Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հանուն էներգետիկ անկախության ու անվտանգության

Ինչ քայլեր են նախանշվում 2022 թ. բյուջետային ուղերձում

Նոյեմբերի 20, 2021
Հանրապետություն
Հանուն էներգետիկ անկախության ու անվտանգության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էներգետիկայի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը։ Սա նշված է ՀՀ կառավարության 2022 թ. բյուջետային ուղերձում։

Այստեղ ասվում է նաեւ, որ էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ եւ պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի՝ խաղաղ նպատակներով զարգացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների ստեղծումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների եւ ձեւերի տարատեսակեցումը, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների ներդնումը, թվային էներգետիկայի վերափոխումը։

2022 թ. գործնական կիրառության կդրվի աստիճանական ազատականացվող էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելը, որը, կառավարության համոզմամբ, կբարձրացնի մրցակցությունը, կխթանի ներդրումների ներգրավումը եւ միջպետական առեւտրի զարգացումը: Կշարունակվեն Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի եւ գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված աշխատանքները։

Դատելով ուղերձում նշվածից՝ ոլորտում քայլերը հետեւյալն են լինելու.

1. Շահագործման կհանձնվի 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը։

2. Կշարունակվեն «Մասրիկ-1 55» ՄՎտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները:

3. Կիրականացվեն գումարային մոտ 120 ՄՎտ հզորությամբ եւս 7 արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքները, որոնց մրցութային փաթեթները նախապատրաստման փուլում են:

4. «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակներում կմեկնարկի «Այգ-1» 200 ՄՎտ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցումը։

 5. Կշարունակվեն էներգետիկ ենթակառուցվածքների (արտադրող կայանների, հաղորդման եւ բաշխիչ ցանցերի, ենթակայանների, օդային գծերի եւ այլն) վերազինման, արդիականացման, առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքները։

6. Կմեկնարկեն Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները։   

Էներգետիկ բնագավառից «ՀՀ»-ին ամենաշատը հետաքրքրում էր 2 քայլ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման օդային գծի եւ նոր ատոմակայանի մասով։ Պատճառներն առավել քան հասկանալի են, եւ դրանց մասին մենք շատ ենք խոսել՝ ներկայացնելով ամենատարբեր մասնագետների եւ ոլորտի պաշտոնյաների տեսակետները։ Եվ դեռ անդրադառնալու ենք այս երկու թեմաներին էլ, քանզի տարածաշրջանում օրեցօր փոփոխվող իրավիճակն ամեն օր մեր իրականությունն էլ է փոխում։

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման երկարաժամկետ՝ մինչեւ 2040 թ. ռազմավարական ծրագրում էլ նշվում է, որ Հայաստան-Իրան օդային այս գիծը տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովման համար է, եւ որ ԻԻՀ արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107.9 մլն եվրո գումարով կառուցվում է Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը: Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200 ՄՎտ՝ բարձրացնելով նաեւ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

Առիթով երբ անդրադարձանք ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ օդային այս գծի կարեւորությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու է գործընթացը դանդաղել, եթե չասենք՝ սառած վիճակում է, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը չհամաձայնեց մեր դիտարկմանը՝ պարզաբանելով. «Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված։ Սա մի ծրագիր է, որում ներառված էլեկտրահաղորդման գծի երկարությունը 276 կմ է, հենարանների քանակը՝ 720, 1 ենթակայան կա նաեւ։ Մինչեւ 2017 թ. բետոնացված է եղել 40 հենարան, մի խոսքով՝ արվել է ծրագրի 1-2 տոկոսը, 2017 թ. աշնանից սկսած մինչ այս պահն իրականացվել է ծրագրի 70 տոկոսը»։ Այնուամենայնիվ, հավելեց նաեւ, որ նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործն առաջ գնում է, այնպես չէ, որ կանգնած է»։ Մեր կողմից հավելենք, որ պաշտոնական գնահատականով ծրագիրը պետք է ավարտվեր մինչեւ այս տարեվերջ։

Ինչեւէ, արձանագրենք կարեւորը՝ կառավարությունը 2022 թ. անելիքներից ֆիքսում է, որ «կշարունակվեն Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ Նորավան ենթակայանի կառուցման աշխատանքները»։

Գանք ատոմային ոլորտի մասով անելիքներին։ Վերոհիշյալ ուղերձում ֆիքսվում է, որ կավարտվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման նպատակով արդիականացման աշխատանքները` ապահովելու Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքը մինչեւ 2026 թվականը, որից հետո լրացուցիչ ներդրումներ կարվեն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու նպատակով։

Նաեւ՝ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման իրականացման ուղղությամբ կմշակվի համապատասխան ծրագիր:

Թեգեր: բյուջեէլեկտրաէներգիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մանուկների «Աստվածաշունչ»՝ երեխաների և ծնողների համար

Մանուկների «Աստվածաշունչ»՝ երեխաների և ծնողների համար

«Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

«Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist