Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՋՕԸ-ներին դարձյալ պետբյուջեից գումար կտրվի

Մայիսի 14, 2021
Հանրապետություն
ՋՕԸ-ներին դարձյալ պետբյուջեից գումար կտրվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամենատարբեր տարիների ոռոգման համակարգի ընդհանրական եւ մասնակի խնդիրների անդրադարձել ենք՝ նշելով նաեւ այդ խնդիրների լուծման ուղիները։ Այդ խնդիրները բազմաշերտ են՝ տեխնիկականից սկսած մինչեւ ֆինանսական ու կառավարման։ Ոլորտում գործող ջրօգտագործողների ընկերություններ կան՝ ՋՕԸ-ներ, որոնք մշտապես ֆինանսական խնդիրներ են ունենում։ Եվ դրանց աջակցելու համար գումար է հատկացվում պետբյուջեից։ Այս տարվա ֆինանսական առողջացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշումը կառավարության երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր։

Հիմա էլ այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը: 2020 թ. ՋՕԸ-ներին պետբյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն դրամ գումար, որից 4505.3 մլն դրամը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը: Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-ների մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առեւտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառում:

Նույն պետական գերատեսչության՝ ՏԿԵՆ-ի տվյալների համաձայն՝ ՋՕԸ-ների ծախսերի մեջ գերակշիռ մասը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային. 2019 թ. այն կազմել է 41.4, 2020-ին՝ 41.9 տոկոս:  2020 թ. ՋՕԸ-ների էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը կազմել է 116.24 մլն կՎտժ՝ 4553.0 մլն դրամ:

2020 թ. ՋՕԸ-ներին պետական բյուջեից «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրով հատկացվել է շուրջ 4651.8 մլն դրամ գումար։ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ջրային կոմիտեին նույն տարվա պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար հատկացվել է 2800.0 մլն դրամ գումար՝ ՋՕԸ-ների փոխարեն եւ նրանց անունից «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վճարելու 2023.6 մլն դրամ՝ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով: Շուրջ 651.0 մլն դրամը հատկացվել է ՋՕԸ-ներին «Ջրառ» ընկերությանը ունեցած պարտավորության մարման համար, վերջինս էլ այդ գումարով մարել է ընկերության էլեկտրաէներգիայի գծով ունեցած պարտավորությունները: 

ՋՕԸ-ների 2021 թ. էլեկտրաէներգիայի տարեկան կանխատեսվող ծախսը կազմում է 116.2 մլն կՎտ.ժ, 4578.2 մլն դրամ արժեքով: Եվ ադ կանխատեսվող ծախսերի դեպքում 1795.8 մլն դրամ գումարը կբավականացնի 2021 թ. 1-ին կիսամյակի կանխատեսումային ծախսերից առաջացած պարտավորությունների մարմանը: ՏԿԵՆ-ն ասում է, թե կուտակվող պարտքերի գոյացումը հնարավորինս կանխարգելելու նպատակով Ջրային կոմիտեն նպատակահարմար է գտնում առողջացման ծրագրով պետբյուջեով նախատեսված գումարներով հնարավորինս մարել 2021 թ. առաջացող էլեկտրաէներգիայի պարտքերը: 

2021 թ. ոռոգման համակարգի առողջությանն աջակցության նպատակով հաստատվեցին ֆինանսական աջակցության չափաքանակները՝ ըստ առանձին ՋՕԸ-ների։ Օրինակ՝ «Սյունիք» ՋՕԸ-ին կտրվի 31,832.2 հազ. դրամ գումար, «Արտաշատ» ՋՕԸ-ին՝ 252,675.8 հազ. դրամ։ Ամենաքիչ գումարը կստանա «Շիրակ» ՋՕԸ-ն՝ 18,391.3 հազ. դրամ, ամենաշատը՝ «Արմավիր» ՋՕԸ-ն՝ 312,717.6 հազ. դրամ։ Ըստ ՏԿԵՆ-ի, աջակցությունը տրվում է ոռոգման համակարգերի անխափան շահագործման ու ջրի պահանջարկի ապահովման համար, որը «մեր հանրապետության պետական քաղաքականության գերակայություններից է»։

Թե ինչքանով են պետբյուջեից հատկացումները նպաստում ֆինանսական առողջացմանը, երբ դրանք շարունակվում են պարբերաբար տրվել, եւ ինչքանով են այդ հատկացումները հիմնավորված, պարզ չէ: Ֆինանսների նախարարությունն, օրինակ, խնդրո առարկայի հետ կապված նկատառում է ունեցել: Այն է՝ ներկայացվել է 2021 թ. ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով նախատեսված միջոցների (1,795.8 մլն դրամ) բաշխվածությունն ըստ ջրօգտագործողների ընկերությունների, սակայն չի ներկայացվել յուրաքանչյուր ՋՕԸ-ին հատկացվող գումարի մեծության հիմնավորվածությունը: Բացի այդ՝  ՋՕԸ-ների կանխատեսվող էլեկտրաէներգիայի գծով ծախսերը ներկայացվել են բացարձակ թվերով՝ առանց համապատասխան հաշվարկ հիմնավորումների:

Դիտարկումը չի ընդունվել հետեւյալ պատճառաբանությամբ. «Հաշվի առնելով ՋՕԸ-ների ծախսերում էլեկտրաէներգիայի ծախսերի մեծ կշիռը եւ չվճարման հետեւանքով առաջացող խնդիրները՝ կապված օրական հաշվառվող տույժերի եւ հոսանքազրկման հետ, Ջրային կոմիտեն նպատակահարմար է գտել 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գումարները նպատակաուղղել օգտագործվող էլէներգիայի պարտավորությունների մարմանը»: Եվ 2021 թ. էլէներգիայի տարեկան կանխատեսումային ծախսերն էլ մոտավորապես 39 տոկոսի հաշվարկով են՝ պահելով հավասարության սկզբունքը, որը նպատակային խնայողության դեպքում կբավականացնի 1-ին կիսամյակում առաջացող էլեկտրաէներգիայի գծով պարտքերի մարմանը:

Համենայնդեպս, կառավարության որոշման հիմնավորումում չկա հիմնավորումը, թե արդյոք պետբյուջեից գումարների տրամադրումը առողջացնո՞ւմ է այդ ընկերություններին, այսինքն՝ ինչքանո՞վ են պետական միջոցները արդյունավետ դառնում այդ ՋՕԸ-ների համար, եւ արդյո՞ք նախորդ տարվա աջակցության գումարը նպաստել է, որ հաջորդ տարվա այդ նույն աջակցության գումարը նվազի: Սրանք հարցեր են, որոնք չպետք է անտեսվեն՝ շատ հասկանալի պատճառներով:

Թեգեր: էլեկտրաէներգիաջուրՋՕԸՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան…»

«Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան...»

«Արցախը կմնա հայկական, ուժեղ եւ ինքնաբավ»

«Արցախը կմնա հայկական, ուժեղ եւ ինքնաբավ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist