Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱԷԿ-ի տարածքում նոր ԲԲՍ կլինի

Կկիրառվեն մասնակիցների որակավորման չափանիշներ

Ապրիլի 9, 2022
Հանրապետություն
ՀԱԷԿ-ի տարածքում նոր ԲԲՍ կլինի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
449
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի՝ ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգում մասնակիցների որակավորման չափանիշներ կկիրառվեն։

Դեռ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված էր, որ  նշյալ գնման ընթացակարգում որակավորման ապահովում ներկայացնելու պահանջ կա։ Հիմա կկիրառվեն նաեւ մասնակիցների որակավորման չափանիշներ։ ՀԱԷԿ-ի ԲԲՍ-ն կառուցվել է դեռեւս 1974 թ.: Տարիների ընթացքում մասնակի վերակառուցման աշխատանքներ արվել են՝ փոխարինելով սարքավորումների մի մասը: Բայց հիմա անհրաժեշտ է նոր ԲԲՍ, որի կառուցումը, ի դեպ, նախատեսված է եղել «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» շրջանակներում:

Ծրագրի հիմնական մասի ֆինանսավորումն իրականացվել է 2015 թ. փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացումը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով տրված վարկային միջոցների հաշվին։ Սա գործում էր մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չավարտված միջոցառումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի համապատասխան որոշումը՝ ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին: Հետո նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ գնման ընթացակարգ նախաձեռնելու նպատակով, վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն արվեց:

Հաշվի առնելով երկարամյա շահագործման արդյունքում ԲԲՍ-ի էլեկտրական սարքավորումների եւ ենթակառուցվածքների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն նախաձեռնեց «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ ԲԲՍ-ի կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման»  գնման ընթացակարգը։ Դրա արդյունքում ընտրված մասնակից  ճանաչվեց նմանատիպ աշխատանքների փորձ չունեցող «Էփրան» ՍՊԸ-ն, ում հետ կնքվեց համապատասխան պայմանագիր՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո համաձայնագիր կնքելու ծանուցումը եւ կնքվելիք համաձայնագրի նախագիծը սահմանված ժամկետում ուղարկվեցին պայմանագիրը կնքած անձին, սակայն «Էփրան» ՍՊԸ-ն չներկայացրեց ստորագրված համաձայնագիրը, բանկային երաշխիքների տեսքով պայմանագրի եւ որակավորման ապահովումները, ինչի արդյունքում ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվեց:

Փաստորեն, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ստացվեց, որ 6 ամսից ավելի տեւած գործընթացի արդյունքում չունենք կնքված պայմանագիր, իսկ աշխատանքների կատարումը հետաձգվեց որոշակի ժամկետով՝ «հնարավոր է՝ բերելով նաեւ աշխատանքների եւ ծառայությունների արժեքների ավելացմանը՝ հաշվի առնելով գնաճը»: Նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքները «Էփրանի» կողմից իրականացվելու ռիսկերի վերաբերյալ գրությամբ հայտնել էր նաեւ ՀՀ ԱԱԾ-ն՝ տեղեկացնելով, որ ընտրված մասնակիցը չունի փորձ, ֆինանսական միջոցներ եւ համապատասխան աշխատանքային ներուժ:

Դրա համար էլ մրցութային պահանջներ ձեւավորելու եւ պատահական մասնակիցներին բացառելու նպատակով անհրաժեշտ եղավ դիտարկել կազմվող մրցութային փաստաթղթերում հետեւյալ պահանջները ներառելու հնարավորությունը։ Այն է՝ մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարվա ընթացքում (սկսած 2012 թ. հունվարի 1-ից) 220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) վերակառուցման կամ կառուցման երկու պայմանագրերում որպես կապալառու կամ ենթակապալառու աշխատելու փորձ, որոնց շրջանակներում իրականացրած լինի ստորեւ նշված հիմնական գործառույթները. ա) 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում շինարարական աշխատանքների իրականացում, բ) նոր 220 կՎ ԲԲՍ-ի կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների եւ շահագործման հանձնման աշխատանքների իրականացում, գ) 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքավորումների կարգաբերման եւ շահագործման հանձնման աշխատանքների իրականացում:

ՀԱԷԿ-ում եւ ՏԿԵՆ-ում սա ճիշտ են համարում, որովհետեւ որակավորման չափանիշների սահմանումը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ ֆինանսապես անկայուն, ցածր պատասխանատվությամբ եւ երբեւէ նմանատիպ առաջադրանք չիրականացրած ընկերությանը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերակառուցման առաջադրանքի պատվիրման ռիսկից: Ի համեմատություն միջազգային զարգացման բանկերի գնման ուղեցույցներով սահմանված որակավորման ընթացակարգերի, ՀՀ օրենսդրությամբ՝ ենթաօրենսդրական մակարդակում, մասնակիցների որակավորման չափանիշների սահմանումը սահմանափակված է որակավորման եւ կատարման ապահովման երաշխիքների ներկայացումով: Մասնավորապես՝ մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ:

Հավելենք, որ մասնակիցների որակավորման չափանիշները մշակվել են միջազգային վարկատու կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում կիրառվող որակավորման չափանիշների հաշվարկման ընթացակարգերի համաձայն եւ չեն հակասում «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներին, քանի որ առաջարկվող չափանիշները բխում են նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա

Հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա

Արեւմուտքը իրենից հեռացնում է Ռուսաստանին

Արեւմուտքը իրենից հեռացնում է Ռուսաստանին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist