Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անհնար է միաժամանակ պատերազմել եւ բանակցել

Արցախի շուրջ կառուցողական բանակցությունների այլընտրանքը հավերժ առճակատումն է

Նոյեմբերի 26, 2021
Հանրապետություն
Անհնար է միաժամանակ պատերազմել եւ բանակցել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանը հրահրում է սողացող պատերազմ: Մեկ շաբաթվա ընթացքում վերջինիս զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքում հարձակում գործեցին Սյունիքում, որին հաջորդեցին հրադադարի խախտումները Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի սահմաններին:

Ադրբեջանի նման վարքագիծն առավել քան անտրամաբանական եւ տարօրինակ է, հատկապես՝ այսօր Սոչիում նախատեսված եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ: Եթե նման սադրանքներով փորձ է արվում հայկական կողմի վրա ճնշում գործադրելով բանակցություններում ցանկալի արդյունքների հասնել, ապա այդ գործելաոճն ուղղակի կարող է առնվազն անիրատեսական գնահատվել: Այդ քայլերով հնարավոր չէ բանակցություններում որեւէ արդյունքի հասնել, քանի որ նման սադրիչ գործողություններին, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հետեւելու են հայկական զինուժի պատասխան հակագործողությունները, որոնք սովորաբար ավելի ծանր հետեւանքներ են ունենում, ինչպես սովորաբար եղել է: Ադրբեջանն ամեն հայկական զոհի համար պատասխանելու է բազմապատիկ կորուստներով՝ հոկտեմբերի 16-ի ռազմական գործողությունների օրինակով, եւ անխուսափելիորեն նույն պատասխանն է լինելու դրան հաջորդած երկու հայ զինծառայողների դավադիր սպանությունների դեպքում: Նման վարքագծով ամենաքիչը, որ կարող է Ադրբեջանը՝ սահմանի ողջ երկայնքով նշանառուների պատերազմ հրահրելն է, որը, բացի երկուստեք զոհերից, այլ հետեւանք երբեւէ չի ապահովել ու չի էլ կարող ապահովել:

Մյուս կողմից` այս գործողությունները չեն տեղավորվում Սոչիի բանակցությունների՝ հրապարակված օրակարգի համատեքստում: Ավելին՝ դրանք հակասում են հանդիպման հիմքում դրված նպատակներին: Հանդիպման նախաձեռնող ՌԴ-ի հրապարակայնացրած օրակարգի համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են արցախյան հակամարտության համատեքստում 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացմանը, Արցախի Հանրապետության շուրջ խաղաղ կյանքի հաստատմանը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։ Հետեւաբար՝ ստացվում է, որ Ադրբեջանը եռակողմ հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին սկսում է ուղիղ հարվածներ հասցնել բանակցությունների հիմքում դրված նպատակներին: Այսինքն՝ բանակցություններում քննարկվելու են խաղաղության եւ համագործակցության հարցերը, ինչն իր գործողություններով հետեւողաբար արժեզրկում է Ադրբեջանը:

Պաշտոնական Բաքվի նման վարքագիծը մինչեւ բանակցություններն արդեն կանխորոշում է դրանց ընթացքը եւ ելքը: Աբսուրդի ժանրից են տարածաշրջանում Ադրբեջանի նման ռազմական սադրանքները, երբ վերջինս զուգահեռ պարբերաբար խոսում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացման, տնտեսական համագործակցության մասին՝ ոչ միայն դրա համար չստեղծելով անհրաժեշտ նվազագույն պայմանը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար, այլեւ ճիշտ հակառակը՝ ամեն կերպ խոչընդոտելով դրան:

Անհնար է եւ՛ պատերազմել, եւ՛ բանակցել, դա աբսուրդ է, մարդկության պատմության հազարամյա էջերում նման դեպքեր չկան: Ադրբեջանը պետք է իր «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ կողմնորոշվի՝ պատերազմելո՞ւ է, թե՞ բանակցելու: Արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ զենքի ուժով Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի խորացավ՝ դրան ավելացնելով նրա օկուպացված տարածքների եւ բռնագաղթածների հիմնահարցերը: Հետեւաբար՝ ցանկացած կոնֆլիկտ կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների հիման վրա: Վերջիններիս արդյունավետությունն էլ կախված է դրանց հիմքում դրված փաստական հանգամանքների իրավական հիմնավորվածությունից: Խաղաղությունը տարածաշրջանում անհրաժեշտ է բոլոր երկրներին, որի միակ ուղին կառուցողական բանակցություններն են, իսկ միակ անցանկալի այլընտրանքը՝ հավերժ պատերազմը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախբանակցություններԳեղարքունիքի մարզպատերազմՍյունիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայոց բերդաքաղաք Շուշին՝ թիրախ

Հայոց բերդաքաղաք Շուշին՝ թիրախ

Տնտեսությունը վստահվել է արաբական մրցակցին

Տնտեսությունը վստահվել է արաբական մրցակցին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist