Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու չնվազեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մայիսի 4, 2022
Հանրապետություն
Ինչու չնվազեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի բանկը ապրիլին երկու անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Երեկ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը նիստում  որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25 տոկոս: Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ ԿԲ-ի՝ տոկոսադրույքը չնվազեցնելու քայլը։ Եվ թե ինչու Ռուսաստանի բանկը կարողացավ մեկ ամսում երկու անգամ նվազեցնել տոկոսադրույքը։

Բանն այն է, որ Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության կոշտացման եւ սահմանափակող միջոցառումների արդյունքում ռուսական ռուբլին արժեւորման միտումներ է ցուցաբերում վերջին շրջանում՝ այս տարվա մարտին արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների արդյունքում առաջատար արժույթների նկատմամբ զգալի արժեզրկումից հետո։ Ռուսաստանի բանկը ռուբլու փոխարժեքի ավելի խոր անկումը կանխելու նպատակով, ի թիվս այլ միջոցառումների, դիմեց նաեւ դրամավարկային քաղաքականության ամենաազդեցիկ գործիքներից մեկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ 2022 թ. փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչեւ տարեկան 20 տոկոս: Բանկը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ ՌԴ տնտեսության արտաքին պայմանները կտրուկ փոխվել են, եւ բազային տոկոսադրույքի բարձրացումը հնարավորություն կտա ապահովել ավանդների տոկոսադրույքների բարձրացում այն մակարդակով, որն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու աճող արժեզրկման եւ գնաճային ռիսկերը։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելու է՝ հիմնվելով արտաքին ու ներքին պայմանների ռիսկերի գնահատման եւ դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքի վրա։ «Եվ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ռուսական ռուբլու կայունացման միտումները՝ Ռուսաստանի բանկը նախ այս տարվա ապրիլի 11-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց մինչեւ 17 տոկոս, իսկ արդեն ապրիլի 29-ին՝ կրկին նվազեցրեց այն մինչեւ 14 տոկոս»,- ասաց մասնագետը։

Նա հավելեց, թե արտաքին պայմանները դեռեւս մնում են բարդ եւ զգալիորեն սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Բայց միաժամանակ գնային եւ ֆինանսական կայունության համար ռիսկերը դադարել են աճել ներկա պահին, եւ այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին շաբաթների տվյալների վերլուծությունը վկայում է գնաճի ընթացիկ տեմպերի նվազման մասին՝ ռուբլու արժեւորման եւ սպառողական պահանջարկի կրճատման հաշվին։

Կարեն Սարգսյանը հորդորեց ուշադրություն դարձնել բանկի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ գնաճի հետագա շարժընթացի վրա ազդող կարեւոր գործոններ կլինեն ներմուծման փոխարինման տեմպերը, ինչպես նաեւ պատրաստի արտադրանքի, հումքի եւ կոմպլեկտավորող դետալների ներմուծման վերականգնման արագությունն ու մասշտաբները։ Ռուսաստանի բանկի  որդեգրած դրամավարկային քաղաքականությունը հաշվի է առնելու ռուսական տնտեսության կառուցվածքային վերափոխումը եւ գնաճը միջնաժամկետ հատվածում նպատակային միջակայք վերադարձնելը։ Բանկը հետագա որոշումները կայացնելու է՝ ելնելով նախանշված նպատակային ցուցանիշի հանդեպ գնաճի սպասվող եւ ընթացիկ տեմպերից, տնտեսության վերակառուցման ընթացքից, ինչպեսեւ արտաքին ու ներքին ռիսկերի գնահատականներից, դրանց հանդեպ ֆինանսական շուկայի ունեցած արձագանքից։

Հիմա գանք Հայաստանին։ Վերոնշյալը մեզ որոշակիորեն թույլ կտա հասկանալ մեր՝ չնվազեցված տոկոսադրույքի հանգամանքները։ Կ. Սարգսյանն այն կարծիքին է, որ «ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս, ներկա պահին հարաբերականորեն շատ բարձր չէ՝ հաշվի առնելով արտաքին եւ ներքին միջավայրում առկա գնաճային բարձր ռիսկերը։ Ուստի ներկա պահին վերջինիս նվազեցման համար դեռեւս առկա չեն օբյեկտիվ հիմքեր, ինչը չի բացառում դրա իրականացումը հետագայում»։

Համեմատության համար մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ներկա պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 11, Մոլդովայում՝ 12, Թուքիայում՝ 14 տոկոս։ Հետքովիդյան ժամանակահատվածում աշխարհում աստիճանաբար անցում էր կատարվում բարձր տոկոսադրույքների դրամավարկային քաղաքականության՝ պայմանավորված բարձր գնաճի տեմպերը զսպելու եւ համավարակի ազդեցությունների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ ներարկված հսկայածավալ դրամական զանգվածի ստերիլիզացման անհրաժեշտությամբ, իսկ 2022 թ. փետրվարի 24-ից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտությունը միայն արագացրեց այս գործընթացը։

Թեգեր: բանկԿենտրոնական բանկՌուսաստանֆինանսներ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը խիստ շտապում է

Էրդողանը խիստ շտապում է

ՌԴ-ի լիարժեք շրջափակումը ձախողվում է

ՌԴ-ի լիարժեք շրջափակումը ձախողվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist