Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-չեխական համագործակցությունն ընդլայնվում է

Դեկտեմբերի 22, 2021
Հանրապետություն
Հայ-չեխական համագործակցությունն ընդլայնվում է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
357
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Skoda JS» ընկերության հրավերով դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում Չեխիայի Հանրապետությունում էին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ու գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Նկատենք, որ այս ընկերության հետ հայկական ԱԷԿ-ը ակտիվ համագործակցում է դեռ 2004-ից, եւ այս ընկերությունն է, որ մեր ԱԷԿ-ում հենց այդ տարվանից ստուգում է ռեակտորի իրանի մետաղը, մատակարարում է ռեակտորի եւ շոգեգեներատորների պահեստամասեր՝ վերանորոգման համար։

Ինչեւէ, ի՞նչ նպատակով էր Չեխիա այցը, հատկապես ի՞նչ է հետաքրքրել հայկական կողմին, փոխադարձ կարեւորություն ունեցող ի՞նչ հարցեր են քննարկվել. «ՀՀ»-ն փորձեց տեղեկանալ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից։

ՀԱԷԿ-ի տնօրենը նախ ասաց, որ աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի եւ աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաեւ վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին: «Նրանք ոչ միայն աշխատած միջուկային վառելիքի պահպանման հատուկ տարրաներ են արտադրում, այլեւ բարձր ակտիվությամբ թափոնների տարրաներ։ 2023 թ. մենք պետք է աշխատած միջուկային վառելիքի պահման 4-րդ պահեստարանի շինարարությունն անենք: Որովհետեւ երբ քայլեր ենք ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման (նաեւ՝ կրկնակի երկարաձգման,- Ա.Մ.) ուղղությամբ, ուրեմն պետք է ռազմավարություն ունենանք, այն է՝ ոչ միայն կարող ենք կայանն աշխատեցնել, այլեւ՝ պահպանել աշխատած միջուկային վառելիքը։ Գործն այսօրվանից ենք անում։ Իսկ «Skoda»-ն ունի եվրոպական ստանդարտներով սերտիֆիկացված կոնտեյներներ, մտել ենք արտադրության հրապարակ, ծանոթացել աշխատանքին՝ ինչ սերտիֆիկատներ ունեն, ինչ հիմնավորումներ եւ այլն»,- ասաց Մ. Վարդանյանը։

Նա միաժամանակ հավելեց, թե հայկական ԱԷԿ-ի ղեկավարները, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են նաեւ Դուկովանի ԱԷԿ: Եվ չեխական ատոմակայանի վերահսկվող գոտում հնարավորություն են ունեցել ամենամյա պլանային վերանորոգման փուլում գտնվող թիվ 2 էներգաբլոկում ծանոթանալ վերանորոգվող սարքավորումներին, համակարգերին եւ իրականացվող աշխատանքներին:

Հայկական կողմն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ չեխական «Bria s.r.o.» եւ «TacticWare s.r.o.» ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ, այցելել են փորձարկադաշտ (պոլիգոն) եւ մասնակցել պարագծի անվտանգության ապահովման նախագծի շրջանակներում իրականացվող փորձարկումներին:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում դիտարկվել են փոխադարձ կարեւորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ոչ միայն հայ-չեխական համագործակցության ընդլայնմանը, այլեւ հետագա զարգացմանը:

Թեգեր: ՀԱԷԿՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Արշակունին» հավատով ու վստահությամբ է անցնում գործի

«Արշակունին» հավատով ու վստահությամբ է անցնում գործի

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist