Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Տվյալ ոլորտում անհրաժեշտ զարգացում ապահովելու համար

Մայիսի 20, 2022
Հանրապետություն
Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը
24
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրի էներգետիկայի բնագավառի՝ մինչեւ 2040 թ. զարգացման ուղղությունները, հեռանկարները, դրական ու բացասական կողմերը քննարկելով՝ ընդհանրական չենք խոսել այն հարցից, թե պետությունն ինչ է նախատեսում պետական ընկերությունների կառավարման մասով։ Ընդհանրական ենք ասում, քանի որ պետական ընկերություններից, օրինակ, «Հայկական ատոմային էլեկտրակայանին» հաճախ ենք անդրադառնում։  

Այժմ էներգետիկայի բնագավառում գործունեություն են ծավալում ամբողջությամբ պետական մասնակցությամբ 5 ընկերություններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երեւանի ՋԷԿ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»,  «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» եւ «Հաշվարկային կենտրոն»  ՓԲԸ-ները։ Առաջին երկուսը, հայտնի է, էլեկտրաէներգիա են արտադրում, ԲԷՑ-երը էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ են մատուցում, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» էլեկտրաէներգետիկական համակարգին կարգավարական ծառայություններ է մատուցում, իսկ «Հաշվարկային կենտրոնը» էլեկտրաէներգետիկական համակարգին շուկայի օպերատորի ծառայություններ է մատուցում։ Էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունում նշվում է, որ այս 5 պետական ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջիկա չորս տարիների ընթացքում (փաստաթուղթը 2021-ին է ընդունվել) ընկերությունների գործունեությունը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտների պահանջներին (օրինակ՝ ԱԷԿ-ում սա մշտական ու շարունակական գործընթաց է,- Ա. Մ.)։ Միաժամանակ, ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է վերջիններիս սակագնային կարգավորման գործիքակազմի փոփոխությունը՝ տարեկան սակագնային կարգավորումից անցնելով բազմամյա ցիկլի՝ ներդնելով նաեւ խթանիչ կարգավորման միջոցներ։ Նման մոտեցում արդեն իսկ կիրառվում է ոլորտի մասնավոր ընկերությունների դեպքում եւ հնարավորություն է ընձեռում ընկերություններին իրենց գործունեության արդյունավետության բարձրացման շնորհիվ բարելավել ինչպես մատուցվող ծառայությունների որակը, այնպես էլ շահութաբերության մակարդակը։ «Բացի այդ, վերանայման կարիք ունի սակագնային կարգավորման նպատակով պետական ընկերությունների համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված շահույթի նորման, քանի որ դրա ներկայիս մակարդակի պարագայում, ի թիվս այլ սահմանափակումների, հնարավոր չէ մասնավոր ներդրումների, ներգրավումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավում է պետական երաշխիք տրամադրելու միջոցով» (ՏԿԵՆ-ի ձեւակերպումն է,- Ա. Մ.)։

Այս համատեքստում մինչեւ 2024 թ. կձեռնարկվեն հետեւյալ քայլերը (դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի). 1. պետական մասնակցությամբ ընկերությունների էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի համար կիրառվող շահույթի նորմի վերանայում՝ առանց պետական երաշխավորության առեւտրային կապիտալի ներգրավման նպատակով, 2. պետական մասնակցությամբ ընկերությունների շահագործման եւ պահպանման ծախսերի ֆիքսում եւ դրա տարեկան վերանայման մոտեցումների հաստատում առաջիկա 10 տարիների համար, 3. այնպիսի միջազգային ստանդարտների ներդնում, ինչպիսիք են՝  ISO 9001: 2015 Quality Management, ISO 37001 եւն։

Մի խոսքով՝ «տեղեկատվական տեխնոլոգիաներն ու դրանց ստեղծած նոր հնարավորությունները շարունակաբար վերափոխում են շուկաները՝ առաջարկելով տվյալների կառավարման վրա հենված ամբողջովին նոր բիզնես մոդելներ ու կենսակերպ, եւ էներգետիկան այդ տրանսֆորմացիայի մաս է կազմում ամբողջ աշխարհում։ Կայուն եւ խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը». սա ֆիքսել է ՏԿԵՆ-ը։ «ՀՀ»-ն էլ մշտապես ամրագրում է, որ էներգետիկայի ոլորտի զարգացման համար մենք չպետք է այն դիտարկենք միայն սպառման տեսակետից։ Էներգետիկ ոլորտը նախ քաղաքականություն է, եւ պատահական չի գործածվում «էներգետիկ դիվանագիտություն» եզրույթը։ Ապացույցներ՝ ինչքան ուզենք՝ էներգետիկայի պատմությունից սկսած՝ բոլոր փուլերում եւ ցայժմ։ Բայց հեռուն չգնանք՝ բերելով միայն ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ դրա հետեւանքով զարգացումների օրինակը։ Ուստի՝ հարկ է հասկանալ՝ այս առումով ի՞նչ ուղղությամբ ենք մե՛նք գնում։

Պետության տեսլականը սա է՝ մինչեւ 2040 թ. Հայաստանի էներգետիկ համակարգը լինելու է «տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարեւան երկրների էներգահամակարգերը եւ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց»։ Լավ է, բայց սրա համար անհրաժեշտ է զբաղվել հենց այն գործունեությամբ, ինչ նշեցինք՝ էներգետիկ դիվանագիտությամբ։ 44-օրյայից հետո տարածաշրջանում փոխվել է աշխարհաքաղաքական վիճակը, եւ միջազգային ենթակառուցվածքներին մաս դառնալը ավելի է բարդացել։ Օրինակ՝ Հյուսիս-Հարավ հանգույցում (տրանսպորտային եւ էներգետիկ) այդպես էլ չենք տեղավորվում՝ չնայած միջազգային հարթակներից եկող բազմաթիվ «մեսիջներին»։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս հանգույցի առանցքայի՛ն շահառու դառնալու համար (դրա հնարավոր պարագաներից խոսել ենք, ուստի այստեղ կանգ չենք առնի,- Ա. Մ.)։ Իսկ դրա համար էլ պետք է լսել մասնագետներին. նրանք բազմիցս են խոսել տարածաշրջանի էներգետիկ աշխարհաքաղաքականությունից՝ ներկայացնելով դրա հավանական ծավալումները։ Լինելով ԵԱՏՄ միակ անդամ-պետությունը, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի, Հայաստանը կարո՛ղ է եւ պե՛տք է լոգիստիկ կարեւոր հանգույց դառնա, ինչը նախեւառաջ հենց Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ միջանցքի գործարկում է ենթադրում: Հարկ է, որ մենք մեր երկրի էներգետիկ (եւ ոչ միայն) համակարգի զարգացումը այս համապատկերում դիտարկենք, որպեսզի կարողանանք ոչ միայն խոսել, այլեւ ունենալ զարգացում։

Թեգեր: էլեկտրաէներգիաՏնտեսություն
Կիսվել10Tweet6Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են

Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են

Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում

Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist