Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազգն անպարտելի է, եթե միասնական է

Սարդարապատի հերոսամարտը շարունակում է սերունդներ կրթել ու ոգեշնչել

Մայիսի 28, 2022
Հանրապետություն
Ազգն անպարտելի է, եթե միասնական է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սարդարապատի հերոսական ճակատամարտից մեզ ավելի քան մեկ հարյուրամյակ է բաժանում, սակայն ժամանակակիցներիս համար այն շարունակում է մնալ ամենակարեւոր եւ հիշարժան իրադարձություններից մեկը։ Այն, ինչ տեղի ունեցավ 1918-ի մայիսին, անհավանական եւ անիրագործելի կարող էր թվալ ընդամենը երեք տարի առաջ, սակայն հայ ժողովրդի՝ սեփական ճակատագրին տեր կանգնելու ցանկությունը հաղթահարեց ցանկացած աներեւակայելի թվացող հանգամանք։

Սարդարապատի հերոսամարտը, հիրավի, պատմական էր ոչ միայն այն պատճառով, որ հիմք դարձավ հայոց պետականության վերածննդին եւ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը, այլեւ նրանով, որ հերոսամարտի կերտողն ամբողջ հայ ժողովուրդն էր։ Երեւանի Հայոց Ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 21-ին գրում է. «Ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել: Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպեսզի նրանք գան եւ կամավորական խմբերի գլուխն անցած ընդառաջեն թշնամուն: Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երեւանի Ազգային խորհուրդ հենց այսօրվանից»: Հայության գլխին կանգնած բնաջնջման վտանգը համախմբել էր բոլորին, համազգային պայքարին մասնակից էին դարձել թե զինվորականները, թե շարքային մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական, կուսակցական, կրոնական հայացքներից։ Սարդարապատում իրենց անմիջական մասնակցությունն ունեցան նաեւ հոգեւորականները, ինչպես նաեւ այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, գերմանացիներ, հույներ եւ այլն։

Սկսվում է աշխարհազորայինների հավաքագրումը: Արագ համալրվում են զինվորականների շարքերը: Զինվորագրվում եւ Սարդարապատի ճակատամարտին մասնակից են դառնում ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, գրող Ակսել Բակունցը, հայագետ-լեզվաբաններ Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը եւ այլք: Ձեւավորվում է բավական մեծաթիվ ուժ՝ Երեւանյան զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ։ Այս նշանավոր մարդկանց կողքին պետք է առանձնակի ակնածանքով նշել Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի անունը, ով Սարդարապատի հերոսամարտի ոգեշնչողներից ու կազմակերպիչներից էր։ Լինելով հոգեւորական եւ հայ մշակույթի նվիրյալ՝ ազգի համար օրհասական պահին նա գրիչը փոխարինում է զենքով՝ կոչ անելով ամենքին զինվել եւ պաշտպանել հայրենիքը։ Գարեգին Հովսեփյանը, 1918 թ. գարնանը գտնվելով Կարսում, կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորածը թուրքական զորքի կողմից, սակայն 1920 թ. հոկտեմբերի 30-ին ներկա է լինում նաեւ Կարսի գրավմանը։

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։ Եվ այս հանգամանքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հաղթանակի համար պարտադիր չէ քանակական առավելություն ունենալ. ճակատամարտերը, առավել եւս պատերազմները հաղթում են որակական առավելությամբ, ոգով եւ կարողությունների ճիշտ կառավարման շնորհիվ։ Սարդարապատի ջոկատի շտաբի պետ, կապիտան Ա. Շնեուրը գրում է. «Թուրքերը խուճապահար փախչում են Կարա-Բուրուն լեռան ուղղությամբ` դեն նետելով հանդերձանքը: Մեր փոքրաթիվ հեծելազորը հետապնդում է նրանց: Ձախ զորասյունը հետապնդելով թուրքերին երկաթգծի երկայնքով` գրավում է Արաքս կայարանը, իսկ երեկոյան` նաեւ Մաստարա կիսակայարանը: Աջ զորասյունը, որի կազմում էր նաեւ Երզնկայի գունդը, երեկոյան մոտենում է Մաստարա գյուղին: Պանդուխտի հեծյալները շարունակում են հետապնդել թշնամուն Կրիզլուի եւ Գյոզլուի վրայով, մայիսի 28-ին հասնում են Սոգութլու: Թուրքերը խուճապի մեջ են: Նրանց գումարտակներն անցնում են Արփաչայի արեւմտյան ափը»։

Փաստացի մայիսյան հերոսամարտերի արդյունքում կերտած հաղթանակը ցեղասպան թուրքի նկատմամբ բացառիկ էր թե պատմական, թե քաղաքական եւ թե հոգեբանական առումով։ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայը կարողացավ հաղթահարել սարսափելի արհավիրքի թողած նախեւառաջ հոգեբանական հետեւանքները՝ ապավինելով սեփական բազկին եւ հավաքական ուժին։ Պատահական չէ, որ Սարդարապատն առայսօր եղել եւ մնում է սերունդներ դաստիարակելու, դժվար իրավիճակներում անգամ հաղթանակի հավատի աղբյուր։ Մեր օրերում, մասնավորապես արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանրագույն հետեւանքների պայմաններում Սարդարապատը դարձել է ապագայի տեսլական, երբեւէ չվհատվելու եւ չհանձնվելու պատգամ։

Մեր ժողովրդի եւ նրա զինված ուժերի հերոսական էջերը եղել եւ մնում են հայրենասիրության եւ հայրենիքի հանդեպ սիրո անսպառ աղբյուր, որը պետք է ճիշտ օգտագործվի հատկապես հիմա։ Սարդարապատով մենք դուրս եկանք երկարամյա պետականազուրկ փորձառությունից եւ դժվարություններով, սխալներով հանդերձ կարողացանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու բազում սպառնալիքներին։

Թեգեր: անկախությունՀայաստանՍարդարապատ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…

Ուկրաինան հրաժարվո՞ւմ է «Բայրաքթարներից»…

Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել

Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist