Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թիրախում Տավուշն է

Ադրբեջանական կողմը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան

Նոյեմբերի 19, 2021
Հանրապետություն
Թիրախում Տավուշն է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
370
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի որոշ հատվածների ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կրակը ճնշվել է պատասխան գործողությունների արդյունքում, իսկ նոյեմբերի 18-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն էր։

Մինչդեռ Ադրբեջանն իրականությունը մատուցում է ամբողջովին խեղաթյուրված. ադրբեջանական քարոզչամեքենան լուրեր է տարածում՝ իբր, հայկական զինուժն է կրակ բացել «Թովուզի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»: Իրականությունը ներկայացնելու այս ոճը նորություն չէ ալիեւյան քաղաքականության համար. ավելի քան երեք տասնամյակ մեկդարյա պատմություն ունեցող պետական միավորը լավ է սերտել իրողություններն ու պատմական անցքերը խեղաթյուրելու «ավագ եղբոր» դասերը։ Միանշանակ է, որ նման հայտարարությամբ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում առաջիկայում սպասվող ռազմական ագրեսիան «լեգիտիմացնելու» համար։

Միանգամայն տեղին է Սպիտակ տանն ուղղված ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի կոչը՝ նվազեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը, ինչի մասին նա գրել է «Twitter»-ի իր էջում։ Ի վերջո, Ադրբեջանի ռազմական ներուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած քայլ կարող է դրական ազդեցություն ունենալ եւ զգոնության դրդել Բաքվի ցեղասպան իշխանություններին։ Ի դեպ, նոյեմբերի 5-ին եւս ԱՄՆ Սենատը քննարկել էր Բաքվին ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի հանցագործությունները ուսումնասիրելու օրենսդրական առաջարկները։ ԱՄՆ ազգային պաշտպանության նպաստների մասին ակտի քննարկման ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ալեքս Պադիլան ներկայացրել էին օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ. առաջինը՝ վերականգնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Ցավոք, այս առաջարկն առաջին անգամ չէ, որ արվում է մասնավորապես Մենենդեսի կողմից, սակայն ապարդյուն. մայիսին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկարաձգել էր 907-րդ հոդվածի կասեցումը։ Մյուս երկու նախագծերն ուղղված են պետդեպարտամենտին եւ պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ակտիվորեն օգտագործվել են Արցախյան պատերազմի ժամանակ։

Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, պետդեպարտամենտից եւ պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի եւ այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաեւ օտարերկրյա վարձկանների ներգրավումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունից։ Նկատենք, որ այս երեք ուղղությամբ տարվող աշխատանքի դրական լուծման դեպքում կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ի դեմս Միացյալ Նահանգների, լրջորեն տրամադրված է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան սանձելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես բազմիցս եղել է, կոչերն ու հորդորները «թղթե շերեփի» ազդեցություն ունեն։

Թեգեր: ԱդրբեջանսադրանքՏավուշի մարզ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մոտ երեսուն տարի անց

Մոտ երեսուն տարի անց

Էլմոբիլների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար

Էլմոբիլների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist