Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պետությունը միշտ պետք է գործուն դեր ունենա եւ ակտիվ կարգավորող լինի

Գյուղոլորտին հարկավոր է նաեւ ոչ ստանդարտ քայլերով օգնել

Հունիսի 28, 2022
Հանրապետություն
Պետությունը միշտ պետք է գործուն դեր ունենա եւ ակտիվ կարգավորող լինի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
440
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերին Լարսի խնդիրը մշտառկա է։ Դրան բախվում ենք ամեն տարի, ընդ որում՝ տարին մի քանի անգամ. ձմռանը ճանապարհը վատ եղանակային պայմանների պատճառով է փակվում, գարնանն ու ամռանը սելավներ ու հեղեղումներ են լինում, նաեւ քարաթափումներ։ Ու քանի որ սա Հայաստանը Ռուսաստանին Վրաստանի միջոցով կապող միակ ցամաքային  ճանապարհն է, հասկանալի է, թե մեր տնտեսության համար ինչ նշանակություն ունի։ Դատելով այն հանգամանքից, որ Վերին Լարսը մեզ աշխարհին կապող կարեւոր օղակ է, նշանակությունը միայն տնտեսական տեսանկյունից չէ, որ քննարկելի է…

Արտահանման ծավալների վրա լոգիստիկ խնդիրները միշտ ազդեցություն են ունեցել։ 2021 թ. տարեվերջին հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը առավել քան 200 հազ. տ է կազմել (նույն տարվա դեկտեմբերի 14-ի դրությամբ՝ ըստ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջի), ինչը 38.5 տոկոսով ավելի է, քան 2020 թ. ամբողջ տարվա եւ 41.3 տոկոսով ավելի, քան 2019 թ. ամբողջ ծավալը: Լարսի խնդիրներով պայմանավորված՝ որոշ ապրանքների մասով արտահանման ծավալների նվազում էր արձանագրվել, օրինակ՝ վարունգի։ Թե այս տարեվերջին ինչ պատկեր կունենանք, ընթացքը ցույց կտա։ Բայց որ խնդիրներն արդեն սկսված են, մանավանդ, երբ ծիրանի արտահանման սեզոնն է, փաստ է։ 

Նկատի ունենանք՝ մեր գյուղմթերքի՝ թարմ մրգի արտահանման ամենաակտիվ շրջանն է հիմա։ Իսկ ճանապարհի վերանորոգումը 10-14 օր կարող է տեւել՝ ամենատարբեր տեղեկություններով։ Բերքը ծառին այդքան չի սպասի։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գյուղատնտեսությամբ զբաղվողի այս տարվա հեռանկարն ավելի ռիսկային դարձավ։ Սեզոնին թանկացած դիզելային վառելիք, պարարտանյութեր ու թունանյութեր, ոռոգման ջրի խափանումներով մատակարարում եւն։ Եվ հիմա, երբ գյուղգործունեություն ծավալողը սպասում է մթերքի իրացմանը, արտահանողներն են խնդրի առաջ կանգնել՝ դոլարի արժեզրկում, վառելիքի ծախսի ավելացում եւ փակ Վերին Լարս։ Եթե խնդիրը շատ արագ չկարգավորվի, արտահանողները մեծ կորուստներ կկրեն՝ իբրեւ հետեւանք կորուստներ բերելով նաեւ գյուղտնտեսություններին, որոնք էլ իրենց հերթին վարկերի մարման խնդիրներ կունենան եւն։

Մեր այգեգործները միշտ բողոքում են, որ իրենց աշխատանքը արտահանողներին «կոպեկներով» են տալիս։ Ծանոթներիցս մեկը, որ ծիրանի 4 այգի ունի (միասին՝ 3.6 հա), պատմում է, որ «Երեւանի վերավաճառողներն ավելի թանկ են վերցնում, բայց ծավալ  չեն տանում»։ Հիմա, որ Լարսը փակ է, էն «կոպեկներն էլ են երազելու»։ Ստիպված էժան տվել են վերավաճառողներին։ Վերջին 1-2 օրում, օրինակ, Երեւանի Ավան վարչական շրջանում միջին չափի, պինդ, չվնասված եւ քաղցր ծիրանը վաճառվում էր 1 կգ-ն 300-350 դրամով։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հատվածներում նույն տիպի ծիրանը վաճառվում էր 150 դրամից սկսած։ Սպառողի ուրախությունը մի կողմ թողնենք ու գանք այս պարագայում լրջագույն խնդիրների, որոնց կարող ենք բախվել։

Նախ՝ ներքին սպառումն անսահմանափակ չէ, եւ ապրանքը փչանալ կարող է՝ գյուղտնտեսությունների համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Հետո՝ Լարսի խնդիրը եթե նույնիսկ հիմա արագ կարգավորվի, մեկ ամիս հետո նորից կարող է ծագել՝ իր հետ բերելով արտահանվելիք այլ ապրանքների հետ կապված խնդիրներ։ Վերամշակող ձեռնարկությունները խնդիրը կարող են մասնակի լուծել։ Բայց միայն՝ մասնակի։ Որովհետեւ անկախ այն հանգամանքից, թե ինչքանով ձեռնտու գնով են գյուղացուց պտուղ-բանջարեղեն վերցնում, դրանից նրանց վերջնական արտադրանքի գինը չի փոխվում։ Իսկ եթե ավելի ստույգ՝ տարեցտարի ավելի է թանկանում՝ միշտ պատրաստի պատճառաբանություններով՝ հարկերով, փաթեթավորմամբ, տարրաների ձեռքբերման գներով պայմանավորված։ Մինչդեռ գյուղացու վիճակն անփոփոխ է մնում՝ էժան իրացված ապրանքով։

Սրանք խնդիրներ են, որոնց բախվում ենք ամեն տարի։ Մինչդեռ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ պետությունը միշտ պետք է գործուն դեր ունենա ու ակտիվ կարգավորող լինի։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, եթե հարկ է, ապա նաեւ՝ ոչ ստանդարտ քայլեր։ Հստակ լուծումներ են պետք, իսկ դրանց չլինելը չպետք է պայմանավորել ազատական տնտեսահարաբերություններով։ Միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ ամենաազատական երկրներում անգամ պետությունն ամեն կերպ աջակցում է ֆերմերներին՝ պատվերների իջեցման, երաշխավորված գնումների, պարբերաբար տրվող սուբսիդիաների, ապահովագրության ձեւերով։

Գյուղացին առանց այն էլ շատ հոգսեր ունի՝ սերմացուից սկսած մինչեւ ֆինանսական միջոցներ։ Նա արտադրելու՛ մասին պետք է մտածի։ Իրացնելու հնարավորությո՞ւն էլ կունենա՝ լավ։ Բայց չունեցողի հոգսը պետք է պետությունը քաշի։

Թեգեր: ավտոճանապարհարտահանումգյուղատնտեսությունՌուսաստանՎերին ԼարսՎրաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ղազախստանը Ռուսաստանը շրջանցող կարեւոր օղակներից մե՞կն է դառնում

Ղազախստանը Ռուսաստանը շրջանցող կարեւոր օղակներից մե՞կն է դառնում

Նոր ջանքերը կփրկե՞ն Իրան-5+1 համաձայնությունը

Նոր ջանքերը կփրկե՞ն Իրան-5+1 համաձայնությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist