Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանն ապավինում է միայն իր զինվորի բազկի ուժին

Երեւանի եւ Բաքվի միջեւ հավասարության նշան դնելը վերջինիս դրդում է նոր հանցագործությունների

Նոյեմբերի 18, 2021
Հանրապետություն
Հայաստանն ապավինում է միայն իր զինվորի բազկի ուժին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
521
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի քայլը 44-օրյա ռազմական ագրեսիային, դրանից հետո վերջինիս կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին եւ խնդրի շուրջ առկա պայմանագրերի դրույթների խախտումներին միջազգային հանրության հասցեական գնահատականների բացակայության հետեւանք էր: Ադրբեջանի սանձազերծած յուրաքանչյուր միջադեպին նրա եւ հայկական հանրապետությունների միջեւ հավասարության նշան դնելով՝ միջազգային կառույցները միանշանակ խրախուսում են Բաքվին:

Մտահոգիչն այն է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա բացահայտ հարձակման փաստի պայմաններում էլ այդ կառույցները շարունակում են խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց եւ պաշտոնական Բաքվին հասցեական մեղադրանքներ ուղղելու քաղաքականությունից: Այսպես՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն իր հայտարարության մեջ խոր մտահոգություն է հայտնել երկու երկրների միջեւ տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել, եւ Եվրոպայի խորհրդի անունից կոչ է արել երկու կողմին անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները։

«Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելիս եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս պարտավորությունը մնում է անփոփոխ եւ պետք է խստորեն հարգվի: Եվրախորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց շարունակական ջանքերին, որոնք ուղղված են օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին` գտնելու իրենց տարաձայնությունների խաղաղ լուծումը: Մենք պատրաստ ենք աջակցել այս երկու անդամ երկրների միջեւ երկխոսությանը՝ վստահության ձեւավորման եւ հաշտեցմանը նպաստելու համար»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

Այս իրավիճակն ավելորդ անգամ հուշում է, որ միջազգային կառույցները շարունակելու են իրենց «հավասարակշռված» քաղաքականությունը, եւ նրանցից Ադրբեջանի վրա ներազդելու գործողությունների սպասումներն անիմաստ են, չնայած այդ կառույցներն ունեն նման հնարավորություններ եւ դրանք գործադրում են, օրինակ, Ռուսաստանի, Բելառուսի կամ Իրանի նկատմամբ: Ստեղծված համայնապատկերում սպասվում էր, որ եվրոպական կառույցները գոնե գնահատական կտային Թուրքիային, որն իր հայտարարություններով Բաքվին անվերապահ աջակցություն հայտնեց:

Վերոշարադրյալ միտումներից հայկական երկու պետությունները եզրակացություն վաղուց են արել` եւ լավ գիտեն, որ կարող ենք միայն ապավինել առաջին հերթին սեփական ուժերին: Հայկական զինված ուժերն այդ բացարձակ ճշմարտությամբ էլ առաջնորդվեցին նոյեմբերի 16-ին՝ համարժեք պատասխան տալով ՀՀ ինքնիշխան սահմանները խախտած ադրբեջանական զինուժին: Վերջիններս, լավ իմանալով, որ հայկական կողմին հրամայված է չկրակել եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծել, անսպասելի հարձակում էին գործել՝ օգտագործելով զինտեխնիկա եւ հրետանի, ինչի հետեւանքով կարողացել էին առաջխաղացում ապահովել եւ միայն պատասխան գործողությունների արդյունքում տալով զգալի կորուստներ՝ նահանջել հետ: Իր մարտավարության համաձայն` պաշտոնական Բաքուն հերթական անգամ կկոծկի սեփական իրական կորուստները, որոնք զգալի են եղել, ինչի մասին խոսում է միայն այն փաստը, որ Բաքուն պաշտոնապես ընդունել է 7 զոհը, որի տակ պետք է հասկանալ բազմապատիկ թվեր:

Նոյեմբերի 16-ը փաստեց, որ պետք է պատրաստ լինենք սահմանային ցանկացած՝ նույնիսկ քիչ հավանական զարգացումներին, այդ նպատակով դրանց անվտանգությանն ուղղված միջոցները եւ գործողություններն անհրաժեշտաբար պետք է բազմապատկվեն:

Հերթական հրադադարը հաստատվեց ՌԴ միջնորդությամբ, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը չի կանխում հետագա միջադեպերը, եւ նման միջադեպերի ծավալների մեծացման դեպքում ՌԴ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարելու ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած ռազմաքաղաքական պայմանավորվածությունների եւ Ադրբեջանի հետ ունեցած սերտ գործընկերային հարաբերությունների միջեւ: «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն ակնհայտորեն չի բխում Ռուսաստանի շահերից, բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է հույսն ու համբերությունը։ Մոսկվան չի հրաժարվում Բաքվին նման քայլերից դիվանագիտական միջոցներով հետ պահելու իր փորձերից։ Ցավոք, մինչ այժմ ոչինչ չի ստացվել, կրակոցները շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Եթե այսպես շարունակվի, ապա 1997 թ. պայմանագրի գործարկման տհաճ նախադրյալ կծագի, ինչին Ռուսաստանն ամենեւին էլ չի ձգտում։ Սակայն Ռուսաստանի համար մի կարեւոր հարց է առաջանում, որ եթե նա ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Հայաստանի հետ, ապա դա նշանակում է՝ Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունները»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ադրբեջանի նոյեմբերի 16-ի գործողությունները փաստեցին, որ վերջինս շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գաղափարախոսոթյունից: Սա էլ, իր հերթին, փաստում է, որ եռակողմ հայտարարության դրույթները տորպեդահարողը հենց Ադրբեջանն է, հետեւաբար, տարածաշրջանային հիմնական խնդրի կարգավորումն անժամկետ հետաձգողը նույնպես Բաքուն է՝ իր հովանավոր Անկարայի հետ:

Թեգեր: բանակզինվորՀայաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միջազգային հանրության ասելիքն ու մեր անելիքը

Միջազգային հանրության ասելիքն ու մեր անելիքը

Ճշմարտությանը ծառայելու անկեղծ մղումով

Ճշմարտությանը ծառայելու անկեղծ մղումով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist