Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խորքային ծրագրերի անհրաժեշտություն կա

Որպեսզի հնարավորինս քիչ կախվածության մեջ ընկնենք

Ապրիլի 28, 2022
Հանրապետություն
Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«The Washington Post»-ը ապրիլի 21-ի մի հրապարակումում, որտեղ խոսվում էր սննդամթերքի խելագար գների չորս թաքնված պատճառների մասին, նշել էր, թե գներն այնպիսի տեմպերով են բարձրացել, որ ԱՄՆ-ն 1980-ականներից այս կողմ չէր տեսել։ Պարբերականը նշել էր, որ Ուկրաինայում պատերազմը ԱՄՆ-ում սննդամթերքի գների վրա էական ազդեցություն է թողնում՝ իբրեւ օրինակ մեջբերելով այդ շաբաթվա սկզբին Չիկագոյի բորսայում եգիպտացորենի ֆյուչերսների գինը՝ 1 բուշելի (38.6 կգ) դիմաց 8 դոլար. սա վերջին տասնամյակում ամենաբարձր գինն է։ Նյութում խոսվում է համալիր պատճառների մասին, օրինակ՝ գազի գնաճը սահմանափակելու հույսով բարձր էթանոլով բենզինի  վաճառքի թույլտվություն։ Նկատի ունենանք՝ եգիպտացորենն օգտագործվում է էթանոլի արտադրության համար, նաեւ անասնակերի կարեւորագույն բաղադրիչ է:

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով «Bloomberg»-ին, նշում են, թե եգիպտացորենն այսքան չէր թանկացել նույնիսկ 2012 թ. սեպտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ միջին արեւմտյան մասերում երաշտի պատճառով բերքը ոչնչացել էր։ Ուկրաինայում էլ եգիպտացորենի հաջորդ բերքի ծավալը նախորդ տարվա համեմատ կարող է նվազել գրեթե 40 տոկոսով։ Ապրիլին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) կանխատեսել էր աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի անկում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ։ Աշխարհաքաղաքական ճգնաժամը սրել է պարենային առանց այն էլ բարդ իրավիճակը, որը կարող է մի շարք երկրների սովի առաջ կանգնեցնել։

Հուսադրող չեն նաեւ Համաշխարհային բանկի կանխատեսումները։ Միջազգային այս կառույցն ընթացիկ տարվա համաշխարհային աճի կանխատեսումը 4.1-ից արդեն նվազեցրել է 3.2 տոկոսի։

Գերմանացի փորձագետները չեն խուսափում նշել, որ համաշխարհային ամենամեծ ճգնաժամը դեռ առջեւում է, երբ ագարակատերերը կզրկվեն պարարտանյութերի ու սերմացուների անխափան մատակարարումներից։ «Compact» պարբերականը խոսում է այն մասին, որ այդ ճգնաժամը հենց 2023 թ. է սպասվում, որ այն միլիոնավոր մարդկանց սովի կմատնի։

Այս ամենին մեկ պատճառ է վերագրվում՝ ռուս-ուկրաինական ճգնաժամը, ռուսական կողմի հանդեպ պատժամիջոցները, ռուսական կողմից դրվող արտահանման սահմանափակումները։ Եվ հայտնի չէ, թե այս ամենը դեռ ինչքան կտեւի, ինչ զարգացումներով ու սրացումներով։ Ահա այս համապատկերում է, որ «ՀՀ»-ն պարբերաբար խոսում է մեր պարենային ապահովության ռիսկերի եւ այդ ռիսկերը կանխարգելելու հնարավոր ուղիների մասին։

Ռուսաստանը մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի եւ շաքարավազի արտահանման վրա արգելք է դրել։ Այո, այդ արգելքը Հայաստանին չվերաբերեց, սակայն սահմանափակումով. այսինքն՝ մենք ստանում ենք մեզ հասանելի չափաքանակով եւ՝ ոչ ավելի, որպեսզի վերաարտահանում չանենք։ Բայց մենք չգիտենք, թե ճգնաժամն ինչքան կտեւի, եւ վաղը ռուսական կողմն ինչ որոշումներ կընդունի՝ իր իսկ պարենային անվտանգության ու ապահովության շահերից ելնելով։ Այո, ցորենի ներկրման համար կան նաեւ այլ ուղիներ, օրինակ՝ ղազախականը, բայց այս մասով էլ ծավալումների մասին վստահաբար խոսել չենք կարող (չմոռանանք քաղաքական գործոնը. Ղազախստանը համաթուրքական դաշինքի 6 երկրներից մեկն է)։

Ինչեւէ, հետագայի մասին մտածելիս պետք է ոչ թե խուճապահար լինել, այլ հստակ քայլեր ձեռնարկել։ Եվ խոսքը միայն հացահատիկի մասին չէ, այլ, ընդհանրապես, պարենի սպասվող պակասուրդի։ Կա այդ ռիսկը, բայցեւ կան այդ ռիսկը նվազեցնելու հստակ ուղիները։ Օրինակ՝ չմշակվող հողերը շրջանառության մեջ դնելը։ Այստեղ էլ այլ հարց կա. միայն ասելով հողը չի մշակվում։ Իրավիճակը սա է. գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են, զանգել եմ Վեդիի, Մարտունու, Եղեգնաձորի բարեկամներիս. խնդիրը նույնն է՝ սերմացուի, պարարտանյութի պակաս, դիզվառելիքի թանկություն, ոռոգման ջրի մատակարարման խափանումներ, ուշացումներ։  Եթե այս հարցերը չեն լուծվում, գյուղացին մեծագույն ցանկության դեպքում էլ անգամ  չմշակվող հողը չի մշակի։

Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հստակեցնենք. այնպես չէ, որ մենք գյուղոլորտում անսահմանափակ հնարավորություններ ունենք, բայց անհերքելի է եւ այն, որ ունենք լայնածավալ հնարավորություններ, մեծ ներուժ, որը չենք գործածում:  Գյուղոլորտի մասնագետները ճշգրտում են. ամբողջովին ինքնաբավության մասին խոսել չենք կարող, բայց այդ ինքնաբավության մակարդակը շատ մթերքների մասով միանշանակ բարձրացնել կարող ենք՝ պարենային ճգնաժամերի ընթացքում հնարավորինս քիչ կախվածության մեջ ընկնելու նպատակով։

Առհասարակ, մեր երկրի պարենային ապահովությունն ավելացնելու համար ռազմավարական իրատեսական ծրագիր է պետք։ Դրա համար մասնագետներին է անհրաժեշտ մեկտեղել՝ խորքային՝  հեռանկարային ու երկարաժամկետ եւ ընթացիկ՝ կարճաժամկետ խնդիրներին լուծում տալու համար։ Այս դեպքում արդյունքը շատ արագ տեսանելի կլինի։

Թեգեր: ապրանքԵԱՏՄՏնտեսություն
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են

«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են

Ասորի ժողովուրդը` թուրքական իշխանությունների թիրախում

Ասորի ժողովուրդը` թուրքական իշխանությունների թիրախում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist