Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱԷԿ-ը դիմել է կարգավորող մարմնին

100 տոկոս հզորությամբ աշխատելու համար

Հունիսի 17, 2022
Հանրապետություն
ՀԱԷԿ-ի տարածքում նոր ԲԲՍ կլինի
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
769
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու օր առաջ ԱԺ-ում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, անդրադառնալով հայկական ատոմակայանի աշխատանքին, նշել է, թե «ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է, որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարեւոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարեւոր ձեռքբերում ունեցանք՝ 1995-ից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով»։

«ՀՀ»-ն փորձեց պարզաբանում մտցնել տոկոսային այս հատվածում, վերագործարկումից հետո ինչո՞ւ է ատոմակայանն աշխատել միայն 92 տոկոսի չափով,  որ 98-ն արդեն ձեռքբերում է համարվում, եւ ինչն է խանգարում ցուցանիշը հասցնել 100 տոկոսի։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում բացատրեց, որ երբ 1995 թ. վերագործարկեցինք կայանը եւ միացանք էներգահամակարգին, մեր կարգավորող մարմինը՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, թույլատրեց 92 տոկոս ջերմային հզորությամբ աշխատել։

«92 տոկոսով աշխատել ենք մինչեւ 2016 թ.։ Իսկ 2016-2017 թթ. որոշեցինք շահագործման ժամկետների երկարացման շրջանակներում դուրս գալ 100 տոկոսի սահմանագիծ։ Այդ ընթացքում բոլոր փոփոխություններն ու հիմնավորումները հենց 100 տոկոս հզորության համար էինք կատարում։ Նախորդ տարի ( 2021 թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում, երբ 141-օրյա կանգ եղավ,- Ա.Մ.) ռեակտորի վթարային հովացման համակարգը տեղադրեցինք։ Գումարած ամենակարեւորը՝ ունենք մի համակարգ, որ կոչվում է ռեակտորի ներքին հսկման համակարգ, որը ջերմաստիճանից, ծախսից կախված հաշվարկներ է անում, ռեակտորի հզորությունը գնահատում։ Դրա համար նորից դիմեցինք կարգավորող մարմին, որ դուրս գանք 100 տոկոս հզորության արդեն։ Կարգավորող մարմինը թույլ տվեց 98 տոկոս։ Այս տարի նորից ենք դիմել՝ 100 տոկոսի համար»,- ասաց ՀԱԷԿ-ի տնօրենը։

Նկատենք՝ 100 տոկոս ցուցանիշը մեզ համար նորություն չէ։ ՀԱԷԿ-ի՝ 1995 թ. վերագործարկումից առաջ, խորհրդային շրջանում աշխատել ենք 100 տոկոսով։

Այս տարվա ՊՆՎ-ն արդեն ավարտին է մոտենում։ Մ. Վարդանյանի խոսքով՝ ապրիլի 16-ից ատոմակայանում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Ըստ սահմանված ցանցային գրաֆիկի` մինչ օրս կատարվել են անվտանգության համակարգերի եւ հիմնական սարքավորումների հետ կապված բոլոր նախատեսված աշխատանքները: Սահմանված ժամկետում իրականացվել է ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու վերաբեռնմամբ: Ավարտվել են ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները: Համակարգի առավել հուսալի եւ անխափան աշխատանքն ապահովելու նպատակով բարձր ճնշման նախկին 6 պոմպերից 2-ը փոխարինվել են ցածր ճնշման պոմպերով, ինչը կմեծացնի համակարգի՝ ակտիվ գոտին հովացնելու կարողությունը առաջին կոնտուրի ցածր ճնշման դեպքում:

«ՊՆՎ-ի շրջանակներում արդիականացվել են տուրբոգեներատորի օժանդակ սարքավորումներն ու նրանց ղեկավարման վահանակները, վերանորոգվել է  տուրբինների կոնդենսատորների շրջանառու ջրամատակարարման համակարգը: Ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի արդիականացման աշխատանքները: Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Համապատասխան փորձարկումներից եւ ստուգումներից հետո ՀՀ ՄԱԿ կոմիտեի տրամադրած լիցենզիայի հիման վրա թիվ 2 էներգաբլոկը կմիանա ՀՀ էներգահամակարգին»,- նշեց մեր զրուցակիցը:

Էներգահամակարգին թիվ 2 Էներգաբլոկի միացումը նախատեսված է հունիսի 28-ին, բայց հնարավոր է՝ մի քանի օր շուտ էլ լինի։

Թեգեր: ատոմակայանէլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Արցախի խնդիրը տարածքային չէ

Արցախի կոթողային մշակույթը

Արցախի կոթողային մշակույթը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist