Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Շղթայական ճիշտ կառավարումը խնդիրների շղթայական լուծմանն էլ կհանգեցնի

Առատ տեղումներն էլ առայժմ չեն լցրել մեր ջրամբարները

Մայիսի 24, 2022
Հանրապետություն
Շղթայական ճիշտ կառավարումը խնդիրների շղթայական լուծմանն էլ կհանգեցնի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
296
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արհեստականորեն ստեղծված ջրածավալների՝ ջրամբարների նշանակությունը ընդհանրապես կարեւորում ենք ոռոգման, էներգետիկ, միկրոկլիմայական նպատակների առումով։ Խորհրդային տարիներին աշխույժ ջրամբարաշինություն սկսվեց՝ մակերեսային ջրերը հավաքելու եւ հետագայում տնտեսության կարիքների համար օգտագործելու նպատակով։ Հայաստանում այսօր 80-ից ավելի ջրամբար է հաշվվում։ Սակայն խորհրդային տարիներից չէ, որ ջրամաբարաշինությունը մեզ ծանոթ է։

Ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա տեղեկագրերը։ Ախուրյանի ջրամբարի տարողությունը 525 մլն խմ է, բայց այն լցված է 402 մլն խմ-ով (20.05.2022 թ.)։ Թեեւ եթե անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 246 մլն խմ էր։ Բայց համեմատության համար հաշվի առնենք նաեւ մեկ այլ պարագա՝ այս գարունը տեղումնառատ է։

Չնայած նույն՝ տեղումնառատության գործոնը չի ազդել այլ ջրամբարների վրա եւս ։ 105 մլն խմ տարողությամբ Արփիլիճ ջրամբարի լցվածության մակարդակը 60.7 մլն խմ է (20.05.2022 թ.)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 66.2 մլն խմ է։ Ինչպես տեսնում ենք՝ նախորդ տարի այս ջրամբարը ավելի լցված է եղել այդ օրվա դրությամբ, քան այս տարի։ 70 մլն խմ տարողությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը 57.3 մլն խմ է։ Նախորդ տարվա ցուցանիշը 61.7 մլն խմ է։ 24 մլն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 19.1 մլն խմ է։ Նախորդ տարվա ցուցանիշը 17.7 մլն խմ է։ Այսինքն՝ այսքան տեղումներից հետո ավելի է ընդամենը 1.4 մլն խմ-ով։

Այս տվյալները մի բան են հուշում՝ տեղումնառատությունը ամենեւին էլ երաշխիք չէ, որ ջրամբարների լցվածությունը կապահովվի։ Այլ կերպ՝ գործ ունենք դարձյալ ջրերի ոչ արդյունավետ կառավարման  եւ այս պարագայում՝ ջրամբարների տեխնիկական խնդրի հետ։

Ընդհանրապես ինչպե՞ս է գնահատվում ջրամբարների տեխնիկական վիճակը, ի՞նչն է դիտարկվում։ Ջրամբարում ֆիլտրացիոն երեւույթների մոնիտորինգ է արվում,  ջրամբարների ամրությունն է ստուգվում,  ամբարտակների եւ պատվարների այլ կառուցվածքների (կառուցվածքի տարրերի) ամրությունն է դիտարկվում (ստատիկ, դինամիկ, սեյսմիկ եւ ֆիլտրացիոն),  ջրի մակարդակի եւ ծավալի, խորության, աղտոտվածության ու քիմիական բաղադրության վերլուծություն է արվում, ջրի շրջանառության տեխնոլոգիան է նայվում (սա՝ արտադրական եւ ռեկրեացիոն կարիքների համար օգտագործվող ջրամբարներում), նստվածքների պահեստավորման դինամիկան ու ծավալներն են հաշվառվում, ջրամբարի սահմաններում, հարակից տարածքներում ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի վիճակն (աղտոտման) է  վերլուծվում: Այս չափորոշիչներն են թույլ տալիս նաեւ հասկանալու ջրամբարների լցվել-չլցվելու պատճառները։ Հետո տեխնիկական հանձնաժողովը ջրային համակարգի կառավարման մարմին է ներկայացնում համապատասխան մասնագիտական եզրակացություն նշված չափորոշիչների հաշվառմամբ գնահատված ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակի մասին: Տեխնիկական հանձնաժողովը, ելնելով ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակից, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Ջրային կոմիտեում այս տարվա մարտի 4-ին է կայացել  ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս ընթացքում անդրադարձ է եղել Ծաղկավանի ջրամբարի հետ կապված տեխնիկական հարցերին։ Նշվել է նաեւ, որ մոտակա ամիսներին այցեր կլինեն՝  հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությանն ուղղված խնդիրների բացահայտման նպատակով:

Կան հայտնի խնդիրներ, որոնց մասին բազմիցս է խոսվել. որ ջրամբարներն  անսարք են՝ եւ պատվարների կողքերից, եւ հատակից ջրի հոսք կա։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ եթե հոսք կա, ուրեմն առատ տեղումներն էլ խնդրի լուծում չեն լինի։ Այո, նոր ջրամբարների կառուցման մասին խոսվում է։ Բայց մինչեւ այդ նոր ջրամբարների լինելը պետք է չէ՞ մտածել եղածները կարգի բերելու մասին։ Հակառակ պարագայում կանենք այն, ինչ միշտ ենք անում եւ այսօր էլ՝ դիմում ենք Սեւանից ջրառին։ Անհեթեթ իրավիճակ է դուրս գալիս. եւ՛ ջրային պաշարներ ունենք, եւ՛ տեղումնառատ ամիսներ, բայց սպառում ենք Սեւանը։ Երբ պարբերաբար շեշտում ենք, որ ջրային պաշարներն արդյունավետ չեն կառավարվում, հենց սա նկատի ունենք։ Այդ պաշարների կառավարումը պետք է համալիր արվի եւ դուրս չմնա ոչ մի շղթա՝ ո՛չ եղած ջրամբարները, ո՛չ կառուցվելիքը, ո՛չ ջրատեխնիկական այլ կառույցները։ Խնդրի այս ձեւով չլուծման իբր պատճառ մեջբերվող ֆինանսների սղությունը մեղմացուցիչ հանգամանք չէ։ Եթե առաջադրում ենք նպատակը՝ մեր հարստության տնօրինումը, ապա դրան չհասնելը անթույլատրելի է։ Ի վերջո՝ սա մի ոլորտ է, որտեղ գումարի ծախսն արդարացված է լինելու, որովհետեւ համալիր ու շղթայական ճիշտ կառավարումը նպաստելու է մեր երկրի ու ժողովրդի շղթայական խնդիրների լուծմանը։

Թեգեր: ջուրջրամբարՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Որ երկրներն են հետաքրքրված դիմակայելու Չինաստանի աճող ազդեցությանը

Որ երկրներն են հետաքրքրված դիմակայելու Չինաստանի աճող ազդեցությանը

Առաջին անգամ՝ ողջ պատերազմի ընթացքում

Առաջին անգամ՝ ողջ պատերազմի ընթացքում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist