Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները հիմնանորոգվում են

Դա թույլ կտա ավելացնել էլէներգիայի արտադրությունը

Մայիսի 27, 2022
Հանրապետություն
ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները հիմնանորոգվում են
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
420
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)։ Մոտ մեկ ամսից՝ հունիսի 28-ին նախատեսվում է էներգաբլոկի գործարկումը։ Ինչպես երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում վստահեցրեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, աշխատանքներն ընթացել եւ այս պահի դրությամբ ընթանում են բնականոն, ժամանակացույցին համապատասխան, առանց գրաֆիկային ուշացումների։ Այս օրերին էլ սկսվել է հովացման աշտարակների արդիականացումը։ Ինչ է դա ենթադրում եւ ինչ հնարավորություն կտա։

«Այս ՊՆՎ-ի ընթացքում խոսքը ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ ռեակտորի միջին վերանորոգման, թիվ 4 եւ 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգման, թիվ 1 եւ 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգման, թիվ  4 եւ 5 շոգեգեներատորների հիմնանորոգման եւ տուրբագեներատորների միջին վերանորոգման եւ այլ աշխատանքների մասին էր։ Հիմա էլ խոսում ենք հովացման աշտարակների արդիականացման, ասել է թե՝ կապիտալ, հիմնովին նորոգման մասին»,-ասաց Մովսես Վարդանյանը։

Բանն այն է, որ, նրա խոսքերով, նախորդ ՊՆՎ-ների ընթացքում թիվ 2 էներգաբլոկի էներգարտադրող համակարգի հիմնական սարքավորումների արդիականացումից հետո հրատապ խնդիր էր դարձել ջրահովացման աշտարակների արդիականացումը։ Այդ պատճառով մշակվել եւ իրականացվում է «ՀԱԷԿ-ի հովացման աշտարակների արդիականացում» նախագիծը: Այն պատրաստել է «Ատոմպրոյեկտ» ընկերությունը, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրել է «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ մատակարարումները հիմնականում կատարված են, ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի հիմնանորոգման եւ մոդիֆիկացման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն նախատեսվում է սկսել 3-րդ աշտարակի համար նախատեսված աշխատանքները:

«Հովացման աշտարակն ապահովում է կոնդենսատորում խորը վակուում ունենալու փաստը, որն առաջին հերթին օգտակար գործողության գործակցի կետերից մեկն է։ Այսինքն՝ մենք որպեսզի գոլորշու ներքին էներգիան խորը օգտագործենք, պետք է կոնդենսացնենք։ Որպեսզի խորը վակուում ստեղծենք, պետք է 3-րդ կոնտուրով հովացնենք։ Գիտեք, ամեն տուրբինն ունի մեկ աշտարակ։ Քանի որ մեր 2-րդ էներգաբլոկում աշխատում են երկու տուրբին, երկու հովացման աշտարակն էլ դրել ենք կապիտալ վերանորոգման։ Հիմա կհարցնեք, թե ինչու ենք արդիականացնում։ Հովացման մակերեւույթներ ունեինք ազբեստից, ազբեստից խողովակներ, կաթիլային հեռացման համակարգ կար՝ փայտից։ Արդիականացման արդյունքում ազբեստները ապամոնտաժել ենք, տեղադրում ենք գերմանական հովացման մակերեւույթներ, կրկին գերմանական կաթիլային հեռացման համակարգեր։ Հովացման աշտարակը մինչ այս ապահովում էր ջրի 7-9 աստիճան C-ի հովացում, արդիականացումից հետո հովացման ցուցանիշը կհասնի 12 աստիճանի, որը կբերի վակուումի խորացման, ՕԳԳ-ի ավելացման։ Հովացման աշտարակների արդիականացումը հնարավորություն կտա նկատելիորեն ավելացնել  էլեկտրաէներգիայի արտադրությունը»,- բացատրեց ՀԱԷԿ-ի տնօրենը:

Ի դեպ, 70-ականներից այս կողմ աշտարակները մշտապես ընթացիկ նորոգվել են։ Իսկ հիմա հիմնովին են վերանորոգվում։ ՊՆՎ աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են եղել Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաեւ  ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Գաւազանը խնայողը ատում է իր որդիին, բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան»

Իրանը շարունակում է կորցնել իր սպաներին

Իրանը շարունակում է կորցնել իր սպաներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist