Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա

Մասնագետը պարզաբանումներ է ներկայացնում

Ապրիլի 27, 2022
Հանրապետություն
Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա
28
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դատելով վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքներից՝ հարց է ծագում, թե տնտեսական մեր այս վիճակում ինչի՞ հաշվին է արժեւորվում դրամը։ Օրինակ՝ դոլարի անկումը դրամի նկատմամբ ինչի՞ հետեւանք է, դրամի արժեւորման նախադրյալներ կայի՞ն, թե՞ արհեստական միջամտության երեւույթի հետ գործ ունենք։

«Փաստացի կարող եմ ասել, որ դրամի նման արժեւորման համար մի քանի գործոններ կան»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը։

Որո՞նք են այդ գործոնները։ Ըստ մասնագետի՝ առաջինը ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, ինչն այլ հավասար պայմաններում, բացի գնաճը զսպելուց, հանգեցնում է ազգային արժույթի արժեւորմանը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ կենտրոնական բանկը, նախորդ  տարվանից սկսած, աստիճանաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը, եւ այն այժմ կազմում է 9.25 տոկոս:

Երկրորդ գործոնը, ըստ նրա, Հայաստան ժամանած ոչ ռեզիդենտների մեծ հոսքն է, մոտավոր գնահատմամբ 249 հազար մարդ, հիմնականում Ռուսաստանից, որոնց կողմից բերված արտարժույթի վաճառքն անխուսափելիորեն հանգեցնելու էր դրամի պահանջարկի  մեծացմանը եւ, ըստ այդմ, վերջինիս արժեւորմանը:

Երրորդ գործոնը ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթների կիրառման աստիճանական ընդլայնմանն է առնչվում, ինչը ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի որոշակի անկում է առաջացրել նաեւ Հայաստանում: Մասնավորապես՝ էներգակիրների դիմաց նախկինում դոլարով վճարման փոխարեն ներկայումս կվճարվի ռուսական ռուբլիով, իսկ հետագայում, երբ գնագոյացման մեխանիզմները  ներդաշնակեցվեն ու կանոնակարգվեն, արդեն ազգային արժույթով: «Անկախ ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ ՌԴ հանդեպ պատժամիջոցների սահմանումից, ԵԱՏՄ շրջանակներում, ըստ նախատեսված ռազմավարության, աստիճանաբար անցում էր կատարվելու ազգային արժույթների կիրառմանը, ինչը բնական է տնտեսական ինտեգրման նման պայմաններում: Ներկայումս ԵԱՏՄ տարածքում հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով»,-ասաց Կարեն Սարգսյանը (ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշռի մասին «ՀՀ»-ն խոսել է, ուստի հիմա չենք ծավալվի,-Ա. Մ.)։

Նա միաժամանակ հավելեց, որ, ճիշտ է, այս պահին ռուսական ռուբլին գերակշիռ մասնաբաժին ունի փոխադարձ առեւտրում, ինչը բնական է, բայց  աստիճանաբար մյուս երկրների արժույթների տեսակարար կշիռն էլ կմեծանա: Այդ նպատակով պետք է մշակվեն գնագոյացման միասնական մեխանիզմներ՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելի հեշտացնելու համար. «Հայաստանի համար սա, բնականաբար, դրական ազդեցություն կունենա, քանի որ մինչ այժմ հիմնական ապրանքների՝ այդ թվում բնական գազի դիմաց վճարումներն իրականացվել են դոլարով։ Այժմ հնարավոր կլինի այդ հաշվարկներում կիրառել մեր տնտեսություն մուտք եղած ռուսական ռուբլին, իսկ այնուհետ նաեւ մեր ազգային վճարամիջոցով հաշվարկներն իրականացնել։ Հետեւանքը տնտեսությունում դրական միտումների ձեւավորումը կլինի»։

Չորրորդ գործոնը. ռուսական ռուբլու արժեւորումը նույնպես նպաստել է դրամի արժեւորմանը, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի թե տնտեսությունները եւ թե ֆինանսական համակարգերը խիստ փոխկապակցված են միմյանց, եւ ռուսական տնտեսությունում ցանկացած միտում, ինչպես դրական, այնպես էլ բացասական, ազդում է մեր  երկրի տնտեսության վրա: Իսկ այժմ, ինչպես արդեն արձանագրել ենք, Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության կոշտացման եւ սահմանափակող միջոցառումների արդյունքում ռուսական ռուբլին բավական արժեւորվել է եւ հասել է մինչպատերազմյան մակարդակին: Ինչպես ականատես եղանք վերջին երկու ամիսներին, արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ արժեզրկվեց համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի բանկը անմիջապես իրավիճակը կայունացնելու նպատակով դիմեց դրամավարկային քաղաքականության մեկ այլ գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը  մինչեւ տարեկան 20 տոկոս: «Հետո ՌԴ ֆիննախի եւ Ռուսաստանի բանկի առաջարկների հիման վրա այլ որոշումներ էլ կայացվեցին, որոնք նպաստեցին ռուսական արժույթի արժեւորմանը։ Հիմա սահմանափակումների մի մասն արդեն իսկ մասամբ հանվել է կամ ավելի բարելավվել: Մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է մինչեւ 17 տոկոս, արտարժույթի վաճառքի արգելքը հանվել է  ապրիլի 18-ից»,-նշեց Կ. Սարգսյանը:

«Նշյալ՝ տնտեսությունների ու ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը հասկանալի է, մյուս գործոնները՝ նույնպես, դատելով Ձեր խոսքից՝ բացառում եք արհեստական միջամտության երեւույթը». «ՀՀ»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը համառոտեց. «Այդ գործոններն օբյեկտիվորեն են հանգեցրել դրամի արժեւորմանը, եւ դրանք չենք կարող համարել արհեստական կամ սուբյեկտիվ, քանի որ այդ գործոններից յուրաքանչյուրի հիմքում այլ առաջնային նպատակներ ու խնդիրներ են առկա, իսկ դրամի արժեւորումն ընդամենն ածանցվում է դրանցից»:

Քանի որ դոլարն արժութային պաշարների կարեւոր բաղադրիչ է, հարց է ծագում՝ ինչպես դոլարի անկումը կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա։ «Առհասարակ՝ դրամի արժեւորումը բարենպաստ է անդրադառնում ներմուծման եւ բացասաբար՝ արտահանման վրա այլ հավասար պայմաններում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ազգային արժույթի արժեւորման պարագայում արտահանվող ապրանքի գինը բարձրանում է արտաքին այն երկրի շուկայում, որի արժույթի հանդեպ դրամն արժեւորվել է: Դատելով մեր արտահանման կառուցվածքից, որում գերակշիռ մաս է կազմում ռուսական շուկան, պետք է նշեմ, որ հաշվի առնելով նաեւ այն, որ ռուսական ռուբլին եւս արժեւորվում է, ապա սա գրեթե չեզոք ազդեցություն կունենա արտահանման այս մասով: Մյուս երկրների մասով, բնականաբար, կունենանք խնդիրներ, օրինակ՝ ԵՄ շուկայում, որտեղ, ինչպես գիտեք, այս տարվանից չէր գործելու նաեւ GSP+ առեւտրի արտոնյալ ռեժիմը, որն արդեն իսկ բացասաբար էր անդրադառնալու հայկական ապրանքների մրցունակության վրա, քանի որ դրանք ավելի թանկանալու էին մաքսատուրքերի վճարման հաշվին, որոնցից նախկինում ազատված էին, կամ դրանք մասնակի էին գործում: Դրամի արժեւորման պարագայում  գնանշումներն ավելի կբարձրանան, ինչն այլ հավասար պայմաններում կնվազեցնի դրանց մրցունակությունը»,-ամփոփեց մասնագետը:

Թեգեր: դոլլարդրամֆինանսներ
Կիսվել11Tweet7Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը

Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը

Առնո Մկրտչյանի մասին

Առնո Մկրտչյանի մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist