Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ զուտ ճանաչումն արդեն խնդրի լուծում չի կարող լինել

Հայոց ցեղասպանության թեման կարող է դասավանդվել ԱՄՆ-ում

Ապրիլի 20, 2022
Հանրապետություն
Երբ զուտ ճանաչումն արդեն խնդրի լուծում չի կարող լինել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
386
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմամբ պայմանավորված, թուրքական միջավայրում աճում է անհանգստությունը։ Անցած տարին նշանակալի էր այն բանով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: ԱՄՆ նախագահը պարտավորվել էր կանխել նման վայրագությունների կրկնությունը, սակայն որեւէ խոսք չկար ոճրագործության համար պատասխանատվության կանչելու մասին։ Ուղերձում 1915 թ. տեղի ունեցած արհավիրքի ճշգրիտ գնահատականն էր, սակայն Թուրքիան այնքան ցավոտ չընդունեց, որքան սպասելի էր, ինչի պատճառը, թերեւս, վստահությունն էր անպատիժ մնալու մեջ։

Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) եւ Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը, որին անմիջականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը հույս էր հայտնել, որ Կոնգրեսը կընդունի օրինագիծը, որը նախագահի կողմից ստորագրվելուց հետո կստանա օրենքի ուժ։ Նա նաեւ ընդգծել էր, որ «այս խոհուն եւ ժամանակին օրինագծի ներկայացումը» առաջ է քաշվել 1915 թ. ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայ ազգի դեմ այս հանցագործությունն ավարտին հասցնելու նոր ջանքերի ֆոնին:

Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը կազմվել է դեռեւս 2019-ին՝ ԱՄՆ Սենատի ընդունած 296-րդ եւ 150-րդ բանաձեւերի հիման վրա, որոնք հատուկ մերժում էին ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնական կապը Հայոց ցեղասպանության ժխտման հետ, նաեւ վերաբերում էին ցեղասպանության թեմայի դասավանդմանը եւ դրա շուրջ հանրային կարծիքի ձեւավորմանը։ Օրինագծի ընդունման դեպքում առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար կհատկացվի Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների եւ դրա ներկա դրսեւորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի՝ ապրիլի 5-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ կրթական ծրագրերը պետք է անդրադառնան օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված եւ պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին եւ մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ. ընթացքում։

Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն անցած շաբաթ անդրադարձել էր վերոնշյալ օրինագծին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի կողմից եզրույթի օգտագործմամբ թվում էր, թե վերջ կդրվի դամոկլյան սրի պես կախված ամենամյա այդ ուղերձներով Թուրքիայի վրա կիրառվող ճնշումներին։ Սյունակագիրը հիասթափված է, որ դրանով հարցը չի լուծվել, արդյունքում նոր որոշումներ ու կարգավորումներ են նախաձեռնվում։ «Չգիտեմ, թե ինչպես են Թուրքիայի համապատասխան կառույցները պայքարում դրա դեմ, բայց օրեցօր ավելանում է այդ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը»,- «Էրմենիհաբերի» տեղեկացմամբ՝ տագնապում է հոդվածի հեղինակը՝ մտավախություն հայտնելով, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում ցեղասպանության հարցի ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, դպրոցներում հայկական թեզերին համապատասխանեցված ուսումնական ծրագրերի դասավանդումը, ըստ էության, կդաստիարակեն մի սերունդ, որը Թուրքիայի նկատմամբ կանխակալ մոտեցում ու գուցե անգամ թշնամանք ունենա։

Իրավամբ է անհանգստանում թուրք վերլուծաբանը, քանի որ այս գործընթացն ավելի հեռահար խնդիրներ է լուծում, քան անգամ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունումը: Կրթական բաղադրիչը չափազանց կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, քանի որ դրանով սերունդները հնարավորություն կունենան տեղեկանալու պատմական իրողությանը, որտեղ կեղծիքն ու կեղծարարությունները տեղ չեն գտնի։ Հոդվածագիրը հույս է հայտնում, որ Թուրքիայի համապատասխան կառույցները քայլեր կձեռնարկեն «այս վտանգին սեփական թեզերով դիմակայելու եւ գործընթացը կասեցնելու համար»։ Նման կեղծարարությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ առանձին հիշատակում ունի Շուշիի տխրահռչակ հռչակագիրը, որտեղ երկու ոճրագործ պետությունները նախատեսում են միավորել իրենց ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը կասեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Ի դեպ, վերջերս մեր բարեկամ երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որի միջազգային ճանաչման ընդլայնումը համարել էր մարդկության ընդհանուր պարտքը։

Ներկայումս Հայոց ցեղասպանության խնդիրը բոլորովին այլ մակարդակ տեղափոխելու ժամանակն է, այլեւս զուտ ճանաչումը խնդրի լուծում չի կարող լինել։ Առաջնային են դառնում դատապարտման, պատասխանատվության կանչման եւ կանխման գործողությունները։

Թեգեր: ԱՄՆՋո ԲայդենՑեղասպանություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչու է հայկական ատոմակայանի հերթական կանգը 73 օր

Ինչու է հայկական ատոմակայանի հերթական կանգը 73 օր

Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ

Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist