Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան համաշխարհային քարտեզին

Ինչ ֆենոմենի մասին է խոսում գիտական արդյունքը

Դեկտեմբերի 2, 2021
Հանրապետություն
Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան համաշխարհային քարտեզին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
713
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում եւ հարմարվողական հատկանիշների մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար: Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է  մարդկության առաջընթացի եւ համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից «ՀՀ»-ն տեղեկանում է, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից ISVV-ն, որի հետ պլանավորված է 2022-ից սկսել ՀՀ-ում խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչեւ  մասնագետների վերապատրաստում։ Ծրագիրը կիրառական բնույթ է կրում եւ միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես՝ հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում եւ վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարեւոր է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում։

Ի դեպ, նկատենք, որ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռեւս 2011 թ.՝  ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երեւանի պետական համալսարանի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ  Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններն իրականացվել են մոլեկուլային-գենետիկական, այնուհետեւ՝ գենոմային մակարդակով։

Համաշխարհային խաղողի քարտեզին Հայաստանը, որպես խաղողի ծագման բնօրրանի, ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ. ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ստեղծվեց ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ «VITIS» (vitis.am) կայքը, որը կցված է եվրոպական «vivc.de» եւ չինական «vitisgdb. ynau.edu.cn» տվյալների բազաներին:  Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեկվենավորման միջոցով գենոտիպավորվեցին 400-ից ավելի խաղողի նմուշներ, որոնց գերակշիռ մասը պահպանվում է ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգում։ Այս արդյունքներն ստացվել են «Հայաստանի խաղողի գենետիկական ելանյութի բազմակողմանի բնութագրումը սելեկցիոն ներուժի բացահայտման նպատակով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի մասնակցությամբ։ Այժմ արդեն գենոտիպավորված են խաղողի շուրջ 1300 գենոտիպեր՝ ներառյալ վայրի խաղողի ավելի քան 200 նմուշ։

Ըստ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության՝ 2019 թ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միացավ «Whole genome sequencing of global Vitis  accessions» (4K) (Vitis-ի գլոբալ նմուշների ամբողջական գենոմի սեկվենավորում) միջազգային մեգա-ծրագրին՝ Չինաստանի ԳԱԱ եւ Յունանի համալսարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր եւ վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմն արդեն ռեսեկվենավորվել է։

Ըստ ծրագրի արդյունքների՝ ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում ընդգծեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը,  խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձեւեր են վայրի եւ մշակովի խաղողի միջեւ, ինչը չափազանց կարեւոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ.։

Ո՞րն է այս ծրագրի վերջնանպատակը, ի վերջո, ի՞նչ է այն մեզ տալու։ Մեր հարցին ի պատասխան՝ ծրագրի գիտական խմբի ղեկավարը նշեց. «Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է։ Պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը եւ վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը։ Վայրի խաղողը, որ հիմա կա Հայաստանում, համաձայն մեր ուսումնասիրությունների, որ գերմանական կողմի հետ ենք արել, ռեզիստենտ (կայուն) է մի շարք հիվանդությունների նկատմամբ։ Հիմա մեր խնդիրն է քարտեզագրել այն գեները, որոնք պատասխանատու են ռեզիստենտության համար»:

Գիտնականը վստահ է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, ինչն ունի «կարեւոր բնապահպանական եւ առողջապահական նշանակություն»։ Վայրի խաղողի ներուժն օգտագործելով՝ կարող ենք գնալ կանաչ (օրգանական) խաղողագործության ճանապարհով։

Թեգեր: գյուղատնտեսությունխաղող
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

Թյուրքական աշխարհի քարտեզը դեռ շատ «ջուր կքաշի»

«Կոռնետ Վանո, քո այդ երեսուն զինվորներն իմ հույսն են…»

«Կոռնետ Վանո, քո այդ երեսուն զինվորներն իմ հույսն են…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist