Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու

Կդառնա՞ արդյոք, Ադրբեջանը կառույցի անդամ

Դեկտեմբերի 23, 2021
Հանրապետություն
ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը երեկ քննարկվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպման ընթացքում։ Վերջինս դեկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով Երեւանում էր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։

Օրեր առաջ էլ ՌԴ փոխվարչապետն աշխատանքային այցով Բաքվում էր, որտեղ կրկին անդրադարձել էր վերջին իրադարձությունների համատեքստում (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով պայմանավորված.- խմբ.) Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին՝ տրանսպորտի եւ նյութատեխնիկական ապահովման ոլորտում։ Բաքվում Օվերչուկը եւս մեկ թեմայի էր անդրադարձել, որը կապված է Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների հետաքրքրություններին։ Նա խոսել է դիտորդի կարգավիճակի ընձեռած հնարավորությունների մասին, մասնավորապես՝ կազմակերպության գործունեության մասին իրազեկվածության տեսանկյունից, քանի որ միությունում ներկայացուցիչ ունենալը թույլ կտա տեսնելու աշխատանքը ներսից։

Ժամանակ առ ժամանակ օրակարգում է Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու հարցը։ Այս անգամ այդ մասին դեկտեմբերի 10-ին խոսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում։ Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ Ադրբեջանի եւ ԵԱՏՄ փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առեւտրի ակտիվացմանը եւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքները եւ շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ ու սերտ փոխգործակցությամբ. «Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք համագործակցության ոլորտում ամենասերտ կապերն են պահպանում անդամ երկրների հետ»։

Նշենք, որ ներկա դրությամբ դիտորդ երկրների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան, իսկ այս տարվա մարտից՝ նաեւ Իրանը։ Հայտնի է, որ որեւէ պետությանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կարգն ամրագրված է 2014 թ. «Եվրասիական տնտեսական միության մասին» համաձայնագրում։ Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությունը մշտապես հիմք է եղել, որպեսզի հայկական կողմը կիրառի իր տրամադրության տակ եղած լծակները վերջինիս կառուցողական դաշտ բերելու համար, սակայն ինչպես ցույց են տալիս զարգացումները, դրանք որեւէ ազդեցություն չեն ունեցել այդ երկրի պետական քաղաքականության վրա։ Ադրբեջանը նախընտրել է երկկողմ տնտեսական հարաբերություններ զարգացնել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Ի դեպ, Բաքվում «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ժամանակ Օվերչուկը նշել էր, որ Ադրբեջանում Ռուսաստանի ներդրումները հասել են 4.5 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում՝ 1.5 մլրդ դոլարի. «Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, եւ լավ հեռանկարներ կան երկաթուղու զարգացման ու ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեզ համար նոր հնարավորություններ են բացվել՝ կապելու Հյուսիս-Հարավը եւ Արեւմուտք-Արեւելքը: Այստեղ կարող է շահել ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանը։ Նաեւ կառուցվում են նոր մայրուղիներ Ղազախստանի սահմաններից մինչեւ բալթյան նավահանգիստներ եւ Բելառուս»։

Ներկայումս ԵԱՏՄ-ի մասով Ադրբեջանի հանրության շրջանում դրական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ 2018 թ. ամռանը ՌԴ կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Ադրբեջանի գործարար համայնքի գրեթե 40 տոկոսը կողջունի ԵԱՏՄ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների սերտացումը։ Այս մասին «հանկարծ» հիշել են Բաքվում, որի վերաբերյալ դեկտեմբերի 21-ին բավականին ընդարձակ նյութ է հրապարակել «Sputnik Ազերբայջան» լրատվական գործակալությունը՝ թվարկելով ինտեգրացիոն ասոցիացիային միանալու դեպքում Բաքվի համար սպասվող տնտեսական օգուտները, որը, որպես մաքսային միություն, լայն հնարավորություններ է ստեղծում անդամ երկրների համար ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի ընդհանուր շուկաներ ստեղծելու ուղղությամբ։ Որպես գրավիչ հեռանկար՝ նշվում է նաեւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի (EFSD) անդամ դառնալու հնարավորությունը։

Ադրբեջանում ԵԱՏՄ-ի հանդեպ որոշակի հետաքրքրության աճը, թերեւս, կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, նախ՝ դա հնարավորություն կտա  Ադրբեջանին տնտեսական առումով որպես այլընտրանք որոշ անկախություն ունենալ Թուրքիայից, քանի որ վերջինիս ազդեցությունը հատկապես 2020 թ. Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առավել ակնհայտ եւ համապարփակ է դարձել։ Ադրբեջանում անգամ մտահոգություններ են հնչում, որ թուրքական տնտեսությունը կուլ է տալիս իրենց երկրի հնարավորությունները, իսկ թուրքական լիրայի անկումից տուժում է Ադրբեջանի տնտեսությունը։ Մասնավորապես՝ Էրդողանի վարած քաղաքականությունը՝ թուրքական լիրայի արժեզրկման ուղղությամբ, ավելացնում է ապրանքների արտահանումն այլ երկրներ։ Արդյունքում մեծանում է թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկը, այդ թվում՝ Ադրբեջանում, հատկապես Նախիջեւանում։ Սա մի կողմից նպաստում է առեւտրի աշխուժացմանը, սակայն մյուս կողմից՝ ներքին արտադրողը կորցնում է իր հաճախորդին, քանի որ նախընտրում են գնումների մեկնել Թուրքիա կամ օգտվել թուրքական անհամեմատ էժան ապրանքներից։ Այսինքն՝ ԵԱՏՄ շուկան հնարավորություն կընձեռի Ադրբեջանին հավասարակշռելու թուրքական կապիտալի ներհոսքով պայմանավորված տեղական արտադրանքի պահանջարկի նվազեցումը։

Ադրբեջանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ-ով կամ ցանկացած այլ ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի ազդեցության լծակներ եւ գործիքակազմ, լրացուցիչ հնարավորություններ են այս երկրին կառուցողական դաշտ բերելու համար։ Սրանք գործիքներ են քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ճանապարհներով ազդելու ադրբեջանական նկրտումների վրա։

Թեգեր: ԱդրբեջանԵԱՏՄՀայաստանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ

Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ

Տարածաշրջանը պետք է միավորվի թուրքական նկրտումների դեմ

Տարածաշրջանը պետք է միավորվի թուրքական նկրտումների դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist