Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սահմանին «պատահական միջադեպերով» խաղաղություն չի հաստատվում

Սպառազինվելու փոխարեն պետք է հրաժարվել ազգամիջյան ատելություն ու թշնամանք քարոզելու քաղաքականությունից

Դեկտեմբերի 1, 2021
Հանրապետություն
Սահմանին «պատահական միջադեպերով» խաղաղություն չի հաստատվում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդկության պատմության աքսիոմատիկ ճշմարտություններից է, որ տեւական ժամանակ պարբերաբար արյունալի հակամարտության մեջ գտնվող հարեւանների միջեւ բնականոն համակեցություն եւ համագործակցություն հաստատելու համար առաջնային նախադրյալը փոխվստահության մթնոլորտի ձեւավորումն է: 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունում արդեն ադրբեջանաթուրքական զույգի նախաձեռնությամբ առաջ քաշվեցին եւ ամրագրվեցին տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման ու համագործակցության հաստատման դրույթները:

Պատմությունը փաստում է, որ նման արյունալի բախումներից հետո կողմերի միջեւ հարաբերություններ հաստատելու համար տասնամյակներ են պետք: Թյուրքական կողմի նման շտապողականությունը կարելի է բացատրել միայն մեկ հիմնավորմամբ՝ պատերազմի ելքային արդյունքները սեփական շահերի համար օգտագործելու եւ առավելագույն արդյունք ստանալու ձգտմամբ: Թվում է, թե այդ տրամաբանության մեջ վերջիններս պետք է առավելագույնը ներդնեին իրենց նպատակներին հասնելու համար, բայց այդ պետությունների էլիտաների հայտնի քաղաքական-ավանդական գործելաոճն է այսօր հիմնական որոշիչը, երբ խոսքը եւ գործը հակադրության մեջ են: Անկարայի եւ Բաքվի ներկայիս գործողություններն աշխատում են հենց այդ պետությունների նախանշած՝ սեփական նպատակներին հասնելու դեմ: Թուրքիայի խրախուսմամբ այսօր Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ վստահության մթնոլոտ ձեւավորելու գործընթացների դեմ: Այլ արդյունք հնարավոր չէ նշմարել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին պաշտոնական Բաքվի կազմակերպած պարբերական  սադրանքներում:

Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիեւը նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների շարունակական, նպատակային սպանությունները որակեց որպես «ոչ սիստեմատիկ, հատուկենտ, պատահական միջադեպեր», ինչը նմանեցրեց «համակարգային ճգնաժամի» հետ: Սա՝ Բաքվի առաջնորդի խոսքերով, իսկ իրականում՝ այն տասնամյակներով ադրբեջանական հասարակության շրջանում նախադպրոցական հաստատություններից սկսած պետական մակարդակով հայատյացության  դաստիարակության համակարգային հետեւանքն է, երբ նույն Ալիեւը պետական բարձրագույն պարգեւներ էր շնորհում քնած հայ սպային կացնահարողին կամ քառօրյա պատերազմում հայ զինծառայողին գլխատած ադրբեջանցուն: Այսօր արդեն ահաբեկչությունը խրախուսողն ինքն է տեսնում համակարգային խնդիրը, բայց եւ միանգամից ճշտում, որ սպանությունները «պատահական» են:

Թյուրքական կողմը գերագույն ճիգեր պետք է գործադրի, որպեսզի հասկանա, որ նման «պատահական» միջադեպերով, որոնց հետեւանքով քաղաքացիական անձինք են սպանվում, փոխհարաբերություններ հաստատել հնարավոր չէ: Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման դեպքում այդ «պատահական» միջադեպերը կանխելու հավանականությունը շատ փոքր կլինի: Հաղորդակցության ուղիների վերագործարկելուն պես սկսված ահռելի տրանսպորտային հոսքի պայմաններում ոչ մի մեխանիզմ չի կարողանա կանխարգելել մահվան ելքերով «պատահական միջադեպերը», ընդ որում՝ երկու կողմերի համար էլ:

Դեռ խորհրդային տարիներին հայկական գնացքները Մասիսի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերով եւ ադրբեջանցիներով բնակեցված Վրաստանի Մառնեուլի շրջանով երթեւեկելիս քարկոծվում էին: Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախով երթեւեկող ադրբեջանցիները վիրավորական ժեստեր ու արտահայտություններ են անում տեղի բնակիչների ուղղությամբ: Ադրբեջանցիները ներկայում կեղծ հաղթանակի մասին ահռելի ծավալների քարոզչության ազդեցության տակ են՝ չգիտակցելով, որ հայկական կողմերը թշնամու  «հաղթանակը» չեն տեսել, հայերն իրենց պարտված չեն համարում, եւ ցանկացած նման սադրանքի պատասխանն անպայման հետեւելու է եւ՝ անհամեմատ ավելի մեծ անհամաչափությամբ: Այս իրողությունը կարող է հերթական ապակայունացումների պատճառ դառնալ՝ անժամկետ հետաձգելով բացված հաղորդակցությունների օգտագործումը եւ տարածաշրջանային համագործակցությունը, ինչի մասին այդքան խոսում են նույն Անկարան եւ Բաքուն:

Դեպքերի նման անցանկալի, բայց իրատեսական զարգացումների դեպքերում Ալիեւի պարզունակ մանեւրները իմաստ չեն ունենա, հետեւաբար՝ այդ երկիրը շատ անելիք ունի իր հասարակությանը խաղաղության պատրաստելու համար, եթե, իրոք, ձգտում է դրան: Դատելով աննախադեպ տեմպերով զինվելու Ադրբեջանի գործողություններից՝ այս պահին միանշանակ կարելի է պնդել, որ այդ պետությունը չի էլ ձգտում խաղաղության:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանպատերազմսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ամերիկյան նոր հայացք՝ ուղղված արաբա-հրեական ջերմացմանը

Ամերիկյան նոր հայացք՝ ուղղված արաբա-հրեական ջերմացմանը

Գնում ենք ոչ թե կողք-կողքի, այլ մեկ միասնությամբ

Գնում ենք ոչ թե կողք-կողքի, այլ մեկ միասնությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist