Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թուրքիան արդեն սպառնում է Հայաստանի տարածքների կորուստներով

Ադրբեջանաթուրքական ամեն հաջորդ ոտնձգության պատասխաններն ավելի ցավոտ են լինելու

Նոյեմբերի 19, 2021
Հանրապետություն
Թուրքիան արդեն սպառնում է Հայաստանի տարածքների կորուստներով
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային իրավապաշտպան կառույցների եւ գերտերությունների ոչ լուռ անտարբերությունը Թուրքիայի ցինիզմի ու հանցավոր գործողությունների առաջ նորանոր դռներ է բացում: Բանը հասել է այնտեղ, որ մարդկության պատմության բոլոր ժամանակների ցեղասպանությունների հեղինակն այսօր արդեն Հայաստանի Հանրապետությանը սպառնում է տարածքների կորուստներով: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նախ սեփական սահմանները պաշտպանելու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները սադրանք է որակել, ապա հայտարարել՝  եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։

Այստեղ նախ պետք է նկատել, որ Չավուշօղլուն հերթական անգամ փաստեց, որ պաշտոնական Անկարան է Ադրբեջանին մշտապես դրդում ռազմական հանցագործությունների, որից հետո էլ Թուրքիան լծվում է դիվանագիտական լծակներով կատարված հանցագործությունների լեգիտիմացմանը: Այդ գործողություններով հաստատվեցին փորձագետների բազմիցս արած այն հայտարարությունները, թե Ադրբեջանի որեւէ գործողություն առանց Թուրքիայի մասնակցության չի կատարվում:

Պաշտոնական Անկարան զգալով, որ 44-օրյա պատերազմը հրահրելով, դրանում իր զինված ուժերի օդուժն ու այլ ստորաբաժանումների զինծառայողների, սիրիացի վարձու ջիհադիստ ծայրահեղականների ներգրավմամբ պատերազմական հանցագործություններ հեղինակելով ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ կանաչ լույս է ստանում նույն հիմնահարցի «դիվանագիտական» կարգավորման առաջամարտիկը դառնալու հարցում, հիմա էլ սկսել է ծաղրել ողջ աշխարհի քաղաքակիրթ մարդկությանը: Ավելին՝ չճանաչված Արցախի Հանրապետության տարածքներն օկուպացնելուց հետո, իր խամաճիկ Բաքվի միջոցով անցել է ոտնձգությունների ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ:

Այս ամենից հետո էլ միջազգային կառույցները շարունակում են հանդարտության կոչ անել կողմերին: Նման աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության գերակայության պայմաններում, բնականաբար, Հայաստանն ապավինում է առաջին հերթին իր ուժերին: Թշնամին, ինչպես միշտ, այս անգամ էլ ՀՀ սահմաններին գործեց նենգորեն՝ մինչ այդ շփման գծում առանց կրակելու հարցերը լուծելու նախադեպերից օգտվելով կարողացավ մոտենալ ՀՀ ԶՈՒ դիրքերին, ինչը նրան որոշակի առավելություն տվեց, սակայն հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում արագ հետ շպրտվեց:

Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը կխուսափեն Հայաստանի վրա լայնամասշտաբ հարձակումից, քանի որ դրա հաջորդ փուլը կլինի տարածաշրջանային հակամարտության մեկնարկը՝ այնտեղ գտնվող պետությունների եւ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, իսկ նման սահմանային միջադեպերը շատ թանկ են նստելու Բաքվի վրա: Բայց, ինչպես ցույց է տվել նախորդ բախումների փորձը, Ալիեւին ամենեւին էլ չեն հետաքրքրում սեփական երկրի քաղաքացիների կյանքերը եւ պատրաստ է եւս մեկ անգամ իր կնոջ հետ գլխավորել հազարավոր զոհված ադրբեջանցի զինծառայողների նկարներով երթը:

ՀՀ ԶՈՒ-ն էլ պետք է դիտարկի, գնահատի ու կանխատեսի սահմանային սադրանքների ցանկացած սցենար եւ անհամարժեք պատասխան հասցնի, ինչի ուժը մենք միշտ ենք ունեցել: Նոյեմբերի 16-ի բախումից երկու օր անց արդեն Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական առանձին համակցված բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ: Զորավարժությունները սկսվել են ՀՕՊ ստորաբաժանումները մարտական պատրաստության բերելով եւ կրակային ու ելման դիրքեր գրավելով։

Վերջին զարգացումները միանշանակ փաստում են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման գործընթացը դեռ շատ հեռու է իրականությունից: Այն պարբերաբար տորպեդահարում են եւ արցախյան աննախադեպ ագրեսիան հրահրելով տարածաշրջանում կրկին պատերազմ բերած թյուրքական զույգ պետություններն ու իրենց դաշնակիցները: Նման պայմաններում հայկական պետություններին ոչինչ չի մնում՝ բացի թշնամու լեզվով իր հետ խոսելուց:

Թեգեր: ԱրցախԹուրքիաՄեւլութ ՉավուշօղլուՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թիրախում Տավուշն է

Թիրախում Տավուշն է

Մոտ երեսուն տարի անց

Մոտ երեսուն տարի անց

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist