեպի որը պետք է գնանք

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • «Մկան համար կատվիցը մենձ գազան չկա»

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ջրածնային էներգետիկայի ապագան

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist