Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

Մայիսի 12, 2021
Հանրապետություն
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը:

Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, հարգելի ծնողներ: Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղավ պատերազմը եւ ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, եւ մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է: Համեցեք, տիկին Վարդապետյան»:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն, առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով եւ կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ եւ որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Աննա Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաեւ խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Ա. Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն եւ ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները եւ արձանագրումները: Ի պատասխան տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, եւ ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ եւ առաջարկել հետեւողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Ա. Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ եւ նրանց միջեւ փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին:

Թեգեր: զինծառայողներՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանռազմագերիներ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երբ չկա՛ն զուտ ոլոտային խնդիրներ

Երբ չկա՛ն զուտ ոլոտային խնդիրներ

Հայ ճարտարապետների շնորհիվ է Բաքուն վերածվել վարչական խոշոր կենտրոնի

Հայ ճարտարապետների շնորհիվ է Բաքուն վերածվել վարչական խոշոր կենտրոնի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist