Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առավել արդյունավետ կօգտագործվեն վարկային եւ համաֆինանսավորման միջոցները

Ապահովելով ժամանակին եւ անհրաժեշտ որակով հիմնանորոգված ճանապարհային հատված

Հունիսի 7, 2022
Հանրապետություն
Առավել արդյունավետ կօգտագործվեն վարկային եւ համաֆինանսավորման միջոցները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ շաբաթ լուր տարածվեց Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման 3-րդ տրանշի հետ կապված խնդրի մասին. ֆինանսավորումը պետք է իրականացվեր Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, սակայն բանկը փոխանցումներ չի արել…

12 տարի առաջ էր, երբ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը միս ու արյուն ստացավ, երբ կառավարության տարեսկզբյան նիստում ազդարարվեց մեկնարկը ֆինանսավորման հետ կապված համապատասխան փաստաթղթի նախագծի քննարկման ժամանակ։ Հստակ խոսվեց 1. ծրագրի արդյունքների մասին, այն է՝ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային ամբողջական շղթա, Երեւան-Գյումրի հատվածում քառուղի առաջին կարգի ճանապարհ, Հյուսիս-Հարավի մյուս հատվածներում առաջին կարգին բավարարող ճանապարհներ` հետագայում 4-րդ ուղու ընդլայնման հնարավորությամբ, ժամանակակից սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքներ, ճանապարհի արդյունավետ կառավարման համակարգ: 2. Արձանագրվեց, որ Ասիական զարգացման բանկը, որ կլինի ծրագրի հիմնական  ֆինանսավորողներից մեկը, որը ՀՀ-ի կառավարությանը կհատկացնի 500 միլիոն դոլարի վարկ, որից 60 մլն-ն՝ արտոնյալ պայմաններով: Գրեթե ամենօրյա պարբերականությամբ 556 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավի ծրագրի փուլերի եւ ենթափուլերի մասին էր խոսվում։ Մանրամասն ներկայացվում էին նաեւ անուղղակի արդյունքները՝ զբոսաշրջության եւ տնտեսության զարգացում, գյուղական համայնքների բնակչության դյուրին տեղաշարժ, միմյանց հետ կապ, 2500-3000 աշխատատեղեր, որի 45-50 տոկոսը կկազմեր ոչ մասնագիտական աշխատանքը։ Նույնիսկ հաշվարկված էին ուղեւորների համար տնտեսական օգուտները՝ 2.5 ԱՄՆ դոլար մեկ ժամի համար, իսկ բեռանփոխադրումների դեպքում խնայված ժամանակը գնահատված է 1 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր տոննայի հաշվով 1 ժամում: Հավելենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային հատվածի` այդ պահի դրությամբ գնահատված արժեքը 962 մլն դոլար էր, որից 500 մլն դոլարն էր Ասիական զարգացման բանկի միջոցը, իսկ մնացյալ 462 մլն-ը ՀՀ կառավարության եւ այլ դոնորների մասնակցությունն էր: Այդ 462 մլն դոլարից մեր կառավարության մասնաբաժինը միայն հարկերի չափով էր:

Ի դեպ, այդ օրերին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճիշտ քայլ ձեռնարկեց. պատկան այս կառույցը գործում ներառել էր ճարտապետաշինարարական համալսարանի ուսանողներին: Վերջիններս «Հյուսիս-Հարավի» շինարարությանն ականատես պետք է լինեին սկզբից մինչեւ վերջ: Ասել է թե` կգա մի սերունդ, որը տեսած կլինի հենց նորի մշակույթը, եւ այդպես էլ կկառուցի: Շինարարությունը պետք  է ավարտվեր 2019 թ.։ Այսօր, սակայն, պետք է ցավով փաստենք, որ ճանապարհային այս շղթայի մեծ մասը կառուցված չէ։ Հիմա էլ վերոնշյալ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորման դադարեցման հետ կապված խնդիրը։ Փորձենք հասկանալ իրավիճակը։

Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման վարկային ծրագրի (տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի` կմ 90+200-ից կմ 117+670 հատվածում  2021 թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ընթացել են մեծ տեմպերով, եւ արդյունքում աջակողմյան հատվածը բացվել է երթեւեկության համար, իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 70 տոկոսը, բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 45 տոկոսը, ասֆալտապատման աշխատանքների 40 տոկոսը։ Համաձայն պայմանագրի դրույթների՝ կապալառուն ներկայացրել է միջանկյալ կատարողական ակտեր, որոնց դիմաց պետք է իրականացվեն համապատասխան վճարումներ, սակայն 2021 թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար կապալառուի ներկայացրած եւ հաստատած կատարողականների դիմաց վճարումներ չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով (առկա է 2,257,918.7 եվրո պարտք վարկային եւ դրամաշնորհային միջոցների մասով, համաֆինանսավորման մասով հարկերի գծով պարտավորություններ առկա չեն), որի հետեւանքով, համաձայն կապալի պայմանագրի 16.1 կետի դրույթների, կապալառուն ներկայացրել է պաշտոնական գրություն աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Միաժամանակ, համաձայն պայմանագրի 14.8 կետի, վճարումների ուշացման դեպքում սահմանված է տույժ տարեկան 3 տոկոսի չափով, որի չափն օրեցօր ավելանում է:

Համաձայնագրերի շրջանակներում ներկայացվել են վարկային եւ դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտեր, որոնք սահմանված կարգով ուղարկվել են Եվրոպական ներդրումային բանկ դեռ 2021 թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս բանկի կողմից հաշիվների համալրում (ֆինանսավորում) չի իրականացվել:

Մինչդեռ ծրագրի անխափան ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է մարել առկա պարտավորությունները եւ սկսել շինարարությունը։ Դրա համար էլ, ըստ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության, անհրաժեշտություն է առաջացել 2022 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխումներ, որն էլ ՏԿԵՆ-ն առաջարկել է իրականացնել կայունացման դեպոզիտային հաշվից՝ բյուջեի ազատ միջոցներից 3 մլրդ ՀՀ դրամն ուղղել ծրագրի համաֆինանսավորման մասին՝ առկա պարտքների մարման եւ հետագա կատարողականների դիմաց վճարումների համար, մինչեւ վարկային միջոցների հասանելի դառնալը: Վարկային միջոցների հասանելի դառնալուն պես, ռետրոակտիվ ֆինանսավորմամբ վարկային միջոցների հաշվին կիրականացվի հատկացված միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում: Այսպիսով, ՏԿԵՆ-ի պնդմամբ, առավել արդյունավետ կօգտագործվեն վարկային եւ համաֆինանսավորման միջոցները՝ ապահովելով ժամանակին եւ անհրաժեշտ որակով հիմնանորոգված ճանապարհային հատված։

Թեգեր: Հյուսիս-հարավճանապարհՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»

Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»

Էրդողանը կմեկնի Բիշքեկ

Էրդողանը կմեկնի Բիշքեկ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist