Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տնտեսության դիմադրողունակության աստիճանը բարձրացնելն օրախնդիր է

Մայիսի 6, 2022
Հանրապետություն
Տնտեսության դիմադրողունակության աստիճանը բարձրացնելն օրախնդիր է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (այս տարվա ապրիլը նախորդ ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3 տոկոս: 2022 թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9 տոկոս։

Պարենային նվազագույն զամբյուղը շարքային սպառողի համար գնալով թեթեւանում է, որովհետեւ օրեցօր ավելի ու ավելի է թանկանում։ Մեկ տարվա կտրվածքով (2022 թ. ապրիլը 2021 թ. ապրիլի համեմատ) հացի, ալյուրի եւ մակարոնեղենի գներն աճել են համապատասխանաբար 14.1, 14.3 եւ 26.5 տոկոսով, իսկ այս մարտի համեմատ՝ 1.7, 2.9 եւ 7.3 տոկոսով: Հաճարը, բրինձը, ոսպն ու հնդկացորենն էլ են թանկացել՝ համապատասխանաբար 19.8, 17.7, 34.3 եւ 46.3 տոկոսով (ապրիլը՝ ապրիլի համեմատ)։ Այս տարվա մարտի համեմատ նույն ապրանքների գնաճի թվերը հետեւյալն են՝  3.1, 2.7, 7.4 եւ 8.9 տոկոս:

Տնտեսագետները գնաճային այս ճնշումները «շատ մեծ» են համարում, նույնիսկ կանխատեսվածից բարձր։ Չեն հերքում, որ գնաճին նպաստող արտաքին բազմաթիվ գործոններ կան։ Օրերս ԿԲ նախագահը հրավիրած մամլո ասուլիսում խոսել էր այդպիսի մի պատճառի մասին՝ ռուս-ուկրաինական հակամարտության, որը շարունակվում է, եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները, ինչն էլ բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: «Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,- նշել էր նա։

Գնաճի այլ պատճառներ էլ կան. օրինակ՝ վառելիքահումքային շուկաներում անբարենպաստ զարգացումները։ Կամ՝ արտաքին շուկաներում պարենի գները՝ պայմանավորված եւ՛ ռուս-ուկրաինական հակամարտությամբ, եւ՛ ռուսական կողմի դեմ կիրառվող ամենատարբեր պատժամիջոցներով եւ՛ ռուսական կողմից դրվող պարենի արտահանման արգելքով ու սահմանափակումներով։ Մեկ այլ պատճառ է ներմուծվող ապրանքի բեռնափոխադրումների ծախսերի աճը։ Քանի որ մենք ներկրող երկիր ենք, արտաքին շուկաներում գնաճն ինքնաբերաբար եւ ուղղակիորեն մեզ վրա է անդրադառնում։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Բնականաբար՝ գնաճային ռիսկերը՝ նույնպես։

Բայց սա արձանագրել ու սպասել մինչեւ արտաքին ազդակները հօգուտ մեզ կլինեն, մեղմ ասած, ճիշտ չէ։ Պետք է փորձենք ինքներս մեր ոտքի կանգնելու հարցը լուծել։ Դրա համար նախաքայլը տնտեսության վերականգնումն է։ Արա՛գ վերականգնումը։ Քայլերը կան, մասնագետները նշում են։ Եվ ամենակարեւոր քայլերը, որոնց կարեւորության մասին խոսում են, առաջին հերթին տնտեսության որակի ու մոդելի փոփոխությունն է, երբ զարգացման ուղիներ ինքներս կմտածենք ու առաջարկի մոդելով հանդես կգանք։ Մյուսը իրական շահույթներին հետեւող եկամտային քաղաքականությունն է։ Պետք է մասնագիտորեն հստակ հաշվարկված ծրագրեր իրականացնենք այն ոլորտներում, որտեղ ներուժ կա։ Գյուղատնտեսությանը պետք է իրակա՛ն աջակցություն ցուցաբերենք՝  ձեռնտու վարկավորումից սկսած մինչեւ տեխնիկական ու տեխնոլոգիական օժանդակություն։ Միայն այսպես կկարողանանք բարձրացնել մեր տնտեսության դիմադրողունակության մակարդակը թե՛ արտաքին շոկերի ու թե՛ ազդեցությունների նկատմամբ։

Թեգեր: վիճակագրությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Նպաստել վերադարձի՞ն, թե՞ ինտեգրել

Նպաստել վերադարձի՞ն, թե՞ ինտեգրել

«Հրեական ինքնաատելության» բացահայտումը

«Հրեական ինքնաատելության» բացահայտումը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist