Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

Մեր տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին խոսում է մասնագետը

Դեկտեմբերի 4, 2021
Հանրապետություն
Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

barrels of oil, neftechka, calculator, a schedule of oil production against the background of dollar bills. business. fuel industry."n

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
585
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նավթի համաշխարհային գներն էական անկում են գրանցել: Ինչո՞ւ միջազգային շուկայում նավթի գնանկումը մեր տնտեսության վրա չի զգացվում։ Այնուամենայնիվ, եթե հանկարծ ազդի, ապա ի՞նչ դրսեւորումներ կունենա։ Պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին։

«Նախ` համավարակի շուրջ իրավիճակի վատթարացումը բացասաբար է անդրադառնում պահանջարկի հեռանկարների եւ համաշխարհային տնտեսության վերականգնման վրա։ Ավելի վաղ Եվրոպայի որոշ շրջաններում հիվանդացության աճի պատճառով, կրկին խստացվել էին կարանտինային սահմանափակումները։ Բացի այդ, անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց «Օմիկրոն» կոչվող կամ B.1.1.529 կորոնավիրուսային շտամի մասին, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: ԱՀԿ-ի հայտարարությունում ասվում էր, որ վիրուսի տվյալ տեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»: Ըստ  այդ մտահոգությունների՝ դրանց մի շարք հատկանիշներ կարող են ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի այդ, ըստ նախնական տվյալների, շտամն ունի տարածվելու մեծ հատկություն։ Բնականաբար, նոր շտամի տարածումը հնարավոր է հանգեցնի պետությունների կողմից երթեւեկի եւ տնտեսական գործունեության սահմանափակումների կիրառման, ինչն էլ, իր հերթին, կնվազեցնի համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը: Բացի վերոգրյալից, նավթի գների բացասական գործոններն ազդում են ոչ միայն պահանջարկի, այլեւ առաջարկի վրա»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքերով՝ շուկաները հետեւում են ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների ռազմավարական պաշարներից նավթի հնարավոր վաճառքի մասին լուրերին։ Մասնավորապես ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից սեփական ռազմավարական պաշարներից ներքին շուկայում նավթի վաճառքի հանգամանքը կարեւոր գործոն է այս պարագայում: Երկու երկրները նավթի խոշորագույն սպառողներ են, եւ վերջիններիս կողմից համաշխարհային շուկայում առաջարկի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնելու է գների որոշակի անկման: Վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ 2021 թ. նոյեմբերի 30-ին նույն տարվա օգոստոսի 23-ից հետո առաջին անգամ «Brent» մակնիշի նավթի գինը գնանշվեց 70 դոլարից ցածր՝ կազմելով 69.71 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ WTI մակնիշի նավթի գինը կազմեց 66.53 դոլար: Եթե համեմատենք այս տարվա ընթացքում արձանագրված նավթի նշված մակնիշների առավելագույն գնանշումների հետ, այն է՝ 85.5 եւ 83.8 դոլար, ապա կտեսնենք, որ գնանկումը կազմել է շուրջ 20 տոկոս:

Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքին. անցած շաբաթվա ընթացքում համաշխարհային ֆինանսական եւ հումքային շուկաները կրկին անկում գրանցեցին՝ «Moderna» պատվաստանյութ արտադրող ընկերության ղեկավարի հայտարարությունից հետո առ այն, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումները կարող են արդյունավետ չլինել «Omicron» շտամի դեմ, ինչպես դա հաջողվել էր «Delta» շտամի դեպքում:  Սակայն դրան հաջորդած` ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի հայտարարությունը, որ երկրում նոր լոքդաուն չի հայտարարվի «Օմիկրոն» շտամի տարածման ռիսկի պատճառով, ներդրողներին լավատեսական սպասումներ ներշնչեց, եւ նավթի գները որոշակիորեն բարձրացան:

Եվ, վերջապես, նավթի գնանշումների հետագա ընթացքը կախված էր նաեւ ՕՊԵԿ-ի անդամ պետությունների հանդիպման արդյունքներից, որը կայացավ դեկտեմբերի 1-2-ը: Մասնավորապես` դեկտեմբերի 2-ին ՕՊԵԿ-ի անդամ եւ գործընկեր երկրները պայմանավորվեցին հավատարիմ մնալ նավթի արդյունահանումն ամեն ամիս ավելացնելու ընթացիկ ծրագրին, չնայած մտավախություններին, որ հնարավոր է ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից  ռազմավարական պաշարների վաճառքն ու նոր տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալը նոր ցնցումներ առաջացնեն նավթի շուկայում: Այնուամենայնիվ, Կարեն Սարգսյանի խոսքերով` նավթ արդյունահանող երկրները դեռ չեն փակել դուռը որդեգրած քաղաքականության արագ փոփոխության համար, եթե կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ կապված սահմանափակումները զգալի հարված հասցնեն նավթի համաշխարհային պահանջարկին: Վերջիններս պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպել նաեւ մինչեւ նախանշված հերթական  հանդիպումը, որը կկայանա 2022 թ. հունվարի 4-ին։

Տնտեսագետը բնական է համարում, որ ՕՊԵԿ-ը դեռեւս չի փոփոխում իր ռազմավարությունը նավթի համաշխարհային շուկայում, քանի դեռ պարզ չեն նոր շտամի տարածման ռիսկերի աստիճանն ու աշխարհի պետությունների կողմից դրան հնարավոր արձագանքները. «Վերոգրյալին անմիջապես հաջորդեց նավթի գների որոշակի աճը: Այսպես՝ «Brent» մակնիշի նավթի ֆյուչերսների գնանշումն աճել է 1.41 տոկոսով մինչեւ 70.65 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ WTI մակնիշի նավթինը՝ 1.58 տոկոսով մինչեւ 67.55 դոլար մեկ բարելի դիմաց: Այնուամենայնիվ, նավթի գները դեռ կարող են նվազել առաջիկայում՝ կախված հիշյալ գործոնների ազդեցությունից»:

Միջազգային այս իրավիճակի համապատկերում անդրադառնանք Հայաստանի տնտեսության վրա նավթի գների հնարավոր ազդեցությանը։ «Պետք է նշել, որ նախեւառաջ նավթի գների նվազումը, եթե դա երկարաժամկետ լինի, կարող է նվազեցնել միջազգային տրանսպորտային ծախսերը, ինչն էլ կազդի ներկրվող ապրանքների գնի վրա՝ դեպի նվազում»,- պարզաբանեց մասնագետը:

Ինչ վերաբերում է բենզինի գների հնարավոր նվազմանը՝ պայմանավորված համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ, ապա Կարեն Սարգսյանի տվյալների համաձայն՝ առհասարակ նավթի հումքի գինը բենզինի վերջնական վաճառքի գնի մեջ կազմում է ոչ ավելի, քան 7-8 տոկոս: Բենզինի գնի առնվազն 70 տոկոսը կազմում են անուղղակի հարկերը, որոնք ավելանում են վերջինիս գնին՝ վերամշակման եւ տեղափոխման բոլոր փուլերում: «Այս առումով` նավթի գնի նման տատանումներն անմիջականորեն չեն ազդում մեր ներքին շուկայում բենզինի մանրածախ գնի վրա, այլ ազդում են նավթ վերամշակող ընկերությունների կողմից սահմանվող գների վրա: Բենզինի գինը կարող է նվազել, եթե, օրինակ, Ռուսաստանում, որտեղից էլ հիմնականում ներկրվում է բենզին մեր հանրապետություն, նվազեն բենզինի մեծածախ գները: Ամեն դեպքում, բենզինի մեծածախ գների որոշակի ոչ շատ մեծ նվազում արձանագրվել էր վերջին օրերին՝ բնականաբար, կախված նավթի գնանկումից՝ «Եվրո-95» մակնիշի 1 տոննայի համար 48.9 հազար ռուբլի, սակայն այսօր արդեն, կախված նավթի գնի հետագծից՝ կրկին բարձրացել էր 49.6 հազար ռուբլի: Սակայն սա, բոլոր դեպքերում, ցածր է նախորդ ամիսների գնանշումներից, ինչը կարող է որոշակի գնային նվազման հանգեցնել նաեւ մեր ներքին շուկայում»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը:

Թեգեր: նավթՏնտեսությունՕՊԵԿֆինանսներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Տղերքը, որոնք չկան»…

«Տղերքը, որոնք չկան»…

Կապտաջինջ երկինքների անվրդով տիրակալը

Կապտաջինջ երկինքների անվրդով տիրակալը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist