Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով

Հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձեւավորման կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից

Ապրիլի 14, 2022
Հանրապետություն
Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
973
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձեւավորման կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։

Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է տվել այդ հետազոտությունը, ի՞նչ նախանշաններ կարող են դիտվել ուժեղ երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում, եւ, ի վերջո, կանխատեսելի՞ է, արդյոք, երկրաշարժը։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց հետազոտական աշխատանքների ղեկավար, ինստիտուտի Սեյսմաբանության եւ երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանին։

Նա նշեց, որ նախանշանների նոր կապ է հայտնաբերված, նորությունն այն է, որ օջախի մեխանիզմի նախապատրաստման գործընթացից կախված՝ նախանշաններ կարող են լինել եւ չլինել։ Երկրաշարժին նախորդող ընթացքը կախված է նրանից, թե ինչ ֆիզիկական պրոցես է տեղի ունենում սպասվող երկրաշարժի օջախում։ Հետազոտություններում օգտագործվել է այն հայտնի հանգամանքը, որ սպասվող ուժեղ (M≥6,0) երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում կարող են դիտվել թույլ սեյսմիկայնության պարբերական տատանումներ, որոնք նկատվում են սպասվող երկրաշարժի օջախային գոտում 3-5 տարվա ընթացքում եւ հասնում առավելագույնի 0.6-1.8 տարի առաջ։ «Սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտում թույլ սեյսմիկայնության անոմալ ռեժիմի ուսումնասիրման նպատակով մենք հետահայաց մոտեցումով կատարել ենք Հայաստանի լեռնաշխարհի եւ հարակից շրջանների մի շարք ուժեղ երկրաշարժերին նախորդող սեյսմիկ իրավիճակի վերլուծություն։ Կատարվել է սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտու ձեւավորման տեղայնացումը՝ նախորդող թույլ երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային պատկերի, ֆոնային սեյսմիկայնության առանձնահատկությունների հիման վրա։ Հաստատվել է ֆոնային սեյսմիկայնության կարեւոր հատկությունը. թույլ երկրաշարժերի էպիկենտրոնները ժամանակի ընթացքում ենթարկվում են միգրացիայի դեպի սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտի: Տեղի է ունենում խմբավորման եւ կենտրոնացման գործընթաց։ Ուժեղ երկրաշարժերի նախանշան հանդիսացող այս երեւույթը դրսեւորվում է թույլ երկրաշարժերի էներգետիկ մակարդակի լայն տիրույթում»,- բացատրեց հետազոտական աշխատանքների ղեկավարը։

Նա միաժամանակ հավելեց, թե ուժեղ երկրաշարժին նախորդող թույլ կամ ֆորշոկային երկրաշարժերը համատեղվում են խզման երկայնքով տեղի ունեցող կրիպային երեւույթների (սողքի) հետ: Դրանք կարող են լինել որպես սեյսմիկ նախանշաններ երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծման ժամանակ։ Սակայն հաճախ, ինչպես մեզ հետ զրույցում շեշտեց Մարիամ Մկրտչյանը, տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց առաջացման մեխանիզմը կապված չէ կրիպային երեւույթների հետ, եւ սեյսմիկայնության ֆոնի ակտիվացում չի դիտվում։

Սպիտակի երկրաշարժից առաջ դիտվե՞լ է։ Մեր հարցին ի պատասխան՝ Մ. Մկրտչյանը նկատեց, որ «այդ աղետալի երկրաշարժը չուներ ֆորշոկային երկրաշարժերի շարք, տեղի էր ունեցել ընդամենը երկու ֆորշոկ. մեկը՝ շատ թույլ, մյուսը՝ M=3 մագնիտուդով՝ ուժեղ ցնցումից 16 ժամ առաջ։ Տարածքի այլ երկրաֆիզիկական դաշտերի տվյալներն այս երկրաշարժից առաջ նույնպես թույլ չտվեցին բացահայտել որեւէ նշանակալից անոմալիա, որը կդիտվեր որպես նախանշան։ Դիտվել էին որոշակի մթնոլորտային եւ կենսաբանական նախանշաններ, որոնք միարժեք կապ այս երկրաշարժի հետ չեն ցուցաբերել»։

Նշված առանձնահատկություններն էլ օգտագործվել են հետազոտելու համար նախապատրաստվող ուժեղ երկրաշարժերի օջախներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների առանձնահատկությունների տվյալները երկրաշարժերի օջախների մեխանիզմների պարամետրերի հետ համադրելու միջոցով։ «Մեր հետազոտությունը եւս մեկ քայլ եղավ, որը կարող է հնարավորություն տալ կանխագուշակելու սպասվող երկրաշարժը»,- ասաց Մ. Մկրտչյանը։

Ըստ նրա՝ երբ սպասվող ուժեղ երկրաշարժի օջախի մեխանիզմի տիպն իրենից ներկայացնում է վերնետք կամ վրաշարժ, առանձնապես բարձր սեղմման գոտում եւ խզման հարթության կտրուկ անկման պայմաններում, թույլ սեյսմիկայնության ակտիվությունը կամ բացակայում է, կամ շատ թույլ է արտահայտված, օրինակ` Սպիտակի օջախային գոտին։ Կողաշարժ օջախի մեխանիզմի տիպի ժամանակ, երբ խզումնային համակարգի տեկտոնական կարի գոտում տեղի են ունենում կրիպային տեղաշարժեր, ակտիվանում է սեյսմիկայնությունը թույլ երկրաշարժերին հատուկ տարածաժամանակային բաշխման տեսքով եւ օրինաչափություններով, ինչպես, օրինակ, Վանի 1976 թ. եւ 2011 թ. ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Փաստորեն,  երկրաշարժերի տվյալների համադրումն օջախների մեխանիզմների պարամետրերի հետ եւ հետագա վերլուծությունը ցույց են տալիս, որ սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախների ձեւավորման մասին պատկերացումներում հաճախ անհրաժեշտ է հաշվի առնել երկրակեղեւի սեյսմածին հատվածների, խզումային գոտիների առանձնահատկությունները։

Ի դեպ, հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության բաժնի թեմատիկ եւ բազային ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում։ Մարիամ Մկրտչյանը հավաստեց՝ հետազոտությունը շարունակվելու է։ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ աշխատանքների հիմնական արդյունքները զեկուցվել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Գեոկոսմոսի խնդիրները» եւ Երեւանում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ եւ հեռանկարներ» գիտաժողովներում: Առաջարկ է ստացվել ներկայացնել հոդվածը «Universal Journal of Geoscience»  ամսագրին։   

Թեգեր: Գիտությունների ակադեմիաերկրաշարժսեյսմակայունություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։ Եւ երանելի կլինիս…»

Իսկ գարունն ահա այգիդ է խուժել…

Իսկ գարունն ահա այգիդ է խուժել…

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist