Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մրցակցային պայմանների անկատարությունը եւս խնդիր է

Հունիսի 4, 2022
Հանրապետություն
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
475
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով։ Իրավիճակը, սակայն, այն է, որ շարքային քաղաքացիները բախվում են գնաճի բեռին:

Հացի փոքրիկ արտադրամասերում տարեսկզբից «միջին մատնաքաշը» 200 դրամից դարձել է 250 դրամ։ Եվ շարքային քաղաքացին ակամա վերածվել է հացակերի, որովհետեւ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված շատ մթերքներ իրեն թույլ տալ չի կարող ամենօրյա ռեժիմով։ Գանք մակարոնեղենին։ Համեղ պատրաստելու համար հարմար է գործածել ռուսական՝ կարծր սորտերից պատրաստված մակարոնեղենը կամ իտալական արտադրությանը։ Այս տեսակը այս տարվա փետրվարից հետո կարելի է գնել ռուսականը (400-450 գրամանոց փաթեթներ) 600-650 դրամ՝ նախկին 400-450 դրամի փոխարեն, իտալականը (500 գրամանոց փաթեթներ)՝ 900-1200 դրամ՝ նախկին 600-800 դրամի փոխարեն։

Մեկ այլ օրինակ դարձյալ սեփական փորձից. սովորաբար ի՞նչ էինք ասում՝ «գարունը գա՝ սոված չենք մնա»։ Որովհետեւ կանաչեղենի շրջան էր սկսվում՝ մանդակի, շուշանի, փիփերթի… Ի՞նչ գներ էին այս տարի, օրինակ՝ շուշանի կապը (1 չափաբաժին)՝ 800-1000 դրամ, կգ-ն՝ 1500-1850 դրամ։ 

Քաղաքացին (շարքային) տարակուսած է՝ եթե դոլարն ու եվրոն անընդհատ անկում են ապրում վերջին շրջանում, հապա ապրանքն ինչո՞ւ չի էժանանում։ Տնտեսագետներն ասում են՝ անկախ դրանից, գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ։ Բազմաթիվ պատճառների մասին խոսել ենք՝ թանկ պարարտանյութեր, թունանյութեր, դիզվառելիք, Արցախի կորցրած տարածքների հետեւանքով արոտավայրերի ու անասնակերի կրճատում, ջրային պաշարների պակաս, ՀՀ-ի սահմանների որոշ հատվածներում ադրբեջանական զորքի թառելու հետեւանքով արոտավայրերի օգտագործման անհնարինություն, հողատարածքների մշակման անհնարինություն եւ այս պատճառով անասնագլխաքանակի մորթ։ Իհարկե՝ կա նաեւ մրցակցային պայմանների անկատարության խնդիրը։ Անկախ այն բանից, թե, այսպես ասենք, մենաշնորհ հատվածից ինչ պարզաբանում կհնչի, իրականությունը խոսուն է։ Այլ կերպ՝ երբ դրամն արժեզրկվում է, դոլարն արժեւորվում, խանութներում անմիջապես թանկանում են ներկրվող ապրանքները (ձեթի, շաքարավազի, ալյուրի օրինակը հիշենք)։ Հիմա դոլարը արդեն 1.5-2 ամիս գրեթե ամեն օր արժեզրկվում է, բայց դրանից ներկրվող ապրանքի գինը չի էժանանում։

Այս դեպքում կարելի է մեջբերել նաեւ հնդկաձավարի օրինակը։ Մայիսի 27-ին «Կոմերսանտը» մի նյութ էր հրապարակել, որում նշվում էր, թե «հնդկաձավարի միջին մեծածախ գներն սկսել են նվազել՝ հասնելով առավելագույնը 93.25 հազար ռուբլու (մարտի վերջին մեկ տոննայի դիմաց)։ Մայիսի 20-ին գները նվազել են գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 81.32 հազար ռուբլու՝ դարձյալ մեկ տոննայի դիմաց» («Կոմերսանտը» մեջբերում է IKAR-ի տվյալները, որ մասնագիտացած է գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների գործում)։ Ազդե՞ց այս նվազումը ներկրվող եւ մեր շուկայում վաճառվող հնդկաձավարի վրա, թողնում ենք սպառողների հիշողությանը, արդյոք մարտին ու ապրիլին նվազում եղե՞լ է։ Անկեղծ լինելու համար ասենք՝ մայիսին մի պահ զեղչ եղավ։ «Մի պահ» ասվածը ենթադրում է զեղչ կարճ ակցիայով՝  2 օրով, այն էլ միայն Երեւանի խոշոր առեւտրի ցանցերից մեկում։ Երբ հնդկաձավարը վաճառվեց կգ-ն 730 դրամով՝ մեջն էլ կորեկ ու գարի։

Գնաճի այլ օրինակներ էլ կարող ենք բերել, բայց դա պատկերը չի փոխի։ Եվ որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի կամ իբրեւ զուտ անհատական դիտարկում չնայվի, եզրափակենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալով. սպառողական գներն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.4 տոկոսով, իսկ 2021 թ. ապրիլի համեմատ՝  8.4 տոկոսով։

Թեգեր: գնաճՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է

Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է

Չափավոր «ախորժակն» ընդունելի է նաեւ քաղաքական հարթությունում

Չափավոր «ախորժակն» ընդունելի է նաեւ քաղաքական հարթությունում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist