Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

Ինքնորոշման իրավունքը չպետք է զոհաբերվի շահերին

Մայիսի 18, 2022
Հանրապետություն
ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կանխատեսելի էր, որ ՀԱՊԿ մոսկովյան գագաթնաժողովի հիմնական ուղերձները պետք է վերաբերեին ուկրաինական ճգնաժամին, սակայն ստորագրված փաստաթղթերում եւ ընդունված միասնական հայտարարության մեջ հիմնական շեշտադրումները կարեւոր էին նաեւ արցախյան հիմնախնդրի լուծման, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի համար: Կարեւոր էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ՀԱՊԿ-ի համարժեք չարձագանքելու վերաբերյալ:

Գագաթնաժողովի արդյունքներով Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ անդամները «մտահոգված են միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների ընտրովի կիրառմամբ, միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերի անտեսմամբ, ինքնիշխան պետությունների օրինական շահերը հաշվի չառնելու ցանկությամբ, նրանց ներքին գործերին միջամտությամբ, միակողմանի պատժամիջոցների եւ սահմանափակումների կիրառմամբ»: Հայտարարության վերեւում շարադրված հատվածի առնվազն առաջին երեք կետերը լիարժեքորեն վերագրելի են Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանին առնչվող խնդիրներին:

Այսպես, եթե միջազգային իրավունքի նորմ ազգերի ինքնորոշման սկզբունքը շատ պետությունների կողմից ընդունվեց, եւ այն Միջազգային դատարանն էլ իրավազոր հռչակեց Կոսովոյի համար, ապա ինչու նույն սկզբունքը չի կարող եւ, ըստ էության, առաջ չի մղվում Արցախի ժողովրդի դեպքում: Միջազգային հանրությունը եւ առաջատար երկրները մինչ օրս չեն դատապարտել ինքնորոշման ձգտող արցախցիների դեմ թյուրքական պետությունների, նրանց դաշնակիցների եւ միջազգային ջիհադական ռազմական խմբավորումների իրականացրած ագրեսիան, երբ խախտվեց Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի հիմքում դրված ուժի չկիրառման սկզբունքը: Ակնհայտ է, որ թուրքական կողմը պատերազմի դիմեց, քանի որ չէր ուզում բանակցային ճանապարհով լուծել հարցը, որը ենթադրում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հիմնադրույթի անխուսափելի դիտարկում: Սակայն պատերազմով արցախյան հիմնահարցը լուծել հնարավոր չէր, եւ այն ոչ միայն չլուծվեց, այլ ավելի խորացվեց՝ ավելացնելով բռնագաղթածների թիվը եւ բռնազավթված տարածքների քանակը: Հայտարարության մեջ հենց այդ հիմնարար իրավունքի առաջնայնությունն է շեշտվում:

Ինչպես ուկրաինական ճգնաժամը, այնպես էլ արցախյան վերջին պատերազմը մինսկյան բանակցային ձեւաչափերի անտեսում էր: Ուկրաինան նախապատերազմյան փուլում գրեթե դադարեցրել էր Դոնբասի հարցով 2015 թ. փետրվարի 11-12-ը Մինսկում կայացած գագաթնաժողովում ստեղծված՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների «նորմանդական քառյակի» ձեւաչափին մասնակցելը, որի առաքելությունը Ուկրաինայի արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման շփման խմբի ձեւավորումը եւ գործընթացների իրականացումն էր:

Նույն կերպ Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարում էին, թե Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվելու օրից՝ 1992 թ. մարտի 24-ից գործուն միջոցներ ձեռք չի առել արցախյան հիմնախնդրի լուծման համար, այդ պատճառով էլ նրանք դա արեցին պատերազմի միջոցով: Արցախի դեմ ագրեսիայից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք չունի Արցախի խնդրի կարգավորման հարցում: Հետեւաբար, ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացվում են հակամարտությունների կարգավորման ստեղծված եւ ընդունված միջազգային բանակցային ձեւաչափերի գործունեության կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Ինքնիշխան պետությունների օրինական շահերը հաշվի չառնելու դրույթն էլ լիովին համապատասխանում է ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին: Չնայած Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ունեցած իր ելույթում արձանագրեց, որ ՀԱՊԿ-ն չի արձագանքել Հայաստանի դիմումին՝ ճգնաժամային իրավիճակները կանխելու մեխանիզմներն ակտիվացնելու հարցում, բայց մյուս կողմից պետք է նկատել, որ եվրոպական եւ միջազգային կառույցներն էլ համարժեք չարձագանքեցին ու չքննադատեցին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումների, դրանց հետեւանքով արձանագրված զինված բախումների եւ զոհերի դեպքերը՝ սահմանափակվելով կողմերին խաղաղություն պահպանելու շաբլոն հայտարարություններ հղելով:

Այսօրվա դրությամբ Հայաստանի անվտանգային համակարգի առանցքը ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորն է, եւ վերջինիս կայացումն ու կանոնադրային առաքելության իրականացման մեխանիզմների լիարժեք գործարկումը բխում են ՀՀ անվտանգության շահերից: Դրանից բացի, այդ կառույցի առաջատար պետության՝ ՌԴ-ի զինված ուժերն են կանգնած ՀՀ-ի սահմանին եւ Արցախի շփման գծի երկայնքով, հետեւաբար, Հայաստանի համար լուրջ անվտանգային սպառնալիքների դեպքում ՀՀ զինված ուժերի հետ նաեւ ՀԱՊԿ եւ ՌԴ զինված ուժերն են ներգրավվելու, իսկ վերջիններս նման իրավիճակում պարտավորված են արձագանքելու:

Վերոշարադրյալի համատեքստում ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը հավասարապես վերաբերում է ինչպես ուկրաինական ճգնաժամին, Բելառուսում եւ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, այնպես էլ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հետեւաբար, այդ խնդիրների լուծման  ձեւաչափերից մեկը եւ այս պահի դրությամբ հիմնականը ՀԱՊԿ-ն է:

Թեգեր: ԱդրբեջանԵԱՀԿԹուրքիաՀայաստանՀԱՊԿսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Թուրքական «գիշատիչները» խոցելի են

Թուրքական «գիշատիչները» խոցելի են

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist