Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գյուղոլորտը մեր երկրի համար պաշտպանականից պակաս կարեւոր չէ

Ապրիլի 15, 2022
Հանրապետություն
Գյուղոլորտը մեր երկրի համար պաշտպանականից պակաս կարեւոր չէ
18
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից է, նաեւ  երկրի պարենային անվտանգությունն ապահովող ճյուղը: Ի վերջո՝ այս ոլորտը մեզ համար այնքան կենսական է, որ զուտ ոլորտային դերով չի սահմանափակվում. մեր գյուղերը մեզ համար սահմանապահ տարածքներ են։ Այս բնագավառի հանդեպ մշտական ուշադրությունը պարզապես անհրաժեշտություն է։ Առաջնային ի՞նչ լրջագույն խնդիրներ ունի ոլորտն ընդհանրապես, եւ ներկայումս, երբ սկսված են գարնանացանի աշխատանքները, խնդիրների լուծման սկզբունքները որո՞նք են, ի՞նչ անել՝ իրավիճակը շտկելու համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ է։

-Մեր գյուղոլորտում խնդիրները բազմաթիվ են, հիմա չենք կարող բոլորից խոսել, ուստի խնդրում եմ անդրադառնաք ամենաառաջնայիններին։

-Գյուղոլորտում խնդիրներ բոլոր երկրներում կան, մերում՝ նույնպես, ամեն մարզում իր առանձնահատկություններով հանդերձ։ Առաջին խնդիրը հողատարածքների օգտագործման եւ գյուղացիական շրջանառության մեջ ներգրավման շարունակական նվազման միտումներն են, որ նկատվում է արդեն երկար տարիներ։ Այսօր հասել ենք այն կետին, որ վարելահողերի 50 տոկոսից ավելին չի օգտագործվում։ Սրանից մեծ խնդիր, անհանգստություն չեմ կարող պատկերացնել։ Եվ սա շտկելու համար լուրջ քայլեր չեն ձեռնարկվում։ Այն ծրագրերը, որոնք ընդունվել են, պետք է համարել կարեւոր, բայց ոչ բավարար։ Հասկանում եմ՝ պետությունը սահմանափակ հնարավորություններ ունի եւ չի կարող անհրաժեշտ ծավալի ներդրումներ ապահովել գյուղոլորտում, բայց չէ որ կան ծրագրեր, որ տարիներ շարունակ իրականացվում են, թեեւ արդյունավետ չեն։ Ուրեմն՝ պետք է մոտեցումը փոխել. ընդունել այնպիսի ծրագրեր, որ մասշտաբային էֆեկտ կունենան։ Որովհետեւ եթե մի ծրագրից 30-40 սուբյեկտ են օգտվում, ուրեմն  արդյունավետ չէ։ Երկրորդ խնդիրը ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելն է, որովհետեւ շարունակաբար պարենի գնաճ է լինելու, ինչը լուրջ մտահոգություն է ամբողջ աշխարհում։ Մեր երկրում ցորենի ցանքատարածությունները 2000-ականների կեսերին մինչեւ 127-129 հազ. հա էին, հիմա նվազելով հասել են 55-57 հազ. հա-ի։ Ինքնաբավության մակարդակը 25 տոկոսից ցածր է այլեւս։ Ցուցանիշը բարձրացնել  է պետք։ Բայց թե ի՛նչ չափով, պետությո՛ւնը պետք է տա խնդրի լուծման բանալին։ Այստեղ այլ խնդիր էլ կա. շատ հաճախ ներկրված հացահատիկն ավելի մատչելի է, քան տեղական արտադրությանը։ Դե, պատճառը գիտեք՝ արտադրողականության ցածր մակարդակ, մեծ ծախսեր, քիչ բերքատվություն, կորուստները՝ հսկայական։ Նոր խնդիր չէ, բայց գնալով խորանում է։

-Այսինքն՝ մենք պետք է լուծենք ա՛յս խնդիրը, որը կհեշտացնի ինքնաբավության մակարդակի բարձրացումը։ Ոչ թե ասենք՝ ներկրումն ավելի մատչելի է, եւ հարցը փակված համարենք։ Միջազգային վերջին զարգացումներն ասածիս ապացույցն են. մենք չգիտենք՝ դրանք ինչ ուղով կընթանան վաղը։ Իսկ եթե, օրինակ, Ռուսաստանը հացահատիկի արտահանման ոչ թե սահմանափակումներ, այլ՝ արգելք դնի երկարաժամկետ։ Ի վերջո՝ յուրաքանչյուր երկրի պարենային ապահովությունը հենց տվյա՛լ երկրի գործն է։

-Դրա համար եմ ասում՝ սա պետությա՛ն խնդիրն է, գյուղացո՛ւ խնդիրը չէ։ Եթե ապավինում ենք դրսից ներկրումներին, ուրեմն՝ պետք է հիմնավորվի՝ ինչու։ Եթե այդպես, ուրեմն պետք է հստակ քաղաքականություն լինի, պետք է բավականաչափ երկար ժամանակահատվածի համար ունենանք պետական պահուստներ, անձեռնմխելի՛ պահուստներ՝ որոշակի կայուն գներով՝ հարկ եղած պարագայում շուկա դուրս բերելու, պահանջարկն ապահովելու եւ կտրուկ գնաճ թույլ չտալու նպատակով։

-Նույնիսկ զարգացած երկրներում պետությունը գյուղոլորտում գործուն մասնակցություն է ունենում՝ պատվերների իջեցման, երաշխավորված գնումների եւ այլ ձեւերով։ Եթե ավելի վառ օրինակով խոսենք, ապա զարգացած երկրներում   ֆերմերները, այսպես ասած, նստած են սուբսիդիաների վրա։ 

– Այո, միանշանակ այդպես է։ Չեմ ժխտում, մեզ մոտ էլ աջակցության տարբեր ձեւեր կան, բայց, ինչպես ասացի, քիչ են, մասշտաբի խնդիր կա։ Բացի այդ՝ մենք այլ խնդիր էլ ունենք. գյուղատնտեսությանը չենք կարող զուտ իբրեւ բիզնեսի նայել։ Գյուղատնտեսությունը մեր երկրի համար պաշտպանական ոլորտից պակաս կարեւոր չէ։ Նույն հացահատիկի մասով ասեմ։ Մեր բարձրլեռնային գոտիներում կերային եւ հացահատիկային մշակաբույսերը այլընտրանք չունեն։ Գյուղացին ապրում է այդ տարածքում, նա պետք է ապրի, մշակի, արդյունք, եկամուտ տեսնի։ Եթե ուզում ենք, որ գյուղացին ապրի այդ տարածքում, պետք է աջակցենք։ Որովհետեւ այդ գյուղերը միայն գյուղեր չեն մեզ համար, սահմանապահ տարածքներ են։ Մինչդեռ մենք այս հարցերին շատ մակերեսայնորեն ենք վերաբերում, ինչը, մեղմ ասած, սխալ է։

-Պարո՛ն Պետրոսյան, ինքներդ հիմա գյուղատնտեսությամբ եք զբաղվում, գարնանացանի աշխատանքներն էլ սկսված են։ Ի՞նչ խնդիրներ կան։

-Առաջինը ոռոգման ջրի կայուն մատակարարման խնդիրն է։ Ջուրը հաճախ չի տրվում այն ժամանակ եւ այն ծավալով, որ անհրաժեշտ է բույսին։ Հետեւանքը՝ ներդրված գումարի կորուստ, բերքի կորուստ։ Երկրորդը պարարտանյութի խնդիրն է՝ եւ՛ թանկության, եւ՛ պակասի առումով։ Չեմ հերքի, կառավարությունը կարեւոր քայլ կատարեց եւ մեծ աջակցություն ցուցաբերեց՝ ազոտական պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց 9 հազ. դրամ սուբսիդիա տրամադրելով։ Բայց այստեղ էլ այլ խնդիր կա. հայտ ներկայացրած տնտեսավարողները հայտարարում են, որ պարկն արժե 21-22 հազ. դրամ, գյուղացու համար պարկն արժենում է 12 հազ. դրամ։ Բայց շուկան ուսումնասիրում ենք չէ՞՝ ռուսական եւ իրանական աղբյուրներից։ Օրինակ՝ ՌԴ-ի առանձին մատակարարների կողմից բացթողնման գինը պարկի համար շուրջ 9 հազ. դրամ է։ Գումարենք ծախսերը, ողջամիտ շահույթը, պարկի գինը, այնուամենայնիվ 22 հազ. չի կազմի։ Պետությունն ուսումնասիրություն չի՞ արել, գները չի՞ ճշտել։ Պատկան մարմինները պետք է շուտափույթ այս գործընթացներում խորամուխ լինեն։ Չմոռանանք՝ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ կոլեգիայում ունենք բարձր ներկայացվածություն։ Այս գործոնները չօգտագործելու իմաստը ո՞րն է։ Երրորդը գարնանացանի սերմացուի խնդիրն է՝ շատ սուղ։ Նախորդ տարի երաշտ էր ամբողջ Գեղարքունիքում, Վարդենիսի տարածաշրջանում, Շիրակում, Սյունիքում բերք չստացան… Տեղական սերմնաբուծության հիմքերը ժամանակին դրեցինք, գաղափարը տվեցինք, չեմ ասում՝  կատարյալ էր, բայց զարգացնել էր պետք։ Եթե տեղում սերմնաբուծություն չզարգացնենք, չենք կարող անընդհատ դրսից սերմացու բերելով ապրել, պետությունը ինչո՞ւ պետք է այդքան ծախս անի, այդ ծախսի 20-30 տոկոսը  տալով՝ կարող է տեղական սերմնաբուծությունը զարգացնել։

-Վարկավորման ոլորտում էլ խնդիր կա։ Երբ վարկը գալիս է ոչ թե օգնելու գյուղացուն, այլ ընդամենը ընթացիկ տարվա ծախսի խնդիր է լուծում՝ գյուղացուն նոր պարտքեր բերելով։

-Դա էլ։ Մենք կարտոֆիլագործներ ունեինք, որ 50-100 հա-ի վրա կարտոֆիլի արտադրությամբ էին զբաղվում։ Եվ հենց վարկային համակարգի անկատարության հետեւանքով շատերը, բարձր տոսադրույքների պատճառով, պարզապես սնանկացան, կործանվեցին։ Անկեղծ լինեմ՝ քայլեր եղան՝ անտոկոս վարկերի, բայց դրանք միայն բուն սահմանամերձների եւ կոոպերատիվների համար են։

-Կա գլխավոր խնդիրը. ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական կողմի մուտքով սահմանամերձ շատ տարածքների հողեր չեն մշակվում։

-Պատկերն ամբողջացավ. արոտներ չեն օգտագործվում, ցանքեր չեն օգտագործվում…

-Լավ, պետությունը գյուղոլորտին ի՞նչ աչքով պետք է նայի։

-Ոչ մի աչքով էլ չի կարող նայել, որովհետեւ կառավարման համակարգը չկա, գյուղնախարարությունը չկա, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները չկան, մասնագիտական ՊՈԱԿ-ների մասին էլ չեմ խոսում, մեր գիտական կենտրոնները գլխատվեցին, ագրարային համալսարանում ուսանողների թվի մասին ավելի լավ է չխոսեմ։ Եթե մասնագետ չենք պատրաստում, գիտությամբ չենք զբաղվում, ո՞ւմ միջոցով ենք գյուղատնտեսություն զարգացնելու, նախնադա՞ր ենք գնալու։ Վերջապես հասկանանք՝ գյուղատնտեսությունը խիստ առանձնահատուկ ոլորտ է։ Չենք կարող մի երկրում մի բան տեսնել ու բերել այստեղ կապկել։ Միջոցներ ունեցողները բերեցին այգիներ դրեցին հեկտարներով, հիմա ստիպված են լինելու քանդել, որովհետեւ սխալ ընտրություն են կատարել՝ ե՛ւ սորտի, ե՛ւ տվյալ պտղատեսակի տվյալ հողատարածքում։ 

-Եզրափակենք մեր զրույցը։

-Եզրափակենք, թե սկսենք, գլխավոր կետը նույնն է՝ գյուղատնտեսությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակության ոլորտ է եւ պետք է պատշաճ ուշադրության արժանանա։

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունՏնտեսություն
Կիսվել7Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Միասնակա՞ն է, արդյոք, Եվրամիությունը

Միասնակա՞ն է, արդյոք, Եվրամիությունը

Արժանի գնահատական

Արժանի գնահատական

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist