Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գազի միասնական շուկան եւ Հայաստանը

Գնագոյացումը որ պարագաներում ինչպես կազդի

Մայիսի 28, 2022
Հանրապետություն
Գազի միասնական շուկան եւ Հայաստանը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
519
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչեւ այս տարեվերջ համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին տեղեկացրել է «Արմենպրեսը»՝ հղում անելով «ԲելՏԱ» գործակալությանը։ Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ առայժմ երեք վիճելի հարց է մնացել՝ գազի մղման տարիֆների ձեւավորման, երրորդ երկրներից գազի ներմուծման եւ ԵԱՏՄ երկրների միջեւ արդեն կնքված երկարաժամկետ պայմանագրերի։

Գազի միասնական շուկան ինչ է տալու Հայաստանին, ինչ խնդիրներ կարող են ծագել։ Նախ տեսնենք, թե ինչ է ասում Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման երկարաժամկետ (2040 թ.) ծրագիրը։ Այստեղ նշվում է, որ 2025 թ. նախատեսվում է գործարկել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան: Այդ նպատակով արդեն իսկ ընդունվել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգն ու դրա իրականացման ծրագիրը: Ընդհանուր շուկայի լիարժեք գործարկման նպատակով անդամ երկրների միջեւ կստորագրվի միջազգային պայմանագիր: Հայաստանի գազամատակարարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը մշակվել է դեռ 2000-ականներին եւ ինչպես օրենքների, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում արդիականացման կարիք ունի։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը մինչեւ 2022 թ. ավարտը ձեռնամուխ կլինի «Գազամատակարարման մասին» առանձին եւ ժամանակակից սկզբունքների վրա հիմնված նոր օրենքի մշակման աշխատանքներին, իսկ մինչեւ 2024 թ. ավարտը՝ ենթաօրենսդրական, այդ թվում կարգավորման դաշտի ամբողջական վերանայմանը։ Նույն ժամանակ, գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի զարգացման հեռանկարի ու ներդրումային առաջնահերթությունների հստակեցման նպատակով, ինչպես էլեկտրաէներգետիկական համակարգի պարագայում, այնպես էլ գազամատակարարման համակարգի դեպքում կմշակվեն գազափոխադրման եւ գազի բաշխման ցանցերի նվազագույն ծախսերով զարգացման տասնամյա ծրագրեր, որոնք  պարբերաբար կթարմացվեն։

Ինչեւէ, չնայած կարգավորման դաշտն ամբողջապես վերանայված չէ, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելու արդյունքները։ Հիշեցնենք, որ դեռ 2020 թ. դեկտեմբերի 11-ին էին ԵԱՏՄ երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին որոշում ընդունել ապահովել միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման առաջին փուլի միջոցառումների կատարման ավարտը, մշակել եւ համաձայնեցնել անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոնները, հաստատել միության երկրների լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գազի բորսայական աճուրդների իրականացման կարգը։ Գազի ընդհանուր շուկայի ձեւավորման առաջին փուլի միջոցառումների իրականացումն ավարտելուց հետո պլանավորվում էր իրագործել միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման երկրորդ փուլի միջոցառումները, որոնց շրջանակներում էլ կնախապատրաստվեր միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագիծը, որով էլ կսահմանվեին նրա գազի ընդհանուր շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում գազը, բացի բնակչության կողմից սպառումից, նաեւ թողարկվող արտադրանքի գնագոյացման կարեւորագույն գործոններից է։ Հետեւաբար, դրա գնի փոփոխությունն ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա։ Այսինքն՝ գազի գնի բարենպաստ փոփոխությունը բարենպաստ էլ կանդրադառնա, եւ ճիշտ հակառակը՝  ոչ բարենպաստ փոփոխությունը այդպիսի ազդեցություն էլ կբերի։

Կա նաեւ մեկ այլ գործոն։ Հայաստանը, ԵԱՏՄ երկրների հետ միասնական սահման չունենալով, գազի տարանցիկ տեղափոխումը Վրաստանի տարածքով է անում։ Իսկ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ։ Սա նշանակում է, որ գազի գնագոյացման ընդհանուր սկզբունքը որոշակիորեն կարող է ի վնաս մեզ փոխվել։ Հասկանալիորեն պատկերը կփոխվի, եթե հետագայում Իրանն անդամակցի ԵԱՏՄ-ին կամ գոնե գազային համաձայնագրին։

Ի դեպ, «Parstoday»-ը երեկ տեղեկացրել է, որ Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, թե առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը: Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում այն կստորագրվի այս տարվա աշնանը։

Թեգեր: գազԵԱՏՄ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ազգն անպարտելի է, եթե միասնական է

Ազգն անպարտելի է, եթե միասնական է

Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…

Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist