Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուժի եւ զենքի լեզվով խոսելը տանում է… փակուղի

Հրադադարի խախտման մասին տարածվող ապատեղեկատվությունները վատ նախադրյալ են բանակցությունների մեկնարկի համար

Մայիսի 20, 2022
Հանրապետություն
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական սահմանին լարումը պահպանվում է, որի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է: Գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է հրապարակում սահմանին՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ, ինչին հաջորդում են հայկական կողմի հերքումները:

Ո՞րն է պաշտոնական Բաքվի նման գործելակերպի բուն նպատակը: Առաջին՝ Ադրբեջանը ձգտում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահել հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների հարցը՝ հատկապես ուկրաինական հակամարտության ֆոնին: Երկրորդ վարկածն այն է, որ նման քայլերով Ադրբեջանն ուզում է տպավորություն ստեղծել, թե ստիպում է հայկական կողմին արագացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ ռազմական սադրանքների միջոցով բանակցային գործընթացների մեկնարկը խթանելը, առավել եւս՝ բանակցություններ վարելը խելամիտ չեն: Ցանկացած բանակցության համար ուժի եւ զենքի լեզվով խոսելն ուղիղ ճանապարհ է դեպի… փակուղի:

Մյուս կողմից էլ Հայաստանը հայտարարել է, որ շահագրգռված է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի արագ մեկնարկի հարցում, որն անհրաժեշտ է նաեւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար: Վերոշարադրյալ հարցերում մեծ ակտիվություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակ  Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ ռուսական կողմը բարձր է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

«Մենք հետեւողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը եւ դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Ինչպես ամրագրված է Սոչիի գագաթնաժողովին հաջորդած՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձեւավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական թիմն արդեն ձեւավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Սակայն պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման վերաբերյալ մայիսի 16-ին եւ 17-ին նախատեսված հանդիպումը չկայացավ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կողմերը կշարունակեն այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկումները։ «Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- ասել է Միրզոյանը: Երեկ էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ադրբեջանը դեռեւս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների վերաբերյալ: Արմեն Գրիգորյանը եւս շեշտեց, որ հանդիպումը տեղի չի ունեցել հենց տեխնիկական պատճառներով:

Վերոնշյալ հայտարարությունների ենթատեքստերից կարելի է եզրակացնել, որ հենց ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել հանդիպմանը, ինչը հերքում է այն վարկածը, ըստ որի՝ ՀՀ սահմանին Ադրբեջանի կազմակերպած սադրանքները նպատակաուղղված են սահմանազատման հարցում հայկական կողմի գործողությունների արագացմանը: Համավարակի հետեւանքով սկսված գլոբալ տնտեսական եւ առողջապահական ճգնաժամի պայմաններում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը եւ երկրների միջեւ համագործակցության խթանումը ձեռնտու են բոլոր կողմերին: Այստեղ հիմնահարցը բանակցությունները չվիժեցնելու մեջ է: Իսկ դրա համար կողմերը պետք է հրաժարվեն առավելապաշտական դիրքերից հանդես գալու գայթակղությունից, ինչն էլ իր հերթին ենթադրում է բանակցությունների հիմքում բացառապես պատմաիրավական փաստաթղթերի եւ իրավանորմերի կիրառում:

Թեգեր: ԱդրբեջանՀՀ Պաշտպանության նախարարությունսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատերազմից հետո պայքարի նոր ճակատ է բացվել

Պատերազմից հետո պայքարի նոր ճակատ է բացվել

Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist