Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ

Մայիսի 14, 2021
Հանրապետություն
Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի առավոտյան մուտք են գործել Սյունիքի մարզի Սեւ լճի տարածք։ Ըստ էության, դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը եւ հետագա քայլերը: Ստեղծված իրավիճակը համարելով անընդունելի, նա նշել է, որ ՀՀ-ն չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց «նաեւ հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաեւ դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի հետ հնարավոր չէ խաղաղ բանակցային, դիվանագիտական ճանապարհներով գտնել լուծումներ, առավել եւս հիմա, երբ Ադրբեջանը կուրացած է իր ռազմական հաջողությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ, ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը Սեւ լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները եւ հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ստացած ահազանգերի համաձայն, ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սեւ լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ՝ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սեւ լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սեւ լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ եւ տեղակայվել այդ վայրերում:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները հաստատել են, որ Սեւ լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր, ինչպես նաեւ այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու եւ ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաեւ համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն եւ մյուս բնակավայրերի մասին է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: «Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սադրանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը»,- գրել է Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ արձանագրել է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու եւ հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու եւ մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Եվ այս ամենը վնասում է տարածաշրջանում խաղաղության գործընթացներին:

Հայաստանի Սյունիքի մարզի հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին անդրադարձել են նաեւ ԱՄՆ կոնգրեսականները։ Մասնավորապես, Ադամ Շիֆը դատապարտել է մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզ ներխուժումը: «Ինձ խորապես անհանգստացնում են տարածված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը անցել են Հայաստանի տարածք։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա եւս մեկ վտանգավոր եւ սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմական ձգտումները՝ նոր պատերազմի վտանգ առաջացնելով»,- գրել է նա իր ֆեսբուքյան պաշտոնական էջում։

Կոնգրեսականը նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմին հորդորել է Մինսկի խմբի միջոցով ավելի սերտորեն ներգրավվել գործընթացին, քանի որ «դա այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ»։ Ադամ Շիֆը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը նման գործողությունների է դիմել՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումների անհիմն չեղարկումից օրեր անց. «Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակցում է մարդու իրավունքների խախտումներին եւ ոտնահարում իր հարեւանների ինքնիշխանությունը»։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք համարելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը եւ օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,– այս մասին գրել է կոնգրեսականը «Թվիթերի» իր էջում:

Սյունիքի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ կարեւորագույն հարցերից մեկը մեր պետության եւ ազգաբնակչության, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար անվտանգության գոտու ստեղծումն է։ Մարդկանց խաղաղ կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունն անհնար է ապահովել, եթե մի քանի հարյուր մետրի վրա բարձրացված է ադրբեջանական դրոշը կամ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց զինվորներին։ Ի վերջո, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե որն է մեր կարմիր գիծը, որից հետո անշրջելիության մեխանիզմն է գործելու, մինչեւ որտեղ ենք պատրաստ զիջել անկուշտ թշնամուն՝ ո՞ր գյուղը, քաղաքը, բակը, տունը։ Արդյո՞ք սողացող խաղաղությունն ավելի նախընտրելի է արժանապատիվ պայքարից։ Մի՞թե այդ աստիճան կորցրել ենք ինքնապաշտպանության բնազդը։

Հայրենիքի համար ոչ թե պետք է մեռնել, այլ՝ ապրել ու պայքարել։ Բոլոր ժամանակներում պատերազմը հնարավորություն է ուժեղի համար, իսկ թույլի համար՝ կործանում։ Հետեւաբար, եթե մենք վախենում ենք պատերազմից, ուրեմն թույլ ենք եւ արդեն պարտված։ Թույլը իր խեղճությունը թաքցնում է խաղաղասիրության անվան տակ։ Եթե մենք ցանկանում ենք գոյություն ունենալ որպես պետություն, որպես ազգ, ապա այլընտրանք չունենք, քան հույսը դնել զենքի եւ Հայոց բանակի վրա։ 

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրման ԹաթոյանԳեղարքունիքի մարզԻլհամ ԱլիեւՀՀ ՄԻՊՀՀ վարչապետՆիկոլ ՓաշինյանՍեւ լիճՍյունիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը համոզում է Կրեմլին «ուժի դաս» տալ Իսրայելին

Էրդողանը համոզում է Կրեմլին «ուժի դաս» տալ Իսրայելին

ՀԱՊԿ-ի ընթացակարգերի արագ ձեռնարկումը անհրաժեշտ է

ՀԱՊԿ-ի ընթացակարգերի արագ ձեռնարկումը անհրաժեշտ է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist