Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մենք կարո՛ղ ենք վերականգնել մեր ռեսուրսները

Եթե տնտեսությանը լրջագույն քայլերով շարժ հաղորդենք

Մայիսի 14, 2022
Հանրապետություն
Երբ աճը կարող է համարվել լավ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
446
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մենք չենք կարող ունենալ ժամանակին ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն եւ կայուն պետություն, եթե չունենանք ուժեղ տնտեսություն։ Ավելին՝ առանց տնտեսության չենք կարող ունենալ նաեւ զարգացած կրթական, գիտական, առողջապահական եւ սոցիալական ոլորտներ։ Մեր գործարարներից մեկը, որ ե՛ւ արտադրությամբ, ե՛ւ արտահանմամբ է զբաղված, մի օր մեզ հետ զրույցում ասաց, թե տնտեսությունը գինու պես բան է, իսկ գինին լավ կամ վատ չի լինում, կամ՝ գինի է, կամ՝ ոչ, եւ, ըստ այդմ, տնտեսություն կամ ունենք, կամ՝ ոչ։

Նախորդ տարի Ադրբեջանի մի պաշտոնյա հարցազրույցներից մեկում հպարտացել էր, թե իրենց երկրի ղեկավարն «առանձնահատուկ վերաբերմունք» ունի այն հարցում, որ «Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական եւ քաղաքական ռեսուրսները»։ «Minval.az»-ը այդ ժամանակ տվյալներ էր հաղորդել, ըստ որի՝ Թուրքիայից պաշտպանական եւ ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը հունվար-ապրիլին (2021 թ.) կազմել էր մոտ 1 մլրդ դոլար: Այդ ժամանակահատվածում էլ Ադրբեջանը 117.315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք էր ներկրել Թուրքիայից: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 8.795 մլն դոլար էր: Հայ տնտեսագետները համոզված են՝ մենք կկարողանանք վերականգնել մեր ռեսուրսները, եթե տնտեսությանն արմատական եւ լրջագույն քայլերով շարժ հաղորդենք։

Կարող է հարց ծագել՝ այդ շարժը կարո՞ղ ենք հաղորդել արտաքին պարտքի այս պայմաններում։ Իհարկե՛ կարող ենք։ Փորձենք մասնագիտական տերմինաբանությամբ չբացատրել։ Քաղաքացին բանկից պարտք է վերցնում՝ այլ պարտք մարելու նպատակով՝ հասկանալի պատճառներով՝ տնտեսական այսօրվա վիճակի թելադրանքով։ Բայց ինչպես մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, պետությունը չպետք է առաջնորդվի «պարտքով պարտք» գործելաոճով. «Փոխարենը պետք է կապիտալ ծախսեր անի, հավելյալ արժեք ստեղծի»։ Ավելի պարզ՝ «ընդհանրապես եթե պետությունները պարտքը վերցնում են տնտեսությունների ներարկման համար, ռիսկերը հնարավորինս քիչ են, քանզի նույն այդ տնտեսություններն աշխատեցնելով՝ կարող են պարտքը մարել։ Բայց երբ պարտքը վերցնում են ծախսելու համար, ռիսկերն ավելանում են, եւ իրավիճակը մտահոգիչ է դառնում»։ Նույն այդ իրավիճակը փոխելու հստակ ձեւ կա՝ համակարգված քայլերը, որպեսզի ներգրավված միջոցներն ուղղակիորեն ներարկվեն տնտեսության մեջ, ոչ թե ծախսվեն։ Այս կերպ կկարողանանք պարտքը վերադարձնել տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին։

Կապիտալ ծախսերի տարբեր ուղղություններ կարող են լինել։ Մենք պետք է հասկանանք այն շղթան, որը մեզ կարող է ամուր ոտքերի վրա կանգնեցնել։ Այդ շղթայի օղակներից մեկը միջազգային ենթակառուցվածքներին Հայաստանի ներգրավվածությունն է։ Շեշտենք՝ Հայաստանին ձեռնտու՛ միջազգային ենթակառուցվածքներին։ Այս տարեսկզբից եւ հատկապես վերջին շրջանում ակտիվացել են Թեհրանից հնչող հայտարարությունները թե՛ տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիությանը, թե՛ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող։ Գաղտնիք չէ, որ սա ուղղակիորեն ԵԱՏՄ-ի ու Իրանի միջեւ  առետրի մասին (ազատ առեւտրի) փաստաթղթի մշակման տրամաբանության մեջ է տեղավորվում, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ-պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Այսինքն՝ գալիս ենք այն հարցին, որ սա պետք է կարեւորագույն լոգիստիկ հանգույց դառնա։ Սա էլ, իր հերթին, ենթադրում է Հյուսիս-Հարավ միջանցի գործարկումը՝ ընդ որում՝ ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ էներգետիկ միջանցքի մասին է խոսքը։ Մինչդեռ մեզ ամեն կերպ փորձում են ներքաշել Արեւելք-Արեւմուտք հանգույց, որտեղ Ադրբեջանն է ներառված։ Կապիտալ ծախսերի մեկ այլ ուղղություն է ջրային պաշարների կառավարումը։ Չմոռանանք՝ 21-րդ դարը նաեւ ջրային պատերազմների դարաշրջան է, եւ թշնամու՝ մեր հանդեպ հիդրոահաբեկչության փաստերը հայտնի են։

Ելնելով ներկայիս մարտահրավերներից, պետք է հասկանանք կարեւորագույնը՝ տնտեսությունն ու անվտանգությունը մեկ օղակում դիտարկելու հրամայականը։ Պատահական չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս տնտեսությունը ծառայեցնել ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը եւ անցում կատարել պլանային կառավարման։ Եվ որ միայն այս դեպքում կարող ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ապահովել Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։

Թվարկումը կարող ենք շարունակել, բայց տնտեսությանը թափ հաղորդելու նախաքայլերից պետք է սկսենք՝ օրինակ, ինչպես ասացինք, ռազմարդյունաբերությունը առաջատար ոլորտ դարձնելով։ Սա կօգնի մեզ ոչ միայն անվտանգության խնդիրները լուծել, այլեւ կապահովի տնտեսության դիվերսիֆիկացումն ու զարգացումը։ Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն հենց այս կետին՝ ինչպես տնտեսությունը ոչ միայն զարգացնել, այլեւ առաջանցիկ զարգացնել։ Մնացյալը կարճ ժամանակի հարց է։

Թեգեր: ԵԱՏՄՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հաղթող կողմ առայժմ չկա

Հաղթող կողմ առայժմ չկա

Անմահները պարտավորեցնում են

Անմահները պարտավորեցնում են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist