Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵԱՏՄ-ն՝ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղություն

ՀՀ շահերից է բխում Եվրասիական միության գործառնական արդյունավետության բարձրացումը

Հունիսի 22, 2022
Հանրապետություն
ԵԱՏՄ-ն՝ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է: Համագործակցության այս ձեւաչափի ազդեցությունը մեր տնտեսության վրա էապես բարձրացավ կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ ուկրաինական ճգնաժամից հետո աշխարհում արձանագրվող աննախադեպ գնաճի, առաջին անհրաժեշտության ապրանքների անբավարարության պայմաններում: Այսօր պետությունները կանգնած են պարենային անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ, որոշներն արդեն ունեն նաեւ սովի խնդիր: Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ի դեմ սահմանված եւ ավելացող պատժամիջոցները դրանց միացած պետություններում բումերանգի էֆեկտով պարենային լուրջ խնդիրներ առաջացրեցին, ինչը հանգեցրեց առաջին անհրաժեշտության սննդամթերքի եւ այլ ապրանքների համաշխարհային գների թռիչքաձեւ աճի: Զգալի թանկացումներ արձանագրվեցին նաեւ Էներգակիրների միջազգային շուկաներում:

ԵԱՏՄ նախաձեռնող եւ առաջատար պետությունը՝ Ռուսաստանը վերոնշյալ գրեթե բոլոր ապրանքների գծով ինքնաբավ երկիր է, ավելին՝ միջազգային շուկայում ապահովում է արտահանման պատկառելի չափաբաժին՝ դրանով լինելով համաշխարհային գնագոյացման վրա ազդող պետություն: 2022 թ. անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով համաշխարհային շուկայում հացահատիկ արտահանող երկրորդ երկրում՝ Հնդկաստանում, կանխատեսվում է վատ բերք, նույն վիճակն է նաեւ եվրոպական հացահատիկ արտահանող երկրներում, իսկ ԱՄՆ-ում, որը համաշխարհային շուկայում 13.7 տոկոս արտահանմամբ երրորդ տեղն է զբաղեցնում, իր ցորենի ցանքատարածության միայն 7 տոկոսն է կարողացել ցանել՝ նախորդ տարվա 16 տոկոսի փոխարեն: Ի տարբերություն սննդի թիվ 1 ապրանքի համաշխարհային արտադրության նման անբարենպաստ պատկերին՝ ՌԴ-ում այս տարի սպասվում է նախորդ տարվանից ավելի լավ բերք:

Հայաստանի հիմնական գործընկերը թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով ՌԴ-ն է: 2020 թ. ՌԴ-ից ներմուծվող ապրանքների գնային ծավալը 1 մլրդ 637 մլն դոլար էր, իսկ 2021 թ. ամփոփված տվյալներով այն կտրուկ մեծացել է՝ հասնելով 1 մլրդ 997 մլն դոլարի: ՀՀ-ից ՌԴ արտահանումն այդ տարիներին համապատասխանաբար կազմել է  680 մլն եւ 840 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ապրանք: Հայաստանն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները գրեթե ամբողջությամբ ներմուծում է Ռուսաստանից: Օրինակ՝ 2020 թ. մեր երկիրը ներմուծել էր 72.4 մլն դոլարի 354 հազար տոննա ցորեն, իսկ 2021-ին՝ 62.3 մլն դոլարի 271 հազար տոննա ցորեն, որից 270 հազար տոննան՝ ՌԴ-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին Մինսկում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերին: Միանշանակ է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների անբավարարության պայմաններում ԵԱՏՄ-ն եւ նրանում ընդգրկված երկրները՝ հատկապես ՌԴ-ն, Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովող կարեւորագույն բաղադրիչն են, որոնց դերն առաջիկայում էլ ավելի կմեծանա: Սննդամթերքից բացի, էական նշանակություն ունի գազի եւ այլ էներգակիրների՝ միջազգային գներից էապես էժան ՌԴ-ից ներմուծելու հնարավորությունը, առավել եւս, որ Հայաստանի նախաձեռնությամբ գործնական քայլեր են արվում ԵԱՏՄ երկրներին ՌԴ ներքին սպառման գներով գազ մատակարարելու որոշման կայացման ուղղությամբ, իսկ էներգակիրի այս տեսակը որոշիչ է ՀՀ տնտեսական ոլորտի եւ շատ ապրանքների ու ծառայությունների գնագոյացման մեջ:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Միշուստինը հայտնեց, որ 2022 թ հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով արդեն երկրների փոխադարձ առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով եւ գերազանցել 890 մլն դոլարը, իսկ ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ գերազանցել է 2 մլրդ դոլարը, որն ավելանալու հնարավորություններ ունի:

Ակնհայտ է, որ համագործակցության այս ձեւաչափի՝ ԵԱՏՄ-ի գործառնական ակտիվության բարձրացումը Հայաստանի առաջնային թիրախներից պետք է լինի առաջիկա տարիների ընթացքում, իհարկե՝ նպատակային աշխատանքներ տանելով նաեւ առեւտրաշրջանառության ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ, քանի որ ժամանակակից աշխարհում այն անհրաժեշտություն է: Երեկ ԵԱՏՄ ընդլայնված նիստում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը շեշտը դրեց հենց պարենային անվտանգության խնդիրների վրա՝ արձանագրելով, որ միության ներսում որոշ ապրանքների մատակարարման արգելքն անդամ պետությունների տնտեսությունների եւ, ընդհանրապես, միության վրա բացասաբար է անդրադառնում: Նա հայտնեց, որ հայկական կողմը ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունավետության բարձրացման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Մասնավորապես՝ առաջարկվում է կատարելագործել կապիտալի, աշխատուժի, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժի մեխանիզմները, ինչին խանգարում է միասնական կանոնների բացակայությունը:

Հատկապես ուկրաինական ճգնաժամի պայմաններում ակտիվացել են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կապերն արեւելյան՝ դեպի Չինաստան եւ հարավային՝ դեպի Իրան ու Հնդկաստան ուղղություններով, որոնք Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից են, առավել եւս, որ այդ երկրներն առաջատար դիրքեր են գրավում համաշխարհային տնտեսական կառուցակարգերում: Բոլոր դեպքերում՝ պարենային անվտանգության խնդիրների լուծման համար ԵԱՏՄ-ն այսօր ՀՀ-ի հիմնական աշխատանքային ուղղություններից է, եւ այդ կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացումը բխում է Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից:

Թեգեր: ԵԱՏՄՌուսաստանՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վերադարձ ակունքներին

Վերադարձ ակունքներին

Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ

Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist