Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Մայիսի 11, 2022
Հանրապետություն
Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
198
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհը գազին այլընտրանքներ է փնտրում։ Ավելի ստույգ՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի համապատկերում Եվրոպան ռուսական գազին այլընտրանք է փնտրում։ Այնպես չէ, որ այդ այլընտրանքը չկա։ Այն կա, կենսագազն է՝ օրգանական տարբեր թափոնների քայքայումից արտադրվող, տեղային խնդիրներ լուծում է։ Խոսքը ծավալայի՛ն հարցին է վերաբերում։ Իսկ այս ծավալայինի հարցն աշխարհում մշտապես եղել է, որովհետեւ դրան դեմ է, այսպես ասած, «բենզինի համերաշխությունը»։ Բայց իրավիճակը թելադրում է իր պայմանները։ Օրինակ՝ «Independent»-ը գրում է, որ Ֆրանսիան մինչեւ 2030 թ. ներկրվող ռուսական գազի բաժինը կփոխարինի բիոմեթանով, որ ստացվում է գյուղատնտեսական թափոններից։

Թեեւ այստեղ էլ այլ խնդիր է ծագում. միայն թափոնները բավարար չեն լինի ծավալ ապահովելու համար, ինչպես միշտ կլուծեն որոշակի գործարանների, արտադրությունների խնդիրներ։ Իսկ ծավալ ապահովելու ժամանակ պարզապես չկա, որովհետեւ աշխարհը պարենային անապահովության խնդրի առաջ է կանգնած, եւ առաջին հերթին պետք է մտածել հենց այս մասին։

Ընդհանրապես՝ կենսազանգվածի թեման Հայաստանին էլ անծանոթ չէ։ Ժամանակին այս մասով ուսումնասիրություններ ու նույնիսկ որոշ քայլեր են արվել։ Վերականգնվող էներգետիկայի ճյուղերից հաճախ ներկայացնում ենք հողմային եւ արեւային ներուժերի գործածման մեխանիզմներ, ոլորտներում ծրագրերը: Իսկ կենսազանգվածի գործածմանը քիչ ենք անդրադարձել, որովհետեւ մեր երկրում, որպես էներգիայի աղբյուր, կենսազանգվածի գործածումը դեռ չի տարածվել: 2000-ականներին, երբ թեման աշխուժացավ, մասնագետները պնդում էին, որ հնարավոր է 15 տարվա ընթացքում կենսագազային կայանքներ կառուցել, որոնց մեթանի ընդհանուր օրական արտադրությունը կհասնի 100 հազ. խմ-ի:

Մասնագետները նաեւ բացատրում էին, որ կենսազանգվածն էներգիայի ունիվերսալ աղբյուր է: Կենսազանգվածի էներգիայի աղբյուր են օրգանական նյութերը՝ ներառյալ ծառերը, անտառանյութի եւ փայտանյութի վերամշակման թափոնները, տաշեղը, գյուղմթերքների վերամշակման թափոնները, խոտի կտրտվածքները, տերեւները, գոմաղբը, կեղտաջրերը եւ քաղաքային պինդ թափոնները: Չնայած կենսազանգվածի էներգիայի աղբյուրները մեր երկրում, ընդհանուր առմամբ, սահմանափակ են, այնուամենայնիվ, մեծ գյուղացիական տնտեսություններից եւ քաղաքային պինդ թափոնների տեղակայման վայրերից մեթանի կորզումը կարող է խթանել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը:

Մեր երկրի բուսածածկույթը եւ գյուղատնտեսական ոլորտը կենսազանգվածի որոշակի ներուժ պարունակում են: Այն կարող է օգտագործվել որպես վառելիք՝ կենսազանգվածի այրման կամ գազաֆիկացման, ինչպես նաեւ մեթանի ստացման համար: Անտառի խնամքից գոյացող մնացորդները, ինչպես անտառի նոսրացումներից, անտառահատումից եւ փայտամշակումից թափոնները կարող են օգտագործվել որպես վառելիք՝ էներգիայի արտադրության համար: Գյուղատնտեսությունը կարող է ապահովել թափոնների լայն տեսականի, ներառյալ բերքի մնացուկները եւ կենդանական թափոնները:

Դեռ տարիներ առաջ, երբ ներկայացվեցին Հայաստանում կենսազանգվածի պաշարների վերաբերյալ տվյալները, նշվեց, թե եթե կենսազանգվածի պաշարի տեսակն անտառն ընդունենք, ապա ամբողջ արտադրությունը կարող է կազմել 24 տոկոս: Թփուտների ու մարգագետինների մասով համապատասխան ցուցանիշը 55 տոկոս է, ճահճուտներինն ու ջրամբարներինը՝ 15 տոկոս: Բայց Հայաստանում կենսազանգվածը չի օգտագործվում որպես ժամանակակից էներգետիկական պաշար: Ի դեպ,  առանձին օրինակներ եղել են: Օրինակ՝ 90-ականների կեսերին փորձեր արվեցին միջին չափի կենսագազի կայանքներ կառուցելու համար՝ հիմնականում ցուցադրական նպատակով: Մեթանի կորզման հետաքրքրությունը Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղացիական տնտեսությունների կողմից որոշակիորեն ուժեղացավ մասնավորեցումից հետո:

Կենսազանգվածի էներգիայի օգտագործման նկատմամբ հետաքրքրություն մեկ էլ ծնվեց այն ժամանակ, երբ ԱԺ-ն 2002 թ. դեկտեմբերի 26-ին Կիոտոյի արձանագրությունը վավերացրեց: Սրանով Հայաստանը բավարարեց, այսպես ասենք, մաքուր զարգացման մեխանիզմին մասնակցության հիմնական պահանջներից մեկը, որը կենսազանգվածի էներգիայի ծրագրերի իրականացման գրավչությունն ուժեղացնող ֆինանսական գործիք էր:

Կենսազանգվածի պաշարներ փայտանյութի եւ ծղոտի վրա հասկանալիորեն ուշադրությունը չկենտրոնացավ՝ պաշարի սահմանափակության պատճառով։ Բոլորովին այլ էր աղբի պարագայում, որի պաշարը սահմանափակ չէր (եւ չէ): Այդ ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում էր, որ կենսագազի ստացման ներուժը Հայաստանում տարեկան մոտ 135 մլն խմ է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը ՀԲ-ի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել էր «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի ու հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել էին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժն ու հեռանկարները: Մեր երկրում կենսաէթանոլի արտադրության ծրագիր էր նույնիսկ առաջարկվել ներդրողներին: Ծրագրի ընդհանուր ծավալները որոշելու նպատակով եթե որոշում կայացվեր Հայաստանում իրականացնել 5 տոկոս ծավալով կենսաէթանոլի պարտադիր խառնման ծրագիրը մինչեւ 2014 թ. եւ 10 տոկոս ծավալով մինչեւ 2020 թ., ապա կենսաէթանոլի ընդհանուր պահանջարկը Հայաստանում  կլիներ տարեկան 13 900 տոննա մինչեւ 2014 թ. եւ տարեկան 49 100 տոննա մինչեւ 2020 թ.: Ծրագրում տրված էին, թե որ հումքատեսակի եւ ծավալի դեպքում գործարանի հզորությունն ինչքան կլինի եւ ինչքան հողատարածք կպահանջվի: Օրինակ՝ եթե կենսաէթանոլի գործարանի հզորությունը տարեկան 14 հազ. տոննա է, եւ հումքատեսակը 175 հազ. տոննա գետնախնձոր, ապա 8750 հա հողատարածք կպահանջվի: Կամ` տարեկան 17.500 տոննա հզորության պարագայում կպահանջվի 78.300 տոննա հացահատիկային բույսերի ծղոտ եւ 15.300 հա հողատարածք:

Ի դեպ, աշխատանքային խումբը դիտարկել էր 20 հումքատեսակներ, որոնցից խմորման տեխնոլոգիայով կենսաէթանոլի արտադրության համար ընտրվել էին 4-ը (գետնախնձոր, եղերդ, քաղցր սորգո, եգիպտացորեն (անասնակեր)՝ մոտ եւ միջնաժամկետ հեռանկարում, եւ երկու բուսատեսակ (հացահատիկային բույսերի ծղոտ եւ արագաճ հիբրիդ ծառեր): Այդ 20 հումքատեսակներն էին շաքարի ճակնդեղը, վաղահաս անասնակեր եգիպտացորենը, շաքարեղեգը, ցորենը, աշորան, գարին, վարսակը, գետնախնձորը, (եղերդը) ճարճատուկը, քաղցր սորգոն, պանրագործության թափոնները, գինեգործության թափոնները, մրգերի փչացած ավելցուկը, հիբրիդ բարդիները, ուռենիները:

Մանրամասն ուսումնասիրվել էր նաեւ, թե որ հումքատեսակն է մերժված, որը` ընդունված կենսաէթանոլի համար: Օրինակ՝ շաքարի ճակնդեղը մերժվել էր։ Մասնագետները պատճառաբանել էին, որ, ճիշտ է, Հայաստանում լավ է աճում, բայց մեծ քանակությամբ չի աճում եւ կարող է օգտագործվել շաքարի արտադրության համար: Ցորենի, աշորայի, գարու եւ վարսակի մասը նույնպես մերժվել էր, որովհետեւ դրանք կնվազեցնեին որպես մթերք սպառվող հացահատիկը (այն մտավախությունը, ինչ այսօր Եվրոպայում է՝ պարենի անհուսալի ապագայի եւ գնաճի ֆոնին,- Ա. Մ.)։ Ուշագրավ է, որ որպես հումք մերժվել էր նաեւ կարտոֆիլը, թեեւ այդ տարիներին Հայաստանում նույնիսկ կարտոֆիլի ավելցուկ կար։ Իսկ մերժման պատճառն այն էր, որ Հայաստանում կարտոֆիլն անհրաժեշտ բուսատեսակ է, հետեւաբար այն ռիսկի ենթարկելն անթուլատրելի էր։ Իբրեւ հումք մերժվեցին նաեւ անտառային ծառերը։

Ընդունելի տարբերակ համարվեց գետնախնձորը։ Այն աճում է երկրի տարբեր շրջաններում, բայց չէր դիտարկվում որպես առաջնային մթերք կամ անասնակեր: Քաղցր սորգոն էլ էր ընդունված, նաեւ՝ հիբրիդ բարդիները։ Հիբրիդ ծառերը կարող են աճեցվել աղուտ հողերում, ինչը ժամանակի ընթացքում կբարելավի հողը այլ նպատակներով օգտագործելու համար էլ: Մի խոսքով՝ 5-10 տարիների կտրվածքով գնահատումներ էին արվել, խոսվել համաշխարհային արտադրությունից, հաջողված փորձերից, դրական ու բացասական կողմերից:

Հիմա այս ամենի մասին մեզ մոտ չի խոսվում, վերականգնվող էներգետիկայում այն չի էլ դիտարկվում։ Բայց անտեսել մի հատված, որտեղ ներուժ կա, ճիշտ չէ։ Այո, գուցե պետք է ոչ թե թարմացնել, այլ լրիվ նորովի մոտենալ ոլորտին, դիտարկել աշխարհի ներկայիս փորձերը, զարգացումները։ Եվ գուցե մեր առջեւ բոլորովին այլ պատկեր բացվի։ 

Թեգեր: գազէլեկտրաէներգիաՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վերարժեւորվում են մայիսյան տոները

Վերարժեւորվում են մայիսյան տոները

Ջիվանու առածանին

Ջիվանու առածանին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist